Եղևին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Abies koreana (szyszki).JPG

Եղևին, բալասանի (Abies), սոճազգիների ընտանիքի մշտադալար, փշատերև ծառերի ցեղ է։

Բունը ուղիղ է, կեղևը՝ բարակ, հարթ։ Ասեղնատերևները մեկական են, տափակ՝ դասավորված պարուրաձև։ Կոները ուղղադիր են, գտնվում են սաղարթի վևրևում, հասունանում են ծաղկելու տարին։ Հայտնի է մոտ 50 տեսակ։ Ստվերադիմացկուն է, հողի և խոնավության նկատմամբ՝ պահանջկոտ։ Բազմանում է սերմերով, երբեմն՝ ճյուղերով։ Բնափայտը փափուկ է, թեթև, կիրառվում է ցելյուլոզայի արտադրության, շինարարության մեջ։ Եղևինից ստացվող յուղն օգտագործվում է բժշկության, օծանելիքի արդյունաբերության մեջ։

ՀՀ-ում հանդիպում են կովկասյան (մեծ հավաքածու կա Դիլիջանում), սիբիրական, իսպանական և ալժիրյան տեսակները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 504 CC-BY-SA-icon-80x15.png