Լսողություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
00-Oreille-ear.jpg

Լսողություն, մարդու և կենդանիների օրգանիզմի ֆունկցիա, որով ապահովվում է ձայնային տատանումների ընկալումը։ Էվոլյուցիայի պրոցեսում լսողության համակարգը առաջինը ձևավորվել է միջատների մոտ, բնորոշ է բոլոր ողնաշարավորներին և լավ զարգացած է կաթնասունների օրգանիզմում։ Լսողության օրգանների կառուցվածքը կենդանական աշխարհի տարբեր ներկայացուցիչների և մարդու մոտ տարբեր է։ Մարդը որպես ձայն ընկալում է 16-ից մինչե 21.000 հց հաճախականությունները։ Նշված սահմաններից ցածր և բարձր տատանումները մարդու կողմից չեն ընկալվում, սակայն հեշտությամբ կարող են ընկալվել որոշ կենդանիների կողմից։ Լսողությունը բնորոշվում է լսողականության շեմքով, ձայնի նվազագույն ուժը, որը կարող է առաջացնել լսողական զգացողություն, ստորին շեմքն է։ Ձայնի առավելագույն ուժը, երբ վերանում է լսողական զգացողությունը և ականջներում ի հայտ է գալիս ցավի զգացում, լսողականության վերին կամ ցավային շեմքն է։ Ստորին և վերին շեմքով սահմանագծված տարածությունը կոչվում է լսողական դաշտ։ Մարդու լսողեւթյունը ավելի զգայուն է 800-500 հց հաճախականության տատանումների նկատմամբ։ Լսողության կարևորագույն հատկանիշներն են՝ ձայնի տարբերումը ըստ բարձրության (տատանումների հաճախականություն), ուժգնության (ինտենսիվության), երանգավորման (տեմբրի) և ձայնի ուղղության որոշման (օտոտոպիկա), ինչպես նաև հարմարվողականությունը, այսնքն՝ լսողության շեմքի բարձրացումը ձայնի տնական ազդեցության ժամանակ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 669 CC-BY-SA-icon-80x15.png