Սագ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Սագ (այլ կիրառումներ)
Սագեր
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Սագանմաններ
Ընտանիք Բադեր
Լատիներեն անվանում
Anser
Brisson, 1760

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 175019
NCBI 8842

Սագեր (լատ.՝ Anser), սագանմանների կարգի բադերի ընտանիքի ջրլող թռչուններ։

Ընդհանուր բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոշոր են․ կշռում են 2-6 կգ, մարմնի երկարությունը 60-100 սմ է, ոտքերը համեմատաբար երկար են և ավելի լավ հարմարված քայլելուն, քան լողալուն։ Կտուցը մեծ է, որոշ տեսակներինը՝ հիմքում հաստացած։ Լավ լողում են, սուզվում, սակայն ջրի տակ կարող են մնալ միայն մի քանի վայրկյան։

Նրանք ունեն երկար պարանոց և կարմիր կամ նարնջագույն կարճ ոտքեր։ Քայլում են փքված տեսքով, շորորալով։ Ամեն մի ոտքի առջևի երեք մատները միացած են լողաթաղանթով։ Սագերը գերազանց լողում են, բայց շատ հազվադեպ են սուզվում ջրի տակ և այնտեղ էլ երկար չեն մնում։ Ունեն զանգվածեղ և շատ հաստ կտուց։

Սնուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնվում են գլխավորապես բույսերով (դրանց տերևներով, պալարներով, պտուղներով և սերմերով), հաճախ նաև հացազգիների ծիլերով, իսկ արկտիկական տեսակները՝ ծովային մանր անողնաշարավորներով, որոնց որսում ես ծանծաղուտներում։

Կան նաև ընտանի և վայրի սագեր։ Մարդը սագերին շատ վաղ ժամանակներից ընտելացրել է։

Զուգավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Զույգ են կազմում բազմացման ողջ շրջանում։ Բնադրում են հողի, իսկ որոշ տեսակներ նաև ժայռերի վրա։ Ածում են 5-8 ձու։ Թխսում են էգերը, սակայն արուները միշտ մնում են մոտակայքում։ Ձագերին խնամում են միասին։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված են Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում, Աֆրիկայում։ Բոլոր սագերը որսորդարդյունագործական թռչուններ են։ Որսում են փետրափոխության շրջանում, իսկ Սիբիրի խոշոր գետերում՝ սեզոնային չուի ժամանակ։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Greylag-Goose.jpg

ԽՍՀՄ-ում տարածված են ութ տեսակ ընդգրկող 5 սեռ՝

  • սովորական (Anser),
  • բարակակտուց (Cygnopsis),

հնդկական կամ լեռնային (Eulabeia), կապույտ (Philacte), սպիտակ (Chen)։

Ցեղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սագերի առավել արժեքավոր ցեղերից են.

  • չինական սագեր,
  • խոլմոգորյան սագեր,
  • արզամասյան սագեր (ՌԴ),
  • թուլուզյան սագեր (Ֆրանսիա),
  • պոմերանյան սագերը (Գերմանիա) և այլն։

ԽՍՀՄ-ում տարածված տեղական ցեղերից են՝ խոլմոգորյան, արզամասյան, գորշ խոշոր, պսկովյան, տուլայի, ռռմնիի, ուրալյան, լիտվական, գորկիի և այլն, իսկ ներմուծվածներից՝ թուլուզյան, ռուանյան (Ֆրանսիա), պոմերանյան, էմդենյան (ԳՖՀ, ԳԴՀ), ինչպես նաև ամերիկյան, կանադական, բուլղարական, չեխական, հունգարական սագեր։

ՀՀ-ում տեղական սագերը, ըստ փետրածածկի գույնի, լինում են մոխրագույն, խայտաբղետ և սպիտակ տարատեսակների։

Ձվադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձվադրումը տևում է 4-8 ամիս (սովորաբար ձմռան-գարնան ամիսներին)։ Ձվատվությունը՝ 30-70, որոշ ցեղերինը՝ մինչև 100 ձու։ Ի տարբերություն հավերի, տարիքի հետ սագերի ձվատվությունը ավելանում է (օրինակ, երրորդ տարում՝ ձ0-40%-ով)։

Տնտեսական օգտագործման հնարավորությունը 5-6, առավելագույնը՝ 8 տարի՝ է։ Մսի համար մորթում են 6 ամսական (ինտենսիվ աճեցման պայմաններում՝ 60-65 օրական), 3-4 կգ կենդանի զանգվածով թռչուններին։

Արուների միջին կենդանի զանգվածը՝ 5-6 (առավելագույնը՝ 12), իսկ էզերինը 4-5 (10) կգ է։ Միսը պարունակում է․ սպիտակուց՝ մոտ 16 և ճարպ՝ մոտ 35 % ։ 100 գ մսի կալորիականությունը մոտ 320 կկալ է (գյուղատնտեսական բոլոր թռչուններից ամենաբարձրը)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կային նաև տարբեր առասպելներ, օրինակ, եթե սագը սուզվում է անձրև է գալու, իսկ եթե կանգնում է մեկ ոտքին հենված կամ գլուխը թաքցնում է թևի տակ՝ սաստիկ ցուրտ է լինելու։ Դեռ հնագույն ժամանակներից Հայաստանի տարածքում տարածված են եղել մոխրագույն սագեր։

Սագաբուծություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ երկրներ (Հունգարիա, Լեհաստան, Ֆրանսիա և այլն) մասնագիտացված տնտեսություններում մեկ սագից ստանում են նաև մոտ 1 կգ լյարդ։ Սագաբուծության կարևոր արտադրանքներից են նաև փետուրը, աղվափետուրը, աղվափետուրային նրբմորթին։

Սագաճարպը ցրտահարությունը բուժելու լավագույն դեղամիջոց է։ Սագերին պահում են արոտավայրերում մայիս-հոկտեմբեր ամիսներին։ Թռչնանոցները չջեռուցվող են (բացառությամբ ինտենսիվ պահվածքի ձևերի)։

Սագերին սովորաբար դասակարգում են ըստ տարածվածության տեղի (ԽՍՀՄ, Հարավ-Արևելյան Եվրոպա, Ֆրանսիա, ԳԴՀ, ԳՖՀ, Չինաստան և այլն) և տնտեսական հատկանիշների (թեթև կամ ձվատու, միջին ծանրության և ծանր)։

Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում բուծվող սագերը ծագել են նույնպես գորշ սագից, որը տարածված է եղել Սևանա, Վանա, Արփի լճերում, ինչպես նաև Էրզրումի, Մուշի շամբերում հնագույն ժամանակներից։

Ըստ փետրածածկի գույնի Հայաստանի սագերը բաժանվում են գորշ, խայտաբղետ և սպիտակ տարատեսակների։ Դրանք մարմնակազմական հատկանիշներով իրար նման են․ ունեն երկար, լայն և խոր իրան, կարճ, ամուր պարանոց, կարճ, նարնջագույն կտուց։

Տարեկան միջին ձվատվությունը 8-12, լավագույններինը՝ 28-30 ձու է։ Արունե- րի միջին կենդանի զանգվածը 4-4,6, իսկ էզերինը՝ 3,5-4,3 կգ է։ Բոլոր տարատեսակները լավ հարմարված են տեղական բնակլիմայական պայմաններին։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Бейчек В., Штясны К. Птицы. Иллюстрированная энциклопедия. — М.: «Лабиринт-пресс»
  • Акимушкин И. Мир животных. Птицы, рыбы, земноводные и пресмыкающиеся. — М.: «Мысль», 1995
  • Гуси и их классификация
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png