Բադեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բադեր
Duck (3128750571).jpg
Բադ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ողնաշարավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Սագանմաններ
Ընտանիք Բադեր
Լատիներեն անվանում
Anatidae


Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Բադեր

Բադեր (լատ.՝ Anatidae), սագանմանների կարգի բադերի ընտանիքի ջրլող թռչունների մի քանի ցեղերի ընդհանուր անվանումը։

Հայտնի է 147, Հայաստանում՝ 29 տեսակ՝ լայնակտուց բադ, կարմիր բադ, կռնչան բադ, մեծ սղոցակտուց բադ, մոխրագույն բադ, սպիտակագլուխ բադ, խայտաբադ, կարապներ, մրտիմներ, սուզաբադեր, Սևաբադ թավշյաներ։ Տեսակներից 7-ի (Սղոցակտուց, Սևաբադ թավշյա, նետապոչ, շչան բադեր, ծվվան, կարմրախածի, սպիտակաճակատ սագեր, ծովային սուզաբադ) կենսակերպն ուսումնասիրված է մասնակի։

Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքրամարմին են (0, 3-5 կգ), պարանոցը և ոտքերը (ունեն լողաթաղանթ) կարճ են։ Պոչի հատվածում առկա են ճարպագեղձեր։ Բադերը մեծ մասամբ լողում են մաքուր ջրերում, իսկ ձագ հանելու ժամանակ դուրս են գալիս ցամաք։ Արուն և էգը տարբերվում են փետուրների գուներանգով, արձակած ձայնով։ Տարբեր տեսակներ ունեն տարբեր գունավորում՝ մոխրագույն, խայտաբղետ, սպիտակ, կապույտ, սև և այլն։ Ոտքերը կարճ են՝ ծածկված թեփուկներով։

Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բադերը բնադրում են գետնին, խոտերի մեջ, իսկ որոշ տեսակներ (օրինակ՝ մշկաբադը և գունագեղ մանդարինը)՝ ծառերի փչակներում, թփերի վրա, դնում են 5–12 ձու, թուխս նստում գարնան վերջին և ամռան սկզբին։

Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բադերն ամենակեր են, սնվում են բույսերով, միջատներով, թրթուրներով, խխունջներով, ծովային մանր անողնաշարավոր կենդանիներով։ Հազվադեպ են սուզվում, գերադասում են լայն կտուցով հասնել հատակին՝ ջրից դուրս թողնելով պոչը։

Ընտանի բադեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանի բադերը սերում են վայրի՝ կռնչան բադից, որը մտնում է իսկական կամ ազնիվ բադերի խմբի մեջ։ Այս խմբի մեջ մտնում են նաև փասիանաբադը, մոխրագույն բադը, հողմաբադը, լայնակտուց բադը, սուլող մրտիմը և այլն։ Հայաստանում տարածված է բադերի 27 տեսակ։ Ընտանի բադերն ունեն համեղ միս, փափուկ աղվամազ և ամուր փետուրներ։ Նրանց կերակրում են ուտելիքի մնացորդներով, եփած կարտոֆիլով, ծլած հացահատիկով։ Նրանք արագ են աճում և 70 օրվա ընթացքում հասնում մինչև 3–4 կգ-ի։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC BY-SA icon 80x15.png
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 205 CC BY-SA icon 80x15.png