Կռնչան բադ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կռնչան բադ
Anas platyrhynchos male female quadrat.jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Ընտանիք բադեր
Լատիներեն անվանում
Anas platyrhynchos
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Կռնչան բադ, (լատ.՝ Anas platyrhynchos), բադերի ընտանիքի թռչուն։ Նստակյաց է, տարածված։

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը 50-65 սմ է, թևերի բացվածքը՝ 81-98 սմ, կենդանի զանգվածը՝ 0,8-2 կգ արուի գլուխը կանաչ է, վզին կա սպիտակ օղակ, կուրծքը շիկակարմրավուն–դարչնագույն է, մեջքը՝ մոխրագույն։ Էգի մարմինը դարչնագույն է՝ սև խայտերով ու զոլերով կապտամանուշակագույն փետրահայելիով (դրանով տարբերվում է այլ բադերից), որն ակնառու է թռիչքի պահին։ Կտուցը տարբեր չափերի նարնջագույն ու սև հատվածներով է։ Բադերից ամենատարածվածն է, հաճախ՝ ընտանեցված։ Բնակվում է ջրային տարածքների հարևանությամբ տարբեր կենսամիջավայրերում։ Սնվում է ջրային բույսերով, անողնաշարավորներով, ձկներով, երկկենցաղներով։

Բնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարսանեկան խաղերը՝ մարտի 1-ին կեսից մայիսի վերջը։ Բները կառուցում են մարտի վերջից մայիս։ Բույնը փոսիկ է (տրամագիծը՝ 26-33 սմ) կամ հարթակ՝ խոտերից, եղեգից ու աղվափետուրներից։ Բնադրում է գետնին։ Ձվերը բներում հայտնվում են ապրիլի սկզբից մինչև հունիս։ Դնում է 57 մմ տրամագծով, մոխրավուն-կանաչ 7-13 ձու։ Թխսակալում է էգը՝ 26 օր։ Նորելուկ ձագերը բնից հեռանում են 12-16 ժանց։

Բնակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կռնչան բադերը մեծ երամներ չեն կազմում, հաճախ հանդիպում են զույգերով կամ փոքր խմբերով (5-20 թռչուն)։ Վերջին տասնամյակների ընթացքում կռնչան բադերի թվաքանակը խիստ տատանվում է՝ կապված ՀՀ ջրաճահճային մակերեսների որակական փոփոխությունների (Գիլլի լճի չորացման, Սևանի մակարդակի տատանման, Արարատյան դաշտի արհեստական լճակների ծավալների կրճատման, բուսականության բացակայության, կենցաղային թափոններով աղտոտվածության) հետ։ Արարատյան դաշտում 1984-1894 թվականին թվաքանակը 1 միավոր տարածքի վրա կազմել է 0,6-0,002 թռչուն, Սևանի ավազանում 1965-1974 թվականի աշնանը և ձմռանը գրանցվել է 100-3800 թռչուն։ Սիրողական, մարզական և որսորդական թռչուն է՝ շատերի կողմից ճանաչված։[1]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ««Կռնչան բադ».»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-11-26-ին