Մեծ սղոցակտուց բադ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Մեծ սղոցակտուց բադ | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Mergus merganser | ||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||
Արեալ | ||||||||
Բնադրման տարածք Տարածքներ, որտեղ բնակվում են ողջ տարին Ձմեռելու վայրեր | ||||||||
|
Մեծ սղոցակտուց բադ, (լատ.՝ Mergus merganser), բադերի ընտանիքի թռչուն։ Նստակյաց է, հազվագյուտ։
Ընդհանուր բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարմնի երկարությունը՝ 58-66 սմ է, թևերի բացվածքը՝ 82-97 սմ, կենդանի զանգվածը՝ 1,1-2 կգ արուի գլուխը մուգ կանաչ է, ծոծրակը՝ երկարավուն փետուրներով, մեջքը՝ սև։ Մարմինը ներքևից բաց վարդագույն է կամ սպիտակ։ Էգի դարչնագույն-շիկակարմիր գլուխը և վզի վերին հատվածը ցայտերանգ են բաց գույնի ստորին հատվածի և մարմնի ներքևի մասի համադրությամբ, մարմինը վերևից մոխրագույն է։ Մեծ սղոցակտուց բադերը սովորաբար հանդիպում են փոքր երամներով։
Բնակություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակվում է ժայռոտ կամ մանրախճոտ ափերով լճերում։ Սնվում է ձկներով, խխունջներով, միջատներով, երկկենցաղներով։ Բույնը կառուցում է գետնին՝ խոտաբույսերից։ Մինչև 1940-ական թվականներին հաստատված էր որպես նստակյաց թռչուն։ Հետագա տարիներին Սևանա լճում, Հրազդանի ձորում և այլուր բնադրատեղիների կորստի ու թվաքանակի խիստ կրճատման հետևանքով Հայաստանում գրանցվել է միայն գարնանային, աշնանային չուի ընթացքում և ձմռանը։ 1920-ական թվականների օգոստոսին հասուն անհատներ (ձագերով) գրանցվել են Սևանա լճում։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
|