Լայնակտուց բադ
| Լայնակտուց բադ | |
Լայնակտուց բադ (արու) | |
Լայնակտուց բադ (էգ) | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
| Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
| Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
| Դաս | Թռչուններ (Aves) |
| Կարգ | Սագանմաններ (Anseriformes) |
| Ընտանիք | Բադեր (Anatidae) |
| Ցեղ | Լայնակտուց բադեր (Spatula) |
| Տեսակ | Լայնակտուց բադ (S. clypeata) |
| Միջազգային անվանում | |
| Spatula clypeata | |
| Տարածվածություն և պահպանություն | |
| Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ Տաքսոնի տարածվածությունը | |
Լայնակտուց բադ, լայնաքիթ բադ, շնորոր (լատիներեն՝ Spatula clypeata), բադերի ընտանիքի ջրլող թռչուն։ Հայաստանում կլոր տարին չվահյուր է։ Քիչ է տարածված։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։
Արտաքին կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարմնի երկարությունը 42-44 սմ է, թևերի բացվածքը՝ 70-84 սմ, կենդանի զանգվածը՝ 0,47-0,69 կգ։ Կտուցը լայն է, տափակ, բավական երկար։ Արուի գլուխը կանաչ է, վիզը, կուրծքը՝ սպիտակ, փորը՝ շիկակարմիր-դարչնագույն, ներքևապոչը՝ սև։ Էգը դարչնագույն խայտավոր է, կտուցը՝ մուգ՝ նարնջագույն երիզով։ Թռչելիս արուի և էգի դաստակաթևի վրա նկատելի է բաց կապույտ հատված։ Լողում է փոքր խմբերով։ Բնակվում է լճերում (եղեգնուտներ և ճահճաեղեգնուտներ), գետերում, ձկնաբուծական լճակներում։
Սննդառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սնվում է ջրային բույսերով, անողնաշարավորներով։
Տարածվածությունը Հայաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Լայնակտուց բադը արժեքավոր է որպես որսորդական տեսակ։ 1940-99-ին Հայաստանի տարածքի 27 կետերում գրանցվել է 1-30 (երամ կազմած՝ 60-300) թռչուն։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլոր տարի չվահյուր է։ ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես խոցելի տեսակ։
Գարնանային և աշնանային չուի շրջաններում առավելապես հանդիպում են Արաքսի հովտի բնական և արհեստական ջրամբարներում, իսկ Սևանա լճի ավազանում՝ առավել քիչ 10-15 անհատներ։
Վտանգման հիմնական գործոններն են Սևանա լճի ավազանում բնադրավայրերի բացակայությունը, Արաքսի հովտում՝ անհանգստացման գործոնը, ձկնորսությունը և որսագողությունը։
Պահպանվում է «Սևան» և «Արփի լիճ» ազգային պարկերում[1]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Museum specimen -
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի շրջակա միջավայրի նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լայնակտուց բադ» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լայնակտուց բադ» հոդվածին։ |
| ||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |