Արփի լիճ ազգային պարկ
| Տեսակ | ազգային պարկ |
|---|---|
| Երկիր | |
| Վարչատարածք | Շիրակի մարզ |
| Հիմնվել է | 2009 թ. |
| Մակերես | 250 կմ² |
| Անվանված է | Արփի |
| 41°03′16″N 43°38′35″E / 41.054444°N 43.643056°E | |
| Lua error in Մոդուլ:Location_map at line 541: Unable to find the specified location map definition: "Module:Location map/data/World" does not exist. | |
Արփի լիճ ազգային պարկ, ստեղծվել է 2009 թվականին։ Գտնվում է Շիրակի մարզում, Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում, Եղնախաղի լեռնաշղթայի արևելյան և Ջավախքի լեռնաշղթայի հարավարևմտյան լանջերին։ Ազգային պարկն զբաղեցնում է մոտ 25 000 հա տարածք[1]։
Ազգային պարկն ստեղծվել է Ջավախք-Շիրակ բարձրավանդակի ուրույն կենսաբազմազանության պահպանման համար։ Այստեղ է գտնվում հայկական որորի ամենամեծ գաղութը աշխարհում և գանգրափետուր հավալուսնի միակ բնակավայրը Հայաստանում։
Տարածքում կան մոտ 670 տեսակի բույսեր՝ (խոլորձ, թրաշուշան, հիրիկ, կակաչ, շուշան), որոնցից 25-ը ներառված են ՀՀ Կարմիր գրքում։ Դրանցից 22-ը էնդեմիկ տեսակներ են։ Պարկում կան կաթնասունների 30 տեսակ (եվրոպական ջրասամույր, խայտաքիս)։
Արփի լճի ջրահավաք ավազանի մշակովի լանդշաֆտները կազմված են հիմնականում հացահատիկի և վուշի դաշտերից։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արփի լիճ ազգային պարկ
- Արփի լիճ ազգային պարկ
- Արփի լիճ ազգային պարկ
- Արփի լիճ ազգային պարկ
- Արփի լիճ ազգային պարկ
- Արփի լիճ ազգային պարկ
- Արփի լիճ ազգային պարկ
- Արփի լիճ ազգային պարկ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ««Արփի լիճ» ազգային պարկի ստեղծումը». Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 22-ին.
| Հայաստանի ազգային պարկեր |
|---|
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արփի լիճ ազգային պարկ» հոդվածին։ |
|
