Տարածված է ամենուրեք, հատկապես արևադարձային և մերձարևադարձային շրջաններում։ Առավելապես հանդիպում են էպիֆիտ տեսակները, որոնք հարմարվել են ծառերի ցողունների վրա աճելուն։ Ցամաքային ձևերը կոճղարմատավոր են, հաճախ պալարանման հաստացումներով, աճում են մարգագետիններում, անտառներում, ճահիճներում։ Հայաստանում հայտնի է 14 տեսակ, որոնց գերակշռող մասն աճում է մերձալպյան անտառային գոտում (Ձիթանից սար, Լալվար, Սյունիք, Վայոց ձոր)։ Դեկորատիվ նշանակություն ունեն, ծաղիկները վարդագույն են, ծիրանագույն, հաճելի հոտով և նեկտարով։ Փոշոտվում են միջատների միջոցով։
Խոլորձի որոշ տեսակներ օգտագործվում են բժշկության, սննդի և օծանելիքի արդյունաբերության մեջ։
Խոլորձի՝ օրխիդեայի, ծաղիկը նման է նրբաճաշակ արվեստի գործի։ Նա այնքան գեղեցիկ է, որ մի քանի երկրներ այն դարձրել են ազգային սիմվոլներ, օրինակ՝ Վենեսուելան, Հոնկոնգը։ Օրխիդեան տրոպիկական բույս է, այդ բույսի տեսակներից մեծ մասը կարելի է գտնել տրոպիկներում, որտեղ նրանք աճում են ծառերի ճյուղերի կամ ցողունի վրա։ Մարդիկ միշտ հիանում են օրխիդեաներով, և հավաքածու են պահում։
«Օրխիդեա» անունը կրում են շատ ֆիրմաներ, օրինակ այդպես է կոչվում հարսանեկան գործակալությունը, ինչպես նաև անշարժ գույքի գործակալությունը և կանացի սպիտակեղենի խանութը։ Օրխիդեաները թանկարժեք են, բայց շատ գեղեցիկ են, նրանց մասին կարելի է ասել՝
Նրանք աճում են բոլոր մայրցամաքներում, բացի Անտարկտիդայից
Որպեսզի ծաղիկների փոշին ստանաք, օրխիդեայի որոշ տեսակներ նմանվում են էգ միջատների և այդպիսով ընդունում են արու միջատներին, այդպիսով կատարվում է փոշոտումը։
Ամենահեշտը Ֆալենոպսիս օրխիդեայի աճեցնելն է։
Վանիալա Օրխիդեան ունի բարձր կոմերցիոն արժեք, քանի որ օգտագործվում է կերակրի մեջ, նրանից պատրաստում են վանիլային էսենցիա։
Օրխիդեան հաճախ են օգտագործում բնակարանները զարդարելու համար։
Կավե կամ պլաստիկ ծաղկամաններում կամ տուփերում։ Պետք է անցքեր լինեն ծաղկամանի տակ և կողքերին, հետո պետք է լցվի դրենաժ, պենոպլաստի կտորներ, կեղևներ`գերադասելի է` եղևնու 5-ից 20 միլիմետրանոց կտորներից, որոնց լվանում են տեղավորելուց առաջ։ Օրխիդեան պետք է ջրել եռացած կամ թորած ջրով, երբեմն ամիսը 1-2 անգամ, այն պետք է պարարտացնել հատուկ օրխիդեայի համար նախատեսված պարարտանյութերով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 68)։