Ջավախքի լեռներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ջավախքի լեռնաշղթաից)
Jump to navigation Jump to search
Ջավախքի լեռներ
Achkasar4.jpg
Տեսակ լեռնաշղթա
Երկիր Flag of Georgia.svg Վրաստան և Flag of Armenia.svg Հայաստան
Վարչատարածքային միավոր Լոռու մարզ և Շիրակի մարզ
Լեռնաշղթա Փոքր Կովկաս
Բարձրություն (ԲԾՄ) 3,196 մետր
Երկարություն 50 կիլոմետր
Մեծագույն գագաթ Աչքասար
##Ջավախքի լեռներ (Վրաստան)
RedMountain.svg

Ջավախքի լեռներ, Ապոց լեռներ, Դավակրան, Դավաղռան, Դավաղրան, Խոնավ լեռներ, Կանգառք, Կանգարաց լեռներ, Կանգարք, Կանգարքի լեոներ, Կեչուտի լեռնսւշղթա, Կեչուտի լեռներ, Կլարջեթի, Կորի Մոկրի, Մթին լեռներ, Ջավախեթիայի լեռներ, Ջավախեթիի լեռներ, Ջավախեթի լեռնաշղթա, Ջավախեթի լեռներ, Ջավախթի լեռնաշղթա, Ջավախքի լեռներ, Քյաքոլի լեռ, հրաբխային շարք է Վրաստանի հարավում և Հայաստանի Լոռու, Շիրակի մարզերի սահմանագլխին։

Լեռնաշղթայի երկարությունը մոտավորապես 50 կմ է և ձգվում է Թրիալեթից մինչև Բազումի լեռնաշղթա։ Այստեղ են Աշոցքի և Լոռվա սարահարթերը։

Ամենաբարձր գագաթը Աչքասարն է, ծովի մակերևույթից 3196 մ բարձր։ Մյուս նշանակալի գագաթներն են՝ Լեյլի սարը (3154 մ), Յեմլիկլին (3054 մ), Գարանլիգ (3039 մ), Աղրիգար (2973 մ), Շամբիանի (2923 մ)։ Ջավախքի լեռնաշղթան հայտնի է նաև իր ջրվեժներով։ Թաց լեռներ անունը պայմանավորված է դրանով։ Լեռնաշղթան հիմնականում ծածկված է ալպյան մարգագետիններով և կանաչ արոտավայրերով։ Բազմաթիվ են փոքրիկ լճերը Ջավախքի լեռնաշղթայի վրա և նրա շրջակայքում[1][2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 102 — 150 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 770 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png