Հայկական որոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայկական որոր
Հայկական որոր
Հայկական որոր, Սևանավանքի մոտ
Գիտական դասակարգում
Վերնաթագավորություն Էուկարիոտներ
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ողնաշարավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Դաշտակտցարանմաններ
Ընտանիք Որորանմաններ
Ցեղ Որորներ
Տեսակ Հայկական որոր
Լատիներեն անվանում
Larus armenicus

Buturlin, 1934
Հատուկ պահպանություն

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 560740
NCBI 119635
EOL 1049324

Հայկական որոր[1][2] (լատ.՝ Larus armenicus), խոշոր որոր է, որը բնակվում է Կովկասում, Մերձավոր Արևելքում և Միջին Արևելքում։ Անցյալում այն դասակարգվում էր որպես արծաթագույն որորի ենթատեսակ, բայց ավելի ուշ այդ որորին դասակարգեցին որպես առանձին տեսակ։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեք հայկական որորներ Սևանավանքի մոտ

Հայկական որորը նման է դեղնաոտք որորին, սակայն ավելի փոքր է, և ունի մուգ մոխրագույն հատվածներ գլխի և մեջքի շրջաններում։ Թևերի շրջանում սև երանգավորումը ավելի լայն է և ավելի քիչ սպիտակ բծերով։ Կտուցը կարճ է։ Առաջին ձմռան ժամանակ թռչունները հիմնականում մոխրագույն-շագանակագույն են։

Հայկական որորը թռիչքում Սևանա լճի մոտ։ Երևում են տեսակին հատուկ թևերի առաջին փետուրների սպիտակ կլոր բծերը, կտուցի վրա կարմիր գոյացությունը

Բնադրում են Հայաստանի, Վրաստանի, Թուրքիայի և Իրանի լեռնային լճերի մոտ։ Թվաքանակով ամենամեծ պոպուլյացիան Հայաստանում է՝ Սևանա, Արփի լճերի, Արաքս, Հրազդան և Ախուրյան գետերի շրջակայքում[3]։ Թռչունների մեծ մասը ձմեռում է Թուրքիայում, Լիբանանում և Իսրայելում։ Որոշ առանձնյակներ՝ Կիպրոսում, Եգիպտոսում և Պարսից ծոցի երկրներում։

Բույն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույնը կառուցում են բուսականությունից առափնյա հողի վրա կամ կղզիներում։ Դնում են 3 ձու, հիմնականում ապրիլ ամսին։ Բները գտնվում են շատ մոտ միմյանց և կարող են տարածքային հակասություններ առաջանալ որորների միջև։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Коблик Е. А., Редькин Я. А., Архипов В. Ю. Список птиц Российской Федерации. — М.: Товарищество научных изданий КМК, 2006. — С. 210. — 256 с. — ISBN 5-87317-263-3
  2. Дементьев Г. П., Гладков Н. А., Спангенберг Е. П. Птицы Советского Союза. Том 3. — М.: Советская наука, 1951. — С. 477. — 680 с.
  3. Программа по опустыниванию в Армении 2002 рук. программы Вардеванян Ашот Национальная программа действий по борьбе с опустыниванием в Армении. — Ереван, 2002.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Alan Harris, Hadoram Shirihai & David Christie (1996) The Macmillan Birder’s Guide to European and Middle Eastern Birds, Macmillan, London.
  • D.W. Snow & C.M. Perrins (1998) The Birds of the Western Palearctic, Concise Edition (Vol. 1), Oxford University Press, Oxford.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikispecies-logo.svg
Վիքիցեղերը պարունակում է տեղեկություններ՝ մասին։