Օդուենի որոր (լատին․՝ Larus audoinii), որորներիցեղի ներկայացուցիչ։ Անվանակոչվել է ի պատիվ ֆրանսիացի բնագետ Ժան Օդուենի (ֆր.՝ Jean Victor Audouin, 1797—1841)։
Մարմնի երկարությունը կազմում է 49—51 սմ երկարություն։ Թևերի բացվածքը 1,15-1,40 մ է, քաշը՝ 500—600 գրամ։
Ի տարբերություն այլ որորների, Օդուենի որորը ավելի քիչ հանդիպող թռչանտեսակ է։ Նրանց թվաքանակը մշտապես փոքր է եղել, իսկ բնական արեալն ընդգրկում է Միջերկրական ծովիկղզեխմերը։ Բնակվում են Հունաստանում, Կիպրոսում, Իսպանիայում, Ալժիրում, Իտալիայում, Կորսիկայում, որտեղ 1950 թվականին թռչունների թվաքանակը կազմել է 63 զույգ, իսկ 1974 թվականին՝ միայն երկու զույգ։ Համեմատաբար մեծ գաղութ գտնվում է Չաֆարինաս կղզեխմբում՝ Մուլույա գետի (արաբ․՝ وادي ملوية) գետաբերանի շրջակայքում, Մարոկկոյի հյուսիս-արևելքում տեղակայված գերտերի շրջակայքում։ Այդտեղ գտնվում է Օդուենի որորի ողջ պոպուլյացիայի 2/3 մասը։ 1982 թվականին Օդուենի որորի ողջ թվաքանակը գնահատվել է 3000—3500 առանձնյակ։ Հայտնի չէ, թե դրանից առաջ որքան է եղել այս տեսակի թվաքանակը։ Բազմացման ժամանակահատվածից հետո Օդուենի որորները թռչում են Ատլանտյան օվկիանոսի ջրերով ողողողված Աֆրիկայի ափերը, որոշները հասնում են նույնիսկ՝ Սենեգալ։