Չաֆարինաս
Չաֆարինաս | |
---|---|
Տեսակ | կղզեխումբ և վիճելի տարածք |
Երկիր | Իսպանիա |
Վարչատարածքային միավոր | Մելիլյա[1] |
Մակերես | 0,525 կմ² |
Պահպանման տարածք | Q112274660? |
Չաֆարինաս (իսպ.՝ Islas Chafarinas) ինքնիշխան տարածք Իսպանիայում։ Ոչ շատ մեծ կղզիների խումբ Միջերկրական ծովի ավազանում՝ 35 կմ Մարոկկոյից հեռավորության վրա։ Իր հարակից կղզիների հետ այն բնության հատուկ պահպանվող տարածք է՝ ազգային պարկ։ Կղզում կան ոչ մեծ կայազոր և փարոս։
Ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չաֆարինաս անունը ծագել է «չաֆար» բառից, որը արաբերենից թարգմանաբար նշանակում է՝ «գող»։ Իսկ կղզին ստացել է այս անունը 19-րդ դարի վերջին և 20–րդ դարի սկզբին, այն պատճառով, որ այստեղ գողեր են ապաստանել։ Կղզին «Itinerarium Antonini» ակնարկի մեջ հիշատակվել է Tres insulae անունով։ Այլընտրանքային անվանումներն են՝ (անգլ.՝ Zafarin, անգլ.՝ Djaferin[2] կամ անգլ.՝ Zafarani[3])։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խումբը կազմված է երեք կղզիներից (արևմուտքից արևելք)՝ Կանգրեսո, Իզաբելլա II և Դել Ռեյ։ Կղզին ունի հրաբխային ծագում։ Մայրցամաքից առանձնանում է մի քանի խոր նեղուցներով, որոնց երկարությունը մոտ 10-15 մետր է։
Աշխարհագրական կոորդինատներ՝ 35º 05' հյուսիսային լայնություն և 2º 25' արևմտյան երկարությունը։
Ծովի մակարդակից առավելագույն բարձրությունը՝ Նիդե դե լաս Ագիլաս (իսպ.՝ Nido de las Águilas՝ «արծվի բույն») լեռը կղզու ամենաբարձր կետն է՝ 137 մետր։
Մակերես ՝ 0,525 կմ² (52,5 հա։ կղզի Կանգրեսո՝ 25,6 հա, կղզի Իզաբելլա II՝ 15,3 հա, կղզի Դել Ռեյ՝ 11,6 հա)։
№ | Կղզի | Կոորդինատներ | Տարածք, կմ² |
Ամենաբարձր կետ, մետր |
---|---|---|---|---|
1 | Կանգրեսո կղզի | 35°10′43″ հս․ լ. 2°26′28″ ամ. ե.HGЯO | ||
2 | Իզաբելլա II կղզի | 35°10′55″ հս․ լ. 2°25′46″ ամ. ե.HGЯO | ||
3 | Դել Ռեյ կղզի | 35°10′51″ հս․ լ. 2°25′24″ ամ. ե.HGЯO | ||
Կղզի Չաֆարինաս | 35°11′ հս․ լ. 2°26′ ամ. ե.HGЯO |
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեկան միջին ջերմաստիճանը 19.5 °C է, իսկ առավելագույն ջերմաստիճանը 41,1 °C, նվազագույն ջերմաստիճանը 5,2 °C. հարաբերական խոնավությունը միջին հաշվով կազմում է 76.9%։ Տարեկան տեղումների քանակը՝ 297,2 մմ։
Բուսական և կենդանական աշխարհ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հողի վրա. Հայտնի է ավելի քան 180 տեսակի բուսատեսակներ (15 էնդեմիկ հյուսիսաֆրիկական տեսակի), 12 տեսակի սողուններ (որից մեկը էնդեմիկ է), 90 տեսակի թռչուններ (10 էնդեմիկ), 153 տեսակի անողնաշարավորներ. 11 տեսակ խխունջներ, 12 տեսակ բազմոտանիներ, 74 տեսակ բզեզներ, 56 տեսակ սարդեր։
Ծովում. 64 տեսակի ջրիմուռներ, 26 տեսակի փշամորթներ, 150 տեսակի օղակավոր որդեր և 60 տեսակի ձկներ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կղզին պատկանվեց Իսպանիային 1848 թվականի հունվարի 6-ից, երբ նրանց վրա հարձակվեցին Մալագայի արշավախմբերը, որոնք կազմված էին երկու թշնամական նավերից։ Նավի հրամանատարն էր գեներալ Սեռանոն։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կղզին մշտական բնակչություն չունի։ «Իզաբելլա II» կղզում կա մի փոքր իսպանական կայազորական բանակ, որը կենսաբանական կայան է և փարոս։ Կանգրեսո և Դել Ռեյ կղզիները անմարդաբնակ են։ Կանգրեսո կղզու վրա կան կայազարական շենքեր, որոնք ներկայումս չեն օգտագործվում։ Զինծառայողների ընդհանուր թիվը՝ 195 մարդ (1970)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Basic Geographical Gazetteer of Spain (իսպ.) — Instituto Geográfico Nacional, 2022.
- ↑ «Chafarinas Islands». Encyclopædia Britannica. 2011. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 7-ին.
- ↑ «Index of Countries and Localities». USPS. 2011. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 7-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չաֆարինաս» հոդվածին։ |
|