Օղակավոր որդեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օղակավոր որդեր
Անձրևորդ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Լատիներեն անվանում
Annelida
Lamarck, 1809

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 64357
NCBI 6340
EOL 36


Օղակավոր որդեր (լատ.՝ Annelida, առաջացել է լատ.՝ annelus բառից, որը նշանակում է «օղակ»), անողնաշարավոր կենդանիների տիպ։ Տիպիկ ներկայացուցիչը Անձրևորդն է։

Հանդիպում են քաղցրահամ ջրերում, ծովերում, ինչպես նաև հողում։ Օղակավոր որդերն ունեն ավելի բարձր կազմավորում, որը պայմանավորված է նրանց ակտիվ կենսակերպով։ Նրանց մարմինը կազմված է միմյանց նման օղակաձև հատվածներից, որտեղից էլ ստանցել էն օղակավոր որդեր անվանումը։ Մարմնի արտաքին հատվածավորությունը համապատասխանում է ներքին հատվածավորությանը։ Օղակավոր որդերն ունեն արյունատար համակարգ և ավելի կատարյալ նյարդային, զգայական, մարսողական և արտաթորության համակարգերը։ Այս տիպի մեջ մտնում է 9 հազար տեսակ, որոնք միավորվում են 6 դասի մեջ՝ առաջնաօղակավոր որդեր(Archiannelida), բազմախոզանավորներ(Polychaeta), սակավախոզաններ(Oligochaeta), տզրուկներ (Hirudinea), էխիուրիդներ(Echiurida) և սիպունկուլիդներ(Sipunculida)։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տ․Վ․ Թանգամյան, Ս․Հ Սիսակյան «Կենսաբանություն 7», 208 էջ