Փորոտանիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Խխունջներից)
Խաղողի խխունջ

Փորոտանիների մեծ մասը պաշտպանված է մեկ պարուրաձև խեցիով, որի մեջ կենդանին կարող է թաքնվել վտանգի դեպքում։ Նրանց մեծամասնությունն ունի առանձնացված գլուխ շոշափուկների ծայրերին տեղակայված աչքերով։ Ծովերում, քաղցրահամ ջրերում և ցամաքում բնակվող փորոտանիները կազմում են փափկամարմինների տեսակների ընդհանուր թվի 1/3 մասը։ Փորոտանիների մեծ մասը ծովաբնակ է։ Ունեն ամբողջական խեցի, որը սովորաբար պարուրաձև է։ Նրանց մի մասը բուսակեր է, սակայն կան նաև գիշատիչ փորոտանիներ։

Խխունջ են անվանում այն փորոտանիներին, որոնք ունեն արտաքին խեցի, իսկ ռուդիմենտային կամ կորսված խեցիով փորոտանիներն անվանում են կողինջներ։

Խխունջի մարմինը կազմված է գլխից, ոտքից և իրանից, որը պատված է մաշկային ծալքով՝ ked թիկնոցով, որի արտաքին մակերեսին գտնվում է խեցին, որը կատարում է պաշտպանական դեր։ Թիկնոցի և իրանի միջև գտնվում է թիկնոցային խոռոչը, որի մեջ բացվում են հետնաղին, սեռական և արտաթորության համակարգի արտատար ծորանները։ Այդ խոռոչում են գտնվում նաև խռիկները։ Սնվում են խաղողի և այլ բույսերի տերևներով։ Բայց տարացքներում կարելի է հանդիպել հիմնականում գիշերային կենսակերպ վարող կողինջների, որոնց խեցին մասնակի կամ լրիվ ապաճել է։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենսաբանության 7-րդ դասարանի դասագիրք


Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փորոտանիներ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փորոտանիներ» հոդվածին։