Վարք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բարի Սամարացու կերպարի վարքային դրսևորումը

Վարք, գործողությունների ամբողջություն, որն իրականցվում է անհատի, համակարգի կողմից։ Վարքը համակարգի կամ օրգանիզմի արձագանքն է տարբեր ազդակներին, ինչպես արտաքին միջավայրից եկող, այնպես էլ ներքին։ Այն կարող է լինել գիտակցված կամ չգիտակցված, կամային կամ ոչ կամային, ակնառու կամ ոչ ակնառու[1]: Դիտարկելով վարքը ինֆորմատիկայի տեսանկյունից, ապա այն կազմված է վարքային ակտերից, օպերացիաներից, փոխազդեցություններից և դրանց հատկություններից։ Վարքը կարող է ներկայանալ որպես վարքային վեկտոր[2]։

Կենսաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած նրան, որ կա որոշակի տարրաձայնություն, թե ինչպես լիարժեք և ճշգրիտ սահմանել վարք հասկացությունը կենսաբանության համատեքստում, ապա, հղում կատարելով մետա-անալիզներից մեկին, "վարքը ներքին գործոններով պայմանավորված արձագանքն է ամբողջ օրգանիզմի ներքին և արտաքին ազդակներին"[3]:

Համաձայն վարքի ավելի լայն սահմանմանը, այն բնորոշ է բույսերին և այլ օրգանիզմներին, ինչը նման է ֆենոտիպային պլաստիկության հայեցակարգին։ Այն նկարագրում է վարքը որպես ռեակցիա, որը տրվում է իրավիճակներին կամ միջավայրի փոփոխություններին անձի զարգացման ամբողջ ընթացքում։ Այն առանձնացնում է ֆիզիոլոգիական կամ կենսաբանական փոփոխություններ, որոնք ավելի արագ են տեղի ունենում և բացառում են փոփոխությունները, որոնք զարգացման արդյունք են (օնտոգենեզ)[4][5].

Վարքը կարող է լինել բնածին կամ ուսուցման արդյունք:

Վարքի մասին խոսելիս հաշվի է առնվում օրգանիզմի այն գործողությունների քանակը, որը նպաստում է օրգանիզմի և միջավայրի փոփոխությանը։ Վարքը ցույց է տալիս այն ազդեցությունը, որ օրգանիզմն ունեցել է միջավայրի վրա.[6]

Մարդկային վարք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդկային վարքի գործում դեր են խաղում էնդոկրին և նյարդային համակարգերը։ Ամենատարածված պնդումն այն է, որ վարքն ամբողջական համալիր է, որն օրգանիզմի և նրա նյարդային համակարգի միասնական ամբողջությունն է։ Սովորաբար, օրգանիզմը, որն ունի առավել բարդ նյարդային համակարգ, ունի ավելի մեծ հնարավորություններ սովորելու նոր ռեակցիայի ձևեր, որոնք կարող են պայմանավորել իր վարքը[7]:

Սպառողի վարք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարքը կապ ունի սպառման գործընթացի հետ, երբ սպառողը իրականացնում է երկու գործընթաց՝ գնում և սպառում է ապրանքը ու որոշակի ծառայություն է մատուցվում[8]։ Սպառողը ճանաչում է իր կարիքները և ցանկություններն ու գնում է դրանք բավարարելու ուղղությամբ։ Սպառման գործընթացը ենթադրում է գնելը, ծախսվող գումարի չափը, գնման հաճախությունը և այն շաժառիթը, որը դրդում է գնելու կամ չգնելու ուրոշում կայացնել։ Կան ներքին և արտաքին գործոններ, որոնք ազդում են սպառողի վարքի վրա[8]։ Ներքին գործոններն են վերաբերմունքը, կարքիներն ու պահանջմունքները, ընկալման գործընթացը, շարժառիթներն ու նախընտրությունները, մինչդեռ արտաքին գործոնները ներառում են առաջանցման գործընթացը, սոցիալ-տնտեսական գործընթացները և մշակութային առանձնահատկությունները[8]։ Դոկտոր Լարս Պեռնեռը՝ Հարավային Կալիֆորնիայի համալսարանից, պնդում է, որ կան նաև ֆիզիկական գործոններ, որոնք ազդում են սպառողի որոշման կայացման վրա։ Օրինակ, եթե սպառողը քաղցած է, ապա իր քաղցած վիճակը կարող է ազդել իր սպառողական վարքի վրա՝ դրդելով իրեն գնել սենդվիչ՝ իր քաղցը բավարարելու համար[9]։ Սպառողական վարքն ուղղված է այն գործընթացներին, որոնց միջով անցնում է սպառողը և այն ռեակցիաներին, որոնք ուղղված են ապրանքին և ծառայությանը։

Սպառողի որոշման ընդունում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լառս Պեռնեռի մոդելը ցույց է տալիս որոշման կայացման գործընթացը՝ կապված սպառողական վարքի հետ։ Այն սկսվում է խնդրի հասկացումից: Սպառողը ճանաչում է իր կարիքը կամ ուզում է մի բան, որից բավարարված չէ։ Սա դրդում է սպառողին տեղեկատվություն փնտրել, եթե այն մեծ վաճառք ունի, ապա փնտրումը կլինի ներքին, նույնացնելով այլընտրանքները հիշողության մեջ։ Եթե աօրանքը բարձր վաճառք ունի, ապա փնտրումը կլինի մանրամասն, ինչպես օրինակ կարդալ տարբեր կարծիքներ դրա մասին կամ հարցնել ընկերներին։ Որից հետո սպառողը կգնահատի իր այլընտրանքները, կհամեմատի գները ու որակը, որի արդյունքում կնեղանա ընտրության շրջանակը, կբացառվեն քիչ գրավիչ տարբերակները։ Այս ամենը իրականացնելուց հետո սպառողը կգնի ապրանքը։ Եվ վերջապես, սպառողը կգնահատի իր ընտրությունը և կգնի ապրանքը , համադրելով փողի արժեքը, ապրանքի որակը և իր գնորդ լինելու նախկին փորձը։

4Պ մոդելի ազդեցությունը սպառողական վարքի վրա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպառողական վարքի վրա ազդում է բիզնեսը՝ կապված սպառողական առաջանցման հետ[10]։ 4Պ մոդելը, լինելով նշանակալի առաջանցման գործիք, ազդեցություն ունի սպառողների վարքի վրա։ Ծառայության կամ ապրանքի գինը հիմնականում պայմանավորված է շուկայով, քանի որ վաճառքը կսահմանվի մրցակցության մեջ առկա համանման գին[10]։ Երբ ապրանքի շուկայական գինը բարձր է, դա պատճառ կհանդիսա, որ սպառողներն ավելի քիչ գնեն և օգտագործեն արդեն գնված ապրանքներն ավելի երկար, ինչը ենթադրում է, որ նրանք հազվադեպ են գնումներ իրականացնում։ Հակառակ դեպքում, երբ ապրանքի շուկայական գինը ցածր է, սպառողները հակված են ավելի հաճախ գնումներ իրականացնել։ Առաջանցման ազդեցությունը սպառողական վարքի վրա փոխվել է ժամանակի ընթացքում։ Նախկինում, գովազդը և առաջանցումն ապահովում էին մեծ արտադրական բիզնեսի ստեղծմում, սակայն այսօր, բիզնեսը կարող է լինել հաջողակ առանց գովազգի կամ դրա շատ փոքր դերի առկայությամբ[10]։ Այս երևույթը պայմանավորված է համացանցով, մասնավորապես սոցիալական մեդիայով։ Այսպիսով, առաջանցումը անպայմանորեն չի ազդում սպառողի վարքի վրա։ Այն ճանապարհը, որով ապրանքն ազդում է սպառողի վարքի վրա պայմանավորված է սպառողի վճարելու պատրաստակամությամբ և սպառողի նախասիրություններրով[10]։ Սա նշանակում է, որ եթե նույնիսկ ընկերությունն ունի հարուստ պատմություն շուկայում, սպառողը կվերցնի այդ ընկերության ավելի էժան ապրանք, վիճարկելով այն հարցը, արդյոք նա կարող է վճարել ավելի քիչ նույնատիպ ապրանքի համար[10]։ Սա պայմանվորված է սպառողի վճարելու ցանկությամբ կամ չկորցնելու իր վաստակած գումարը։ Մյուս կողմից էլ, սպառողի նախընտրությունն իր հերթին ազդում է սպառողի որոշման վրա գնելու այս կամ այն ապրանքը։ Coca-Cola-ի և Pepsi-ի օրինակում, քիչ հավանական է, որ Pepsi նախընտրողները գնեն Coca-Cola, նույնիսկ եթե այն ավելի էժան է և հարմար։ Սա պայմանավորված է սպառողի նախասիրությամբ և կապ չունի, թե ինչքան ջանք է գործադրում մրցակից ընկերությունը, որպեսզի փոխի սպառողի որոշումը։ Ժամանակակից աշխարհում ապրանքի տեղը քիչ է ազդում սպառողի վարքի վրա՝ պայմանավորված ապրանքների առցանց հասանելիությամբ[10]։ Եթե սպառողը կարող է գնել ապրանքն առցանց՝ իր տնից, ապա ապրանքի տեղը ազդեցություն չի ունենա գնման որոշման վրա։

Կառավարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառավարման մեջ վարքը կապված է ցանկալի և ոչ ցանկալի կենտրոնացման, ֆոկուսի հետ։ Կառավարիչները սովորաբար նշում են, թե որն է ցանկալի վարքագիծը, մինչդեռ վարքային մոդելները կարող են գերակայող լինել։ Այս օրինակները ցույց են տալիս, թե որքան հաճախ ցանկալի վարքագիծը կարող է դրսևորվել։ Մարդու նախկին կենսափորձը ազդում է նրա ցանկալի վարքագծի դրսևորման վրա։

Սոցիալական վարք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոցիալական վարքը վարքի այն դրսևորումն է, որը տեղի է ունենում երկու կամ ավելի օրգանիզմների միջև, սովորաբար դա տեղի է ունենում միևնույն տեսակների միջև։ Սոցիալական վարքը ներկայացվում է մի շարք օրգանիզմների շրջանում, ինչպես օրինակ սոցիալական բակտերիաների, սոցիալական միջատների, ոստրեների, առնետների և մարդկանց միջև[11]։

Վարքը սոցիոլոգիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոցիոլոգիան գիտական բնագավառ է, որն ուսումնասիիրում է սոցիալական վարքը, ներառելով դրա առաջացումը, զարգացումը և սոցիալական ինստիտուտները[12]։

Հետազոտությունները ցույց են տալիս, որ մի շարք կենդանիներ, այդ թվում մարդիկ, ցուցաբերում են սոցիալական վարքի նմանատիպ տեսակներ՝ ագրեսիա և կապվածություն։ Նույնիսկ ավելի պարզ գլխուղեղ ունեցող տեսակները, օրինակ ճանճերը, կարող են ցուցաբերել նմանանատիպ ընդհանուր գործառույթներ։ Այդուհանդերձ, մարդիկ և կենդանիները կիսում են սոցիալական վարքի որոշ մակարդակներ, այն դեպքում երբ մարդու սոցիալական վարքն առավել բարդ է[13]։

Վարքը հոգեբանությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոցիալական հոգեբանությունը գիտական բնագավառ է, որն ուսումնասիրում է, թե ինչպես է մարդկանց մտքերը, պատկերացումները, զգացողությունները և վարքը ներազդվում այլ մարդկանց առկայությունից՝ իրական կամ ենթադրյալ[14]։ Սոցիալական հոգեբանության մեջ վարք հասկացությունը ենթադրում է մարդկային վարք։ Այն ներառում է ֆիզիկական վարքից մինչև հուզական մակարդակ, որտեղ մենք հաղորդակցվում ենք, ինչպես նաև, թե ինչպես են էթիկան, վերաբերմունքը, գենետիկան և մշակությը ազդում սոցիալական վարքի վրա[15]։

Առողջություն և վարք[խմբագրել | խմբագրել կոդը]

Առողջության հետ կապված վարքը կապված է անձի համոզմունքների և գործողությունների հետ` ուղղված իր առողջությանն ու բարեկեցությանը։ Առողջության հետ կապված վարքային դրսևորումներn ուղղակի գործոններ են պահպանելու առողջ ապրելակերպը։ Առողջության հետ կապված վարքային դրսևորումները պայմանավորված են սոցիալական, մշակութային և ֆիզիկական միջավայրերով, որտեղ մենք ապրում և աշխատում ենք։ Դրանք ձևավորում են անձի ընտրությունը և արտաքին սահմանափակումները։ Դրական վարքային ստրատեգիաներn օգնում են տարածել առողջությունը և կանխարգելել հիվանդությունները, մինչդեռ հակադիր վարքը կարող է ռիսկային լինել[16]։ Առողջության հետ կապված վարքը գոյություն չունի մեկուսացված ձևով, այն պայմանավորված և սահմանափակված է սոցիալ-մշակութային նորմերով։

Կորելյացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի շարք հետազոտություններ փորձել են դուրս բերել կապը առողջության հետ կապված վարքի և առողջության ելքի, ինչպես նաև մահացության և այլ հիվանդությունների հետ։ Այս հետազոտություններն առանձնացնում են կենսակերպի մի քանի գործոններ, որոնք կապված են ցածր մահացության և հիվանդացության հետ․

  • նախաճաշել կանոնավոր
  • մարզվել կանոնավոր
  • պահպանել մարմնի նորմալ քաշ
  • չափավորել ալկոհոլ օգտագործել
  • չծխել
  • քնել 7-8 ժամ ամեն օր

Առողջ վարքն ազդում է անհատի կյանքի որակի վրա՝ հետաձգելով քրոնիկ հիվանդությունների սկիզբը և ընդլայնելով ակտիվությունը կյանքի ոլորտներում։ Ծխելը, ալկոհոլի օգտագործումը, դիետաները և այլ բացթողումները, ինչպես նաև ոչ հաճախ հետազոտվելը, նշանակալի պատճառներ են հիվանդության համար, իսկ դրանց բարելավումը կարող է նպաստել առողջության բարելավմանը։ Օրինակ, Ամերիկայի միացյալ նահանգներում, համաձայն ԱՄՆ-ի Առողջության և հանրային ծառայության զեկույցի՝ Առողջ մարդիկ 2000, նշվել է, որ ֆիզիկական ակտիվությունը, սննդակարգի փոփոխությունները և ծխախոտի սահմանափակումը, ալկոհոլի ու թմրանյութի օգտագործումը կարևոր են առողջության տարածման և հիվանդությունների կանխարգելման համար։

Բուժման մեթոդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցանկացած իրականացված միջամտություն համապատասխանում է անհատի կարիքներին և էթիկական նորմերին։ HBM-ը խրախուսում է բարձրացնել անձի հասկացումը այդ երևույթների բացասական հետևանքների նկատմամբ և դրդել անձին դառնալ առավել գիտակից այդպիսի բացասական վարքային ձևերի նկատմամբ։ HBM-ն նշում է, որ կարիք կա առավել կենտրոնանալ առողջության դրական արդյունքների վրա և այն փաստի, որ խոչընդոտները հեշտությամբ կարող են հաղթահարվել այդ գործընթացում։ TPB-ն առաջարկում է օգտագործել համոզիչ ուղերձներ՝ լուծելու համար վարքային համոզմունքներ, որպեսզի ավելի բարձրանա ազդեցությունը այս խնդրի նկատմամբ (միտում)։ TPB-ն կողմնակից է նրա, որ կարիք կա լուծելու նորմատիվային համոզմունքները և վերահսկել ցանկացած փորձ դրանց փոփոխության ուղղությամբ։ Նորմատիվային համոզմունքների վիճարկումը բավարար չէ, սակայն անձի միտվածությունը խնդիր լուծելու համար և առաջադրանք իրականացնելը կարևոր են դրական փոփոխությունների ստեղծման համար[17]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Elizabeth A. Minton, Lynn R. Khale (2014)։ Belief Systems, Religion, and Behavioral Economics։ New York: Business Expert Press LLC։ ISBN 978-1-60649-704-3 
  2. Cao Longbing (2010)։ «In-depth Behavior Understanding and Use: the Behavior Informatics Approach»։ Information Science 180 (17): 3067–3085 
  3. Levitis Daniel, William Z. Lidicker, Jr, Glenn Freund (June 2009)։ «Behavioural biologists do not agree on what constitutes behaviour»։ Animal Behaviour 78: 103–10։ doi:10.1016/j.anbehav.2009.03.018 
  4. Karban, R. (2008). Plant behaviour and communication. Ecology Letters 11 (7): 727–739, [1].
  5. Karban, R. (2015). Plant Behavior and Communication. In: Plant Sensing and Communication. Chicago and London: The University of Chicago Press, pp. 1-8, [2].
  6. Dusenbery, David B. (2009). Living at Micro Scale, p. 124. Harvard University Press, Cambridge, Mass. 978-0-674-03116-6.
  7. Gregory Alan (2015)։ Book of Alan: A Universal Order։ ISBN 978-1-5144-2053-9 
  8. 8,0 8,1 8,2 Szwacka-Mokrzycka Joanna (2015)։ «TRENDS IN CONSUMER BEHAVIOUR CHANGES. OVERVIEW OF CONCEPTS.»։ Acta Scientiarum Polonorum. Oeconomia։ Վերցված է 2016-03-30 
  9. Perner Lars (2008)։ «Consumer Behaviour»։ Consumer Psychologist։ Վերցված է 2016-03-30 
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 Clemons Eric (2008)։ «How Information Changes Consumer Behavior and How Consumer Behavior Determines Corporate Strategy»։ Journal of Management Information Systems։ Վերցված է 2016-03-30 
  11. «Social Behavior - Biology Encyclopedia - body, examples, animal, different, life, structure, make, first»։ www.biologyreference.com։ Վերցված է 2015-11-02 
  12. sociology. (n.d.). The American Heritage Science Dictionary. Retrieved 13 July 2013, from Dictionary.com website: http://dictionary.reference.com/browse/sociology
  13. Genetic Determinants of Self Identity and Social Recognition in Bacteria։ Washington: Karine A. Gibbs, Mark L. Urbanowski, E. Peter Greenberg։ 2008։ էջեր 256–9 
  14. Allport G. W (1985)։ «The historical background of social psychology»։ in Lindzey G, Aronson E։ The Handbook of Social Psychology։ New York: McGraw Hill p.5
  15. «Psychology Glossary. Psychology definitions in plain English.»։ www.alleydog.com։ Վերցված է 2015-11-04 
  16. «Health behaviours»։ statcan.gc.ca։ 11 January 2010։ Վերցված է 15 January 2016 
  17. Gollwitzer 1993