Կոնրադ Լորենց
Կոնրադ Լորենց (1903, նոյեմբերի 7, Վիեննա - 1989, փետրվարի 27, Վիեննա), ավստրիացի գիտնական, էթոլոգիայի՝ կենդանիների վարքագիծն ուսումնասիրող գիտության հիմնադիրներից, բնազդն ուսումնասիրող առաջին գիտնականներից, Նոբելյան մրցանակի դափնեկիր[12] (1973)։
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է բժիշկ Ադոլֆ Լորենցի ընտանիքում։ 1922 թ. ընդունվել է Կոլումբիայի համալսարանը, 1923 թվականից ուսումը շարունակել է Վիեննայի համալսարանում՝ 1928 թ. ստանալով բժշկագիտության դոկտորի կոչում։ 1933 թ. ավարտում է ասպիրանտուրան՝ բնագիտական որակավորմամբ։ Եղել է Զեևիզենի (Գերմանիա) համեմատական ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրեն։ 1950-ական թվականներին Կոնրադ Լորենցը ցույց է տվել, որ սագի ճուտիկները ձվերից դուրս գալուց հետո առաջին 16 ժամերի ընթացքում հետևում են իրենց տեսած բոլոր առարկաներին, ինչը բնածին վարքի դրսևորում է, իսկ որ հետագայում գնում են միայն որոշակի առարկայի հետևից՝ ձեռքբերովի վարքի տարր է։
1941 թ. պրոֆեսորին զորակոչեցին վերմախտի շարքերը։ 1942 թ. պրոֆեսորը հայտնվում է արևելյան ճակատի թիկունքային հոսպիտալներից մեկի նյարդային բաժանմունքի կրտսեր բժշկի պաշտոնում։ Աշխատանքից ազատ ժամանակ Լորենցը ուսումնասիրել է մարդկային հոգեբանության պաթոլոգիաները։ 1944 թ. Լորենցին տեղափոխել են Վիտեբսկի դաշտային հոսպիտալ։ Կարմիր բանակի հարձակման ժամանակ Կոնրադը վիրավոր վիճակում գերի է ընկնում։ Սկզբում հայտնվում է Սմոլենսկում, ապա որպես ռազմագերի տեղափոխվում Հայաստան։ Պատերազմի ավարտից հետո Լորենցը նամակով դիմում է ակադեմիկոս Լևոն Օրբելուն՝ խնդրելով միջնորդել Ստալինի մոտ՝ իրեն գերությունից ազատելու։ Օրբելին օգնում է Լորենցին[13]։
Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ամերիկյան և դանիական թռչնաբանական ընկերությունների անդամ
- Հնդկաստանի կենդանաբանական ակադեմիայի անդամ
- Շվեյցարիայի գիտությունների ակադեմիայի անդամ
- ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1964 թ. Գիտության և արվեստի Ավստրիայի շքանշան
- 1969 թ. Գիտության մասսայականացման համար Կալինգա մրցանակ
- 1972 թ. Humboldt հասարակության Ոսկե Մեդալ
- 1973 թ. Նոբելյան մրցանակ ֆիզիոլոգիայից
- 1984 թ. Գերմանիայի Դաշնային Հանրապետության Խաչ և աստղ շքանշան
- 1984 թ. Գիտության և արվեստի Bavarian Maximilian մեդալ
Մեջբերումներ Կոնրադ Լորենցից[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Մի՞թե էթոլոգը, որ նպատակադրել է կենդանիների մասին իմանալ ավելի շատ, քան հայտնի է որևէ մեկին, չպետք է մարդկանց հաղորդի կենդանիների ինտիմ կյանքի վերաբերյալ իր ունեցած գիտելիքները: Վերջ ի վերջո, յուրաքանչյուր գիտնական իր պարտքը պետք է համարի հանրամատչելի ձևով լայն հասարակությանը պատմել այն մասին, ինչով զբաղվում է[14]: | ![]() |
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լորենց Զ. Կոնրադ, «Սողոմոն թագավորի մատանին», Ե.: Հայաստան, 1982.-248էջ[15]
- «Մարդը գտնում է իր բարեկամին»
- «Քաղաքակիրթ մարդկության 8 մահացու մեղքերը»
- «Էթոլոգիայի ներածությունը»
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.nobelprize.org/nobel_prizes/medicine/laureates/1973/lorenz-facts.html
- ↑ 2,0 2,1 2,2 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 SNAC — 2010.
- ↑ 5,0 5,1 Discogs — 2000.
- ↑ 6,0 6,1 Munzinger-Archiv — 1913.
- ↑ 7,0 7,1 Brockhaus Enzyklopädie
- ↑ Лоренц Конрад // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Notable Names Database — 2002.
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
- ↑ http://www.kalingafoundationtrust.com/website/kalinga-prize-for-the-popularization-of-science.htm
- ↑ Լորենց, կենսագրական
- ↑ Նոբելյան մրցանակակիրը` Հայաստանում ռազմագերի
- ↑ [Կոնրադ Զ. Լորենց, «Սողոմոն թագավորի մատանին», Հայաստան, 1982]
- ↑ Լորենց Զ. Կոնրադ, «Սողոմոն թագավորի մատանին»
|
- Նոյեմբերի 7 ծնունդներ
- 1903 ծնունդներ
- Վիեննա քաղաքում ծնվածներ
- Փետրվարի 27 մահեր
- 1989 մահեր
- Վիեննա քաղաքում մահացածներ
- Բժշկության կամ ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշանակիր
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Կոլումբիայի համալսարանի շրջանավարտներ
- Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներ
- Վիեննայի համալսարանի շրջանավարտներ
- Լոնդոնի թագավորական միության արտասահմանյան անդամներ