Քալինգի մրցանակ
Արտաքին տեսք
Քալինգի մրցանակ (Քալինգայի մրցանակ), ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամենամյա մրցանակ, որ շնորհվում է գիտական հետազոտությունները ժողովրդականացնողներին։ Հիմնադրվել է 1952 թվականին։ Մրցանակը կոչվել է Արլ․ Հնդկաստանում գտնվող Քլինգա պետության անունով, ուր, ըստ ավանդության, հատկապես Աշոկա թագավորի օրոք (մ․ թ․ ա․ 268-232), բուռն կերպով զարգացել են գիտությունները, արվեստը։ Մրցանակի չափը 1000 ֆունտ ստեռլինգ է։ Քալինգի մրցանակ հանձնում է ՅՈԻՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը։ Դափնեկիրը պարգևատրվում է արծաթե մեդալով և որպես հյուր հրավիրվում Հնդկաստան։ Քալինգի մրցանակ են ստացել Լ․ դը Բրոյլը (1952), Բ. Ռասելը (1957), Պ․ Օժեն (1971), սովետական գիտնականներ Ա․ Ի․ Օպարինը (1976), Ս․ Պ․ Կապիցան (1982), Ի․ Վ․ Պետրյանով-Սոկոլովը (1984) և ուրիշներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |