Մրցանակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մրցանակ, խրախուսման ձև աշխատանքում, գիտության, սպորտի, շոու բիզնեսի և այլ բնագավառներում ձեռք բերած հաջողությունների համար։

Գիտական աշխատանքների համար միջազգային մրցանակների շարքում առաջատար տեղ են զբաղեցնում Նոբելյան մրցանակները։ Սահմանվել են նաև միջազգային այլ մրցանակներ։ Օրինակ, Տիեզերագնացության միջազգային ակադեմիան սահմանել է Հուգենհայմների անվան մրցանակ (1961 թ.-ից), տիեզերագնացության բնագավառում միջազգային մրցանակ է սահմանել Ա․ Գալաբերը (1958 թ.-ից), Միջազգային մաթեմատիկական կոնգրեսի հատուկ կոմիտեն սահմանել է Ֆիլդսյան մրցանակ (երիտասարդ մաթեմատիկոսների համար)։ Իտալիայում սահմանվել է Ք․ Կոլումբոսի անվան մրցանակ (1954 թ.-ից, հաղորդակցության բնագավառում)։ 1956 թ.-ից մրցանակ է շնորհում «Ատոմը խաղաղության համար» ամերիկյան կոմիտեն։ Միջազգային մրցանակներ են սահմանվել երկու երկրների միջև համագործակցության զարգացմանը նպաստող աշխատությունների համար (օրինակ, սովետական և հնդ գիտնականներին 1968 թ.-ից շնորհվում է Զ․ Ներուի անվան մրցանակ)։ Ֆրանսիայում առավել հեղինակավոր ազգային գիտական մրցանակները շնորհում է Ֆրանսիական ԳԱ [Ժ․ Կյուվիեի անվան մրցանակ (1839 թ.-ից), Ժ. Լալանդի անվան մրցանակ (1802 թ.-ից), Պ․ Չիխաչյովի անվան մրցանակ (1890 թ.-ից)]։ Իտալիայում բարձրագույն գիտական պարգև է համարվում հանրապետության պրեզիդենտի ազգային մրցանակը․։ ԱՄՆ-ում գիտական նշանավոր մրցանակներից է ազգային ԳԱ-ի մրցանակը։ Մի շարք մրցանակներ շնորհվում են նաև արտասահմանյան գիտնականներին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 69 CC-BY-SA-icon-80x15.png