Մշակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Մշակ (այլ կիրառումներ)

Մշակ, լայն առումով հողի մշակությամբ զբաղվող, երկրագործ, վարձու աշխատող, բանվոր։ Հին Հայաստանում մշակ են կոչվել արքունի և տաճարային տիրույթներում աշխատող շինականները։ Մշակ կոչվել է այն հողագործը, որը մշակել է ուրիշի հողը, ունեցել սեփական տուն, ընտանիք։ Միջնադարյան Հայաստանում մշակները կախյալ գյուղացիների այն խավն էին, որոնք կորցնելով իրենց հողակտորը, հաճախ նաև արտադրության գործիքները, վարձակալվում էին հողատեր-ֆեոդալների մոտ և աշխատում նրանց հողատիրույթներում։ Ուշ միջնադարյան Հայաստանում մշակ էին համարվում աշխատավոր գյուղացիության բոլոր խավերը, ինչպես նաև վարձով աշխատող քաղաքաբնակները։ XIX դարի և XX դարի սկզբին մշակ են կոչվել ընդհանրապես երկրագործները, վարձու աշխատողները, բանվորները։ Փոխաբերական իմաստով՝ որևէ բնագավառի (արվեստի, գիտության, կրոնի և այլն) աշխատող։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 655 CC-BY-SA-icon-80x15.png