Խաղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նարդի խաղացողներ

Խաղ, գործություն, որ կատարվում է հաճույքի համար, իսկ երբեմն էլ օգտագործվում որպես ուսոցողական գործիք։ Խաղը ոչ աշխատանք է, ոչ էլ արվեստ։ Սակայն խաղի և աշխատանքի միջև սահմանը հստակ չէ և որոշ խաղեր համարվում են աշխատանք (օրինակ վիդեոխաղերի որոշ տեսակներ)։ Խաղերից են շախմատը, ֆուտբոլը, շաշկին, բասկետբոլը և այլն։

Խաղերի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին խաղերը հայտնվել են մարդու առաջացումից առաջ` կենդանիների մոտ։ Խաղերն առավել զարգացած են կապիկների մոտ` նրանք օգտագործում են ոչ միայն այն խաղերը, որոնք կապված են որոշ ծեսերի հետ, այլև նրանք, որոնք նույնական են մարդկանց խաղերին։ Մարդկությունը խաղում է դեռ նախնադարյան ժամանակներից։ Սկսած ծիսակատարություններից, քաղաքակրթության զարգացման հետ մեկտեղ խաղերը դարձան ավելի դժվար և գրեթե ցանկացած թեմայի` սեր, պատերազմ, երևակայություն, պատմություն։ Հավանական է, որ առավել զարգացած են MMORPG խաղերը` բազմախաղ տեսակով, World of Warcraft-ի նման, որին ամեն րոպե հազարավոր խաղացողներ են միանում ամբողջ աշխարհից և որտեղ ամեն վայրկյան միլիոնավոր տարբեր գործողություններ են կատարվում։ Գոյություն ունեն նաև խաղեր, որոնք կարող են հանգեցնել մարդու մահվան` գոյատևման խաղեր, ստրայկբոլ և այլն։

Խաղը կենդանիների մոտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղացող կատվի ձագ

Բարձրակարգ կենդանիները ունեն հստակ արտահայտված նախահասունության շրջան, որի ընթացքում դրսևորվում է խաղային վարք։ Խաղերի բնույթը որոշվում է տեսակային առանձնահատկությամբ և մեծամասամբ կախված է ապրելակերպից։ Խաղերի մեջ արտահայտվում և կատարելագործվում են հասուն կենդանիներին բնորոշ վարքի տարրերը, ինչպիսիք են՝ սննդի հայթհայթման, զուգավորման, սոցիալական և բնակառուցման վարքերը։ Օրինակ՝ աղվեսների խաղն իր մեջ ներառում է թաքնվելը և ցատկելը, որոնք օգտագործվում են մանր կրծողներ որսալիս։

Հաճախ նկատվում են խաղեր առարկաների օգտագործմամբ` մանիպուլյացիոն խաղեր։ Նման խաղեր նկատվում են շատ կաթնասունների մոտ, սակայն առավել զարգացած և բարդ են կապիկների մոտ։ Խաղերը կապիկներին թույլ են տալիս մաշկազգացողության և տեսողության վերահսկողությամբ բարելավել նուրբ շարժումները։ Երբեմն կապիկները երկար ժամանակ անցկացնում են նույն տեղում, ձեռնածելով նույն առարկան և նրանց գործունեությունը սովորաբար ուղղված է բուն օբյեկտի ոչնչացմանը։

Խաղում մի քանի առանձնյակների մասնակցությունը այն ավելի արդյունավետ է դարձնում։ Կենդանիների հաղորդակցումը կարևոր դեր է ունենում խմբային վարքի ձևավորման մեջ։ Համատեղ խաղերը ներառում են պայքարը և մրցակցային վազքը, բայց կարող են ներառել նաև տարբեր առարկաների մանիպուլյացիան, այդ թվում` նաև որևէ առարկայի պայքարը։ Օրինակ՝ արջի քոթոթների խաղերը ներառում են մրցակցային վազքը, թաքնվելը, իրար վրա հարձակումները թաքստոցից և պայքարը։

Խաղի դերը մարդու կյանքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղը երեխայի հիմնական գործունեությունն է: Ս. Լ. Ռուբինշտեյնը նշել է, որ խաղը պահպանում և զարգացնում է մանկականը երեխաների մեջ, նա նրանց կյանքի դպրոցն է և պրակտիկայի զարգացումը: Դ. Բ. Էլկոնինայի կարծիքով (1978)՝ «խաղում ոչ միայն զարգանում կամ նորից ձևավորվում են առանձին ինտելեկտուալ օպերացիաներ, այլ նաև արմատապես փոխվում է երեխայի տեսակետը շրջակա միջավայրի նկատմամբ, ձևավորվում է տեսակետի հնարավոր փոփոխությունների մեխանիզմ և համաձայնեցում իր տեսակետը ուրիշների տեսակետի հետ»:

Aquote1.png Ապագա գործիչի դաստիարակությունը ամենից առաջ տեղի է ունենում խաղում:
- Ա. Ս. Մակարենկո, (Դասախոսություն երեխաների դաստիարակության մասին)[1]
Aquote2.png


Գործնական խաղը ներկայացնում է իր հետ ժամանակակից բուհական ձև և նախաբուհական ուսում: Գոյություն ունի ինովացիոն, դիրքային խաղեր (Ա. Ա. Տյուկով), կազմակերպական-ուսումնական խաղեր (Ս. Դ. Նեվերկովիչ), ուսուցանող խաղեր (Վ. Ս. Լազերև), կազմակերպական-մտածողական (Օ. Ս. Անիսիմով), կազմակերպական-գործունեության խաղեր (Գ. Պ. Շեդրովիցկի)և այլն[2]:

Խաղերի տեսության շրջանակներում, մաթեմատիկական տեսության, թույլատրել տարբեր իրավիճակներում կաղապարել, խաղը հավասարեցնել կոնֆլիկտային իրավիճակի, որտեղ ամենքիչը 2 խաղացող, համաձայն սահմանված կարգով, աշխատել ստանալ առավելագույն հաղթանակը[3]:

Խաղերը, այդ թվում նաև համկարգչային, կարող են ծառայել որպես հոգեդիագնոստիկ գործիք, եզրակացությունները կարող են արվել նախընտրելի խաղային իրավիճակներից, խաղի տեմպի և բարդության հանդեպ վերաբերմունքից[4]: Երեխայի հետ հաղորդակցման ժամանակ խաղալիքների առկայությունը կարող է նպաստել թերապևտիկ (այդ թվում՝ ախտորոշող) գործընթացին՝ համապատասխան մթնոլորտի ստեղծման միջոցով[5]:

Մարդկության պրակտիկայում խաղային գործունեությունը կատարվում է հետևյալ գործառույթները՝

  • զարգացնող(դա խաղի հիմնական գործառույթն է՝ զբաղեցնել, հաճույք պատճառել, ոգեշնչել, հետաքրքրություն առաջացնել),
  • հաղորդակցական (հաղորդակցման լեզվի յուրացում),
  • խաղում ինքնակայացումը՝ որպես մարկային պոլիգոնի պրակտիկա,
  • խաղաթերապևտիկ՝ բազմաբնույթ խոչընդոտների հաղթահարում, որոնք ծագում են կենսագործունեության այլ տեսակներում,
  • ախտորոշող՝ նորմատիվային վարքագծից շեղումների բացահայտում, խաղի ընթացքում ինքնբացահայտում,
  • ճշգրտման գործառույթ՝ անձնային ցուցանիշների կառուցվածքում դրական փոփոխությունների ներմուծում,
  • միջազգային հաղորդակցման գործառույթ՝ բոլոր մարդկանց համար միասնական սոցիալ-մշակութային արժեքների յուրացում,
  • սոցիալականացում՝ ընդգրկում հասարակական հարաբերությունների համակարգի մեջ, մարդկային համակեցության նորմերի յուրացում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. А.С.МАКАРЕНКО։ «ЛЕКЦИИ О ВОСПИТАНИИ ДЕТЕЙ» (ռուսերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-05-13-ին։ Վերցված է 2013-05-12 
  2. И. А. Зимняя Основные направления современного обучения // ПЕДАГОГИЧЕСКАЯ ПСИХОЛОГИЯ. — М.: Логос, 2000.
  3. Душков Б.А., Ломов Б.Ф., Рубахин В.Ф., Смирнов Б.А. 8.4. Математическое моделирование деятельности оператора: модели оператора // Основы инженерной психологии. — 1977. — 336 с.
  4. Основы психодиагностики. Учебное пособие для студентов педвузов / под общ. редакцией А.Г. Шмелева. — Москва, Ростов-на-Дону: Феникс, 1996. — 544 с.
  5. О. Н. Александрова, О. Н. Боголюбова, Н. Л. Васильева и др.; Под общей ред. М. А. Гулиной Психология социальной работы. — Կաղապար:СПб.: Питер, 2002. — 352 с. — (Учебник нового века). — ISBN 5-94723-339-8