Կապիկներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կապիկներ
Crab-eating Macaque.jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Լատիներեն անվանում
Simiiformes


Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Կապիկներ, պրիմանտների կարգի կաթնասունների ենթակարգ:

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաժանվում եմ երկու խմբի՝ լայնաքթեր կամ Նոր աշխարհի կապիկներ, որոնք ունեն 2 ընտանիք, և նեղքթեր կամ Հին աշխարհի կապիկներ՝ 4 ընտանիք: Լայնաքիթ կապիկների մեծ մասի քթի միջնապատը և քթանցքները լայն են դուրս ուղղված: Նեղքթերին բնորոշ են ավել նեղ միջնապատը, իսկ քթանցքները, ինչպես մարդու մոտ, ցած են ուղղված:

Կենսաբանական հատկանիշեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կապիկների քաշը 400գ-180 կգ է և ավելի, մարմնի երկարությունը մինչև 2 մ: Որոշ կապիկների պոչը մարմիններից երկար է, մյուսներինը՝ հավասար կամ կարճ, երբեմն՝ կառչող: Մարդանման կապիկները պոչ չունեն: Կապիկների վերջույթները լավ զարգացած են, ունեն 5 մատ, որոնց ծայրերին կան շոշապող թմբիկներ: Մազածածկը զարգացած է, առանձին մասերում նույնիսկ երբեմն շատ երկար է և առաջացնում եմ բաշ, բեղեր, մորուք: Դեմքը և ականջի խոցիները մազապատ չեն: Խոշեր, մարդանման կապիկների գանգն ունի ոսկրային կատարներ, որոնք ամրանում են հզոր, ծամող մկաններին: Լավ զարգացած են դիմային մկանները:

Ստամոքսը պարզ է, բուսական կերով սնվողներինը՝ բարդ: Կույրաղի ունեն բոլոր կապիկները, սակայն որդանման ելունը բնորոշ է միայն մարդանման կապիկներին: Գլխուղեղը մեծ է, գալարներով ու ակոսներով հարուստ, մեծ կիսագնդերը ծածկում են ուղեղիկը: Լավ զարգացած են տեսողությունն ու լսողությունը: Կապիկների ձայնալարերը զրկված են ձգող մկաններից և ընդունակ չեն ելևէջելու հնչյունները:

Կենսակերպը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ մասը ցերեկային հոտային կենդանիներ են, ծառաբնակ, իսկ պավիանները՝ գետնաբնակ: Սնվում են պտուղներով, տերևներով, երիտասարդ ընձյուղներով, միջատներով, խխունջներով, թռչունների ձվերով, մանր թռչուններով: Կապիկների խոշոր թշնամիներին են օձերը, գիշատիչ թռչունները, կոկորդիլոսները և հովազները: Բազմանում են ամբողջ տարին, ունենում մեկ ձագ: Ստորակարգ կապիկների հղիությունը տևում է 4-6, գիբոններինը՝ 7, մարդանմաններինը՝ 9 ամիս: Կյանքի տևողությունը 20-25 տարի է, խոշորներինը՝ 40 և ավելի, մարդանման կապիկներինը՝ 50-60 տարի: Շատ կապիկներ որսի օբյեկտ են (օգտագործում են միսը և մաշկը): Որսում են նաև տանը, կենդանաբանական այգիներում և լաբարատորյաներում պահելու համար: Քանակը խիստ կրճատվել է, և այժմ կապիկները առնված են պաշտպանության տակ:

Ծագումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենթադրվում է, որ լայնաքիթ կապիկները, որոնց նախնիները Հյուսիսային Ամերիկայից ներթափանցել են Հարավային Ամերիկա, զարգացել են նեղքիթ կապիկներից անկախ: Միոցենում և պլիոցենում կապիկները լայնորեն տարածված են եղել Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում: Մարդու ծագման հարցերի ուսումնասիրության համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում միոցենի դրիոպիտեկները՝ որպես մարդու և ժամանակակից մարդանման կապիկի ընդհանուր նախնիներ: Նախնադարյան մարդկանց հնարավոր նախնիները եղել են աֆրիկյան ավստրալոպիտեկին մորֆոլոգիապես մոտ ցամաքային, երկոտանի բարձրակարգ կապիկները, որոնք որպես գործիք օգտագործել են բնական առարկաներ:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png