Շաշկի
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շաշկի (այլ կիրառումներ)
Շաշկի | |
---|---|
![]() Միջազգային շաշկիներ 10×10 տախտակի վրա։ | |
Տեսակ | անհատական սպորտաձև և Սպորտային խաղեր |
Ենթատեսակ | խաղեր տախտակի վրա, ինտելեկտուալ սպորտաձև և վերացական ռազմավարական խաղ |
Խաղացողների քանակ | 2 |
Տարիք | 5+ |
Տեղադրման ժամանակ | 10-60 վայրկյան |
Պարտիայի տևողություն | 1 րոպեից մինչև մի քանի օր |
Կանոնների բարդություն | Ցածր |
Ռազմավարության մակարդակ | Բարձր |
Պատահականությունների ազդեցություն | Տեսականորեն ոչ |
Անհրաժեշտ ունակություններ | Տակտիկա, մարտավարություն |
![]() |
Շաշկի, խաղ բազմավանդակ տախտակի վրա երկու խաղացողի միջև։ Շաշկին որոշ նմանություններ ունի շախմատի հետ։ Շաշկին խաղացվում է հատուկ ֆիշկաներով։ Շաշկու մասին առաջին հիշատակությունները մեզ հասել են հին եգիպտական աղբյուրներից և ունեն գրեթե հինգհազարամյա պատմություն։ Խաղում են երկուսով՝ երկգույն վանդակներով քառակուսի խաղատախտակի վրա, սև ու սպիտակ խաղաքարերով։
Նպատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նպատակն է ոչնչացնել մրցակցի խաղաքարերը կամ խաղատախտակի վրա ստեղծել այնպիսի դրություն, որ դրանք զրկվեն քայլ կատարելու հնարավորությունից։
Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գոյություն ունեն շաշկիի բազմաթիվ տարատեսակներ։ Այժմ կան շաշկու ռուսական, անգլիական, ամերիկյան, իտալական, կանադական և այլ տեսակներ։ Կա նաև հայկական շաշկի։ Դրանք իրարից տարբերվում են դաշտերի (վանդակների) և խաղաքարերի թվով։
Ռուսական շաշկի[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռուսական շաշկին տարածված է նաև մեր հանրապետությունում։ Այն խաղում են 64 սև ու սպիտակ դաշտերի բաժանված խաղատախտակի վրա՝ 12-ական սև ու սպիտակ խաղաքարերով, որոնք շարվում են առաջին երեք հորիզոնական շարքերի բոլոր սև դաշտերի վրա։
Կանոններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Քայլ է անվանվում խաղաքարի տեղաշարժը դեպի հարևան ազատ դաշտը (հանդարտ քայլ)։ Կան նաև հարվածող քայլեր, երբ քայլ կատարելու իրավունք ստացած խաղացողը «ուտում» է, այսինքն՝ խաղատախտակից հանում է հակառակորդի՝ սեփական խաղաքարի ճանապարհին հարվածի տակ հանդիպող մեկ և ավելի խաղաքարեր։ Սրանք խաղատախտակից հեռացվում են քայլի ավարտից հետո միայն։ Չի կարելի նույն խաղաքարի վրայով անցնել երկու անգամ։ Լինում են հասարակ խաղաքարեր և «տամաներ». «տամա» է դառնում վերջին հորիզոնականին հասած հասարակ խաղաքարը, որը կարող է անկյունագծով ազատ շարժվել ցանկացած դաշտով։ Եթե մասնակիցներից մեկը չի ուտում կամ չի նկատել, որ քար պետք է ուտի մյուս մասնակիցը կարող է վերցնել մյուս մասնակցի քարը բայց միայն այն քարը որով պետք է ուտի մյուս մասնակցի քարը։ Դա կոչվում է «ֆուկա»[փա՞ստ]։
Մրցույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]
1725 թ. սահմանվել են 100-վանդականոց խաղատախտակով՝ 20-ական խաղաքարով միջազգային շաշկու խաղի կանոնները։ 1947 թ. հիմնադրվել է Շաշկու համաշխարհային ֆեդերացիան, որը միավորում է շուրջ 50 երկիր և զբաղվում է այդ խաղի զարգացման հարցերով։ Ներկայումս անցկացվում են 100 - վանդականոց շաշկու միջազգային մրցաշարեր, աշխարհի չեմպիոնատներ։ ՀՀ-ում նույնպես տեղի են ունենում 100 - վանդականոց շաշկու մրցումներ։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Շաշկիի միջազգային ֆեդերացիայի կայքը Archived 2015-04-18 at the Wayback Machine.
|