Տամա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տամա (այլ կիրառումներ)
Տամայի համար օգտագործվում են շախմատի տախտակներ

Տամա, սեղանի հայկական ժողովրդական խաղ։ Հայտնի են․ «տամա», «գիլու (գայլի) տամա», «ռեզ» (շարք) և այլ տարբերակներ։ Ամենատարածվածը սովորական Տամա է, որ խաղում են երկու մարդ երկգույն, 64 վանդականոց տախտակի վրա, 16-ական «քարով»։ Վանդակները համարակալվում են վարից՝ վեր, ձախից՝ աջ։ Աոաջին քայլի իրավունք տրվում է վիճակահանությամբ, ապա՝ խաղում են հերթով։ «Քարը» շարժվում է ազատ վանդակներով, մեկ քայլ առաջ կամ կողմ։ Բոլոր խաղաքարերը, մինչև «տամա» դառնալը (վերջին վանդակաշարին հասնելուց հետո, երբ «քարը» կարող է շարժվել տախտակի ցանկացած ուղղությամբ և հեռավորությամբ), հավասարարժեք են։ Մրցակցի «քարը» կարելի է վերցնել ցանկացած ուղղությամբ, Տամա։ Դասավորությունը խաղասկզբին եթե այն անպաշտպան է թիկունքից կամ կողքից։ Թույլատրվում է միաժամանակ վերցնել հնարավոր թվով «քար», եթե նրանք դասավորված են մեկընդմեջ և անպաշտպան են։ Մեկից ավելի «քար» վերցնելիս հարձակվողը քայլում է բոլոր ուղղություններով (օրինակ, եթե առաջին «քարը» խոցվել է առաջընթացքով, երկրորդը կարելի է վերցնել աջ, երրորդը դեպի ետ և այլն)։ Մրցակցի «քարը» վերցնելը պարտադիր է, վերցնելու մի քանի տարբերակներից մեկի ընտրությունը խաղացողինն է առավելագույն թվով «քար» վերցնելու պայմանի կիրառմամբ։ Հաղթում է մրցակցի բոլոր «քարերը» վերցնող խաղացողը, ոչ-ոքի է արձանագրվում խաղատախտակին մեկական «քար» մնալու դեպքում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 554 CC-BY-SA-icon-80x15.png