Հայկական շաշկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայկական շաշկի (տամա), հայկական ազգային խաղ[1][2], շաշկի խաղի տեսակներից մեկը, որի բնութագրիչ առանձնահատկությունն այն է, որ ի տարբերություն այլ շաշկիների, այստեղ քայլերը կատարում են ոչ թե անկյունագծով, այլ` հորիզոնական և ուղղահայաց։

Հայկական շաշկին խաղատախտակի վրա

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի մարզերում և քաղաքներում հաճախ անցկացվում են տամայի առաջնություններ[3]։ Հայերն ունեն նաև «Գայլի տամա» խաղը[3]։

Կանոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղատախտակ և նախնական դասավորվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական շաշկի խաղալու համար օգտագործվում է 8×8 չափսով ուղղանկյուն խաղատախտակ, որը բաժանված է 64 վանդակների։ Վանդակների գույները էական չեն։ Խաղաքարերը շարվում են խաղացողի երկրորդ և երրորդ հորիզոնական շարքերով, յուրաքանչյուր խաղացողին բաժին է հասնում 16 խաղաքար, յուրաքանչյուր վանդակի մեջ դրվում է մեկ խաղաքար։ Հակառակորդների խաղաքարերը տարբերվում են գույներով։ Խաղացողի առաջին հորիզոնական շարքը ազատ է մնում[3]։

Քայլերի հերթականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պարզ խաղաքարը մեկ քայլ է կատարում առաջ, աջ կամ ձախ։
  • Տաման քայլում է ցանկացած քանակությամբ դատարկ վանդակներով ուղղահայաց, հորիզոնական և անկյունագծով` ցանկացած ութ ուղղությամբ։ Տամայի քարը պարտադիր չէ դնել հենց նոր վերցրած քարի փոխարեն։ Այն հնարավոր է դնել նույն շարքի ցանկացած վանդակի վրա։ Եթե հնարավորություն է ստեղծվում հակառակորդի խաղաքարը վերցնել, ապա խաղացողը պարտավոր է վերցնել այն[3]։

Հակառակորդի խաղաքարերի վերցման կանոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եթե խաղացողը խաղի ընթացքում հնարավորություն է ունենում վերցնել հակառակորդի խաղաքարերը, ապա նա պետք է վերցնի այն։ Մարտը հնարավոր է այն դեպքում, երբ հակառակորդի շաշկու հետևում գտնվող վանդակն ազատ է։ Եթե հակառակորդի խաղաքարի տեղում հայտնված շաշկով հնարավոր է առաջ շարժվել, ապա մարտը շարունակվում է (մի քայլով կարելի է վերցնել հակառակորդի մի քանի խաղաքարեր)
  • Եթե կան մի քանի մարտի տարբերակներ, ապա խաղացողը պետք է ընտրի այն մեկը, որտեղ վերցվում է հակառակորդի խաղաքարերի ամենամեծ քանակը։ Սա վերաբերում է շաշկիի և թագուհիների գրավմանը։
  • Եթե կա հավասար քանակությամբ շաշկիներ վերցնելու մարտի մի քանի տարբերակ, ապա խաղացողն ընտրում է դրանցից որևէ մեկը։
  • Շաշկին հարվածում է հակառակորդի շաշկուն, որը կանգնած է դիմացից, ձախից կամ աջից, ցատկելով նրա վրայով հաջորդ դաշտ ուղղահայաց և հորիզոնական ուղղություններով։
  • Տաման խփում է հակառակորդի այն խաղաքարին, որը գտնում է իրենից ցանկացած քանակությամբ դատարկ վանդակներից առաջ, հետ, դեպի աջ կամ ձախ, եթե դրանից հետո գտնվող վանդակն ազատ է։ Ինչպես սովորական խաղաքարը, տաման ևս կարող է մեկ քայլով վերցնել հակառակորդի մի քանի խաղաքար։
  • Մեկ քայլով մի քանի խաղաքար վերցնելու դեպքում հակառակորդի յուրաքանչյուր խաղաքար ընդունված է միանգամից վերցնել։ Դա արվում է այն պատճառով, որ մի քայլի ընթացքում նույն խաղաքարը չվերցվի երկու անգամ։

Փոխակերպում թագուհու[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ութերորդ հորիզոնական մուտք գործած խաղաքարը դառնում է թագուհի։
  • Եթե քարը հասնում է վերջին հորիզոնականին, այն կարող է շարունակել խաղը նույն քայլերով, բայց արդեն` որպես թագուհի։

Խաղի ավարտ և հաղթողի որոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հաղթողը նա է, ով կարողացել է ոչնչացնել թշնամու բոլոր խաղաքարերը կամ զրկել նրանց շարժելու հնարավորությունից։
  • Խաղացողների համաձայնությամբ հնարավոր է խաղն ավարտել ոչ-ոքի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Мухина Н.Н. /Ориентализмы в системе языковой картины мира современной России /Современные проблемы науки и образования. – 2014. – № 6
  2. Тама /Энциклопедический словарь по физической культуре и спорту/. Том 3. Гл. ред.- Г. И. Кукушкин. М., 'Физкультура и спорт', 1963. 423 с.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Армянские национальные виды спорта, физические упражнения и игры /Энциклопедический словарь по физической культуре и спорту. Том 1. Гл. ред.- Г. И. Кукушкин. М., "Физкультура и спорт", 1961 г.-368 с.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Попова Е. А. 105 самых популярных настольных игр. — М.: АСТ; Сталкер, 2004. — С. 8,9. — ISBN 5-1702-6572-7, ISBN 9-6669-6635-2

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Армянские шашки». Games21.info. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 3-ին.