Խաղադաշտով սեղանի խաղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Խաղ Խաղադաշտով սեղանի խաղ, սեղանի խաղի տեսակ նախապես նշագրված մակերևույթի («դաշտի») օգտագործմամբ։ Այս տիպի ավանդական խաղեր համարվող շախմատը, նարդին, գոն, սյոգին օգտագործել են փայտե դաշտեր կամ տախտակ, որից էլ առաջացել է դրանց ընդհանրացնող անգլիական անվանումը board game (անգլ.՝ board — տախտակ, անգլ.՝ game — խաղ)։

Որպես կանոն խաղի անցկացման ժամանակ դաշտի կիրառման հետ մեկտեղ օգտագործվում են ֆիշկաներ կամ քարտեր, որոնք մատնաշում են խաղի ընթացքի քայլերը։ Հաճախ օգտագործում են խաղային փայտիկներ։

Հին խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տախտակների օգտագործմամբ խաղերը հայտնի են դեռևս հին ժամանակներից։ Նմանատիպ խաղերից մեկը եղել է սենետը, որը հայտնի է եղել Հին Եգիպտոսում մ․թ․ա․ 3500 թվականին։ Մի քիչ ավելի ուշ մ․թ․ա․ 2000 թ Եգիպտոսում լայն տարածում գտավ «Շներ և շակալներ» խաղը [1] («58 անցքեր»), որը հայտնաբերվել է 1922 թվականին Գովարդ Կարտերայի ղեկավարությամբ հնէաբանական պեղումների արդյունքում Ֆիվա քաղաքի դամբարանում , իսկ հետո 2018 թվականին ամերիկացի հնէաբան Ուոլտեր Քրիստի կողմից Ադրբեջանի տարածքում Գոբուստանյան Ազգային պարկում։ Հայտնաբերվել է, որ այս խաղը մեծ տարածում է ունեցել նաև Մեսոպոտամիայում ու Անատոլիայում[2][3][4]։

Չինական գո խաղը համարվում է 2500 տարեկան։ Մեր թվարկությունից առաջ ակցետները նախակոլումբյան Ամերիկայում խաղացել են պահոլ։ Ի վերջո խաղադաշտով ամենահայտնի խաղերից մեկը շախմատն է, որն առաջացել է Հնդկաստանում և հայտնի է ոչ քիչ քան 1500 տարի[5]։ Շախմատին համընթաց հին Հնդկաստանում գոյություն ուներ «չաուպար» անվանումով սեղանի խաղը, որի մասին հիշատակվում է «Մախաբխարատա» էպոսում։

Եվրոպայում հիմնականում Սկանդինավիայում գոյություն ուներ շաշկիի նման սեղանի խաղ «խնեֆտաֆլ» («տավլի»)[6]։

Խաղերը միջնադարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջնադարի դարաշրջանում շախմատը կատարելագործված է։ Միագույն տախտակը վերափոխվել է սև-սպիտակի, ներմուծվել են նոր պատկերներ[6]։

XVIII—XIX դարերում մեծ տարածում գտան քարտային խաղերը։ Խաղային դաշտում պատկերվում էր այս կամ այն իրադարձությունը՝ մարոցներ, նոր տարածքների գրավում և այլն։ Ռուսաստանում ի հայտ եկան նոր թեմատիկ խաղեր՝ «Իսմայիլի փոթորիկ», «Մոսկվայից Նապոլեոնի նահանջը» և այլն, և դրա հետ մեկտեղ առաջանում են այնպիսի նոր խաղեր, ինչպիսիք են լոտոն, սագեր և այլն[7]։

Ժամանակակից խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Միացյալ Թագաավորությունում  XIX դարում առաջացել է հակադարձման խաղը,որը ամենից շատ տարածում գտավ ХХ հարյուրամյակում[6]։

Մասսայական մշակույթի տարածման հետ սկսվեց սեղանի խաղերի բուռն զարգացումը։ XX դարում ի հայտ եկան դրանց նոր ձևերը, որոնց մեջ ամենից շատ հայտնի են «Մոնոպոլիան» (1934, Չարլզ Դերրոու), «Ծովամարտ» (1931), «Սքրեբբլ» (1938, Ալֆրեդ Մոշեր Բատտս; ռուսական տարբերակով — «Էրուդիտ»), «Ռիսկ» (1957), Mastermind (1970, ռուսերեն տարբերակով — «Ցլեր և կովեր»), բազմաթիվ Գերմանական ոճի խաղեր։ «Գաղութարարները» (1995, Կլաուս Թոյբեր), «Ցիտադել» (2000)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Walter Crist, Anne-Elizabeth Dunn-Vaturi, Alex de Voogt Ancient Egyptians at Play: Board Games Across Borders. — Bloomsbury Publishing, 2016-02-25. — С. 104—105. — 233 с. — ISBN 9781474221207
  2. «A 4,000-Year-Old Bronze Age Game Called 58 Holes Has Been Discovered In Azerbaijan Rock Shelter» (անգլերեն)։ WSBuzz.com։ 2018-11-18։ Վերցված է 2020-02-19 
  3. «4,000-Year-Old Board Game Called 58 Holes Discovered in Azerbaijan | Mysterious Universe» (անգլերեն)։ mysteriousuniverse.org։ Վերցված է 2020-02-19 
  4. «A Bronze Age game was found chiseled into stone in Azerbaijan» (անգլերեն)։ Science News։ 2018-11-16։ Վերցված է 2020-02-19 
  5. Новотельнов Н. А. Знакомьтесь: шахматы. — Л.: Лениздат, 1976. — С. 256.
  6. 6,0 6,1 6,2 «Кинем кости? Невероятная история настольных игр» (ռուսերեն)։ www.vokrugsveta.ru։ Վերցված է 2020-02-19 
  7. ««Пузеля» и прочие настольные игры: чем забавлялись в дореволюционной России»։ Культурология։ Վերցված է 2020-02-19 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Настольные игры для всей семьи с игровыми полями и фишками / Редактор Панкова Л.. — Эксмо-Пресс, 2011. — 34 с. — ISBN 978-5-699-49913-7
  • Bell, R. C. The Boardgame Book. — Exeter Books, 1983. — ISBN 0-671-06030-9
  • Murray, H. J. R. A History of Board-Games other than Chess. — Hacker Art Books Inc, 1978. — ISBN 0-87817-211-4

Կաղապար:Перевести Категория:Настольные игры