Սպորտային խաղեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Սպորտային խաղեր, խաղային մրցաձևեր, որոնց հիմքում ընկած են մրցության ընթացքում զանազան մարզական առարկաներով (սովորաբար գնդակ) որոշակի նպատակակետը (մրցակցի դարպասը, հրապարակը) խոցելու տեխնիկական և տակտիկական տարբեր հնարքներ։ Սպորտային խաղերի բովանդակությունը և կազմակերպումը կարգավորվում է պաշտոն, կանոններով։ Խաղերի մեծ մասը բնական շարժումների, ֆիզիկական․ վարժությունների (վազք, թռիչք, նետում են) համալիր է, որ կատարում է խաղացողը մենակ կամ խաղընկերների համագործակցությամբ՝ ձգտելով ստեղծել հաղթանակի համար նպաստավոր խաղային իրավիճակ։ Սպորտային խաղերում մարզիկները անմիջական, մերձավոր պայքարի մեջ են մտնում միմյանց հետ։ Խաղերի լայն տարածումը պայմանավորված է նրանց մատչելիությամբ, բովանդակությամբ և կազմակերպման հարաբերական պարզությամբ, մասնակիցների և հանդիսատեսների վրա ներգործության ուժով։ Լինում են․ թիմային (վոլեյբոյ, ֆուտբոլ, հոկեյ են), անհատական (շախմատ, շաշկի են) և թիմային-անհատական (բադմիտոն, սեղանի թենիս, գոլֆ են)։ Սրցում են տարբեր տարիքի և սեռի անձինք։ Որոշ խաղեր, որոնք պահանջում են ֆիզիկական մեծ ծանրաբեռնվածություն և անցնում են ուժային պայքարում, նախատեսված են միայն տղամարդկանց համար (օրինակ՝ ջրագնդակ, ռեգբի, հոկեյ)։ Սպորտային խաղերի կանոնները մշակում են համապատասխան միջազգային ֆեդերացիաները, ազգային Սպորտային խաղերինը (ամերիկական ֆուտբոլ, գորոդկի, ռուսական շաշկի ևն)՝ ազգային ֆեդերացիաները։ Անց են կացվում Սպորտային խաղեր աշխարհի, մայրցամաքների, առանձին երկրների առաջնություններ։ Սպորտային խաղեր մտնւմ են օլիմպիական խաղերի, Ասիական խաղերի, Պանամերիկյան խաղերի, ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադաների ծրագրում։ ԽՍՀՄ-ում տարածված են միջազգային ճանաչում գտած Սպորտային խաղերրի մեծ մասը։ Համամիութենական առաջնություններ անց են կացվում 16 ձևից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 82 CC-BY-SA-icon-80x15.png