Օլիմպիական խաղեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օլիմպիական օղակները օլիմպիական շարժման նշանն են
Օլիմպիական դրոշը

Օլիմպիական խաղեր (Օլիմպիադա), խոշորագույն միջազգային սպորտային մրցաշար, որ անց է կացվում յուրաքանչյուր չորս տարին մեկ: Օլիմպիական խաղերը սկիզբ են առել Հին Հունաստանում, սակայն 4-րդ դարում արգելվել են: Ֆրանսիացի բարոն Պիեռ դե Կուբերտենի ջանքերով դրանք 19-րդ դարում «վերածնվել»: Օլիմպիական խաղերը կամ Ամառային Օլիմպիական Խաղերը 1896 թվականից ի վեր տեղի են ունենում յուրաքանչյուր չորս տարին մեկ, բացառություն են կազմել համաշխարհային պատերազմի տարիները: 1924 թվականից սկսեցին կազմակերպվել նաև Ձմեռային Օլիմպիական խաղերը, որոնք սկզբնական շրջանում տեղի էին ունենում նույն տարում, ինչ Ամառային Օլիմպիական խաղերը: Սակայն 1994 թվականից Ձմեռային Օլիմպիական խաղերը անց են կացվում Ամառային Օլիմպիական խաղերից երկու տարի անց:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտիկ աշխարհի խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Անթիկ Օլիմպիական Խաղերի պատկեր կուժի վրա, մ.թ.ա. 530 թ.

Հին Հունական Օլիմպիական խաղերը Օլիմպոսում անցկացվող տոնական միջոցառումներն են, որոնց անցկացման մասին մեզ միայն լեգենդներ են հասել: Առաջին անգամ փաստացի արձանագրված միջոցառումը մթա 776 թվականին է: Խաղերի անցկացման ժամանակ զինադադար էր հայտարարվում: Հռոմեասիների օրոք Օլիմպիական խաղերի նշանակությունը էականորեն փոխվում է: Քրիստոնեության պաշտոնապես ընդունումից հետո Օլիմպիական խաղերը համարվում են հեթանոսության դրսևորում, իսկ 394 թվականին կայսր Թեոդոսիոս I Մեծը արգելում է դրանց անցկացումը:

Օլիմպիական խաղերի վերածնունդը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարոն Պյեր դը Կուբերտեն

Օլիմպիական Խաղերի արգելումից հետո տարբեր ժամանակներում, տարբեր երկրներում անց են կացվել «օլիմպիական» մրցումներ, սակայն դրանք ունեցել են զուտ լոկալ նշանակություն: XIX դարի վերջերին Եվրոպայում նորաձև էր անտիկ շրջանը ներկայացնել ռոմանտիկ և իդեալիստական: Օլիմպիական մշակույթի վերածննդի միտքը բավականին արագ տարածվում է երկրամասով մեկ: Ֆրանսիացի բարոն Պյեր դը Կուբերտենը (ֆր. Pierre de Coubertin) իր երկրի զինվորների ցածր ֆիզիկական պատրաստվածության հիմնահարցով մտահոգված, միաժամանակ ցանկանալով իր լուման ներդրել խաղաղության և միջազգային փոխհամաձայնության հարցերում, ցանկանում է վերածնել Օլիմպիական խաղերը, որն իր կարծիքով երկու հարցերի լուծման լավագույն տարբերակն էր: «Աշխարհի երիտասարդները» պետք է ուժերը չափեն մարզահրապարակներում, այլ ոչ թե մարտի դաշտերում:

Առաջին Օլիմպիական խաղերի պաստառը

1894 թվականի հունիսի 16-23-ին Սորբոնում (Ֆրանսիա) անցկացվող կոնգրեսում բարոնը ներկայացնում է իր մտքերը միջազգային լսարանի արջև: Կոնգրեսի վերջին օրը որոշվում է, որ ժամանակից առաջին Օլիմպիական Խաղերը կանցկացվեն Խաղերի հայրենիքում` Հունաստանի մայրաքաղաք Աթենքում երկու տարի անց` 1896 թվականին: Խաղերն անցկացնելու համար հիմնվում է Միջազգային Օլիմպիական Կոմիտեն: ՄՕԿ-ի առաջին նախագահն է ընտրվում հույն Դեմետրիուս Վիկելասը, (ով կնախագահի մինչև Առաջին Օլիմպիական խաղերի ավարտը), գլխավոր քարտուղարն էր բարոն Պյեր դը Կուբերտենը: Առաջին Խաղերը անցկացվեցին լուրջ հաջողությամբ: Մասնակցեցին 14 երկրի 241 մարզիկ: Հունաստանի պաշտոնյաները, խաղերից ոգևորված, առաջարկեցին ընդմիշտ անցկացնել Օլիմպիական խաղերը Հունաստանում: Սակայն ՄՕԿ-ը առաջադրեց ռոտացիոն համակարգը` յուրաքանչյուր 4 տարին մեկ Օլիմպիական խաղերը պետք է փոխեն անցկացման վայրը: Առաջին հաջողությանը փոխարինեց առաջին հիասթափությունը: 1900 թվականի Փարիզի (Ֆրանսիա) Երկրորդ և 1904 թվականի Սենթ-Լուիսի (Միսսուրի նահանգ, ԱՄՆ) Երրորդ Օլիմպիական խաղերը համակցվեցված էին Համաշխարհային ցուցահանդեսների հետ: Մարզական միջոցառումները ձգվեցին ամիսներով, չգրավելով մեծ քանակությամբ հանդիսատեսների: Սենթ-Լուիսի խաղերին մասնակցում էին գրեթե միայն ամերիկյան մարզիկներ, քանի որ XX դարի սմզբերին Եվրոպայից Միացյալ Նահանգներ տեղափոխումը տեխնիկապես բարդ էր:

1906 թվականի Աթենքի Օլիմպիական խաղերը անջատվեցին ցուցահանդեսներից, այստեղ կրկին առաջ եկան մարզական միջոցառումներն ու առաջխաղացումները: Թեպետ ՄՕԿ-ն ի սկզբանե ընդունում և օժանդակում էր «միջանկյալ խաղերի» անցկացմանը (նախորդ խաղերից ընդամենը երկու տարի անց), այսօր այդ խաղերը Օլիմպիական չեն համարվում: Սակայն որոշ սպորտային պատմաբանների կարծիքով հենց այդ` 1906 թվականի Խաղերի հաջողությունները փրկեցին օլիմպիական միտքը և չպիտկավորեցին Օլիմպիական գաղափարը «անիմաստ և անպիտան» բառերով:

Օլիմպիական խաղերի ծիսակարգերը[խմբագրել | խմբագրել կոդը]

XXVII Օլիմպիական խաղերի բացման արարողություն: Աթենք, Հունաստան, 2004 թ.
  • Խաղերի բացման և փակման հիասքանչ և գունեղ արարողություններ: Այս ծիսակարգի իրականացման համար հրավիրվում են համաշխարհային լավագույն մասնագետները: Այս արարողությունների ցուցադրություններից յուրաքանչյուրը դիտելիության նոր ռեկորդ է սահմանում: Բոլոր կազմակերպիչ երկրները թե՛ ճոխությամբ, թե՛ գունեղությամբ ցանկանում են գերազանցել նախորդ երկրների արարողությունները: Սցենարները պահվում են հույժ գաղտնի: Արարողություններն անց են կացվում կազմակերպիչ քաղաքների կենտրոնական մարզադաշտերում, որտեղ անց են կացվում թեթև աթլետիկայի մրցումները:
  • Բացման և փակման արարողությունները սկսվում են երկիրը և քաղաքը ներկայացնող թատերականացված ներկայացումներով, որոնք օգնում են հանդիսատեսին ծանոթանալ երկրի պատմությանն և մշակույթին:
  • Մասնակից երկրների պատվիրակությունները հանդիսավոր անցնում են կենտրոնական հրապարակով: Յուրաքանչյուր երկրի մարզիկներն անցնում են առանձին խմբով: Ըստ ձևավորված ավանդույթի, առաջինն անցնում է Հունաստանի պատվիրակությունը, որպես Օլիմպիական խաղերի հայրենիք երկիր: Վերջինն անցնում է ընդունող երկրի պատվիրակությունը: Մյուս մասնակից երկրների պատվիրակություններն անցնում են երկրների անվանումների այբբենական հերթականությամբ: Ընդ որում, այբբենական հերթականությունը կարող է լինել թե՛ ընդունող երկրի, թե՛ ՄՕԿ-ի պաշտոնական լեզվով (անգլերեն կամ ֆրանսերեն): Յուրաքանչյուր խմբի առջևից անցնում է ընդունող երկրի ներկայացուցիչ, ներկայացվող երկրի անվանման ցուցանակով: Նրան հետևում է խումբը, որը առաջնորդում է դրոշակակիրը:
Հայաստանի պատվիրակությունը XXII ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ: Դրոշակակիր՝ Արսեն Ներսիսյան, դահուկասահք: Վանկուվեր, Կանադա, 2010 թ.

Որպես կանոն, դրոշակակիրն ընտրվում է տվյալ երկրից խաղերին մասնակցող ամենահայտնի մարզիկներից:

  • ՄՕԿ-ի նախագահի (պարտադիր), ընդունող երկրի ղեկավարի կամ պաշտոնական ներկայացուցչի, երբեմն նաև ընդունող քաղաքի քաղաքապետի ողջույնի խոսքեր: Վերջինս խոսքի վերջում պետք է արտահայտի «(խաղերի հերթական համարը) ամառային / ձմեռային Օլիմպիական խաղերը հայտարարում եմ բացված»: Որից հետո սովորաբար սկսվում է հրավառությունը:
  • Հունաստանի դրոշի բարձրացում և պետական օրհներգի կատարում, որպես Օլիմպիական խաղերի հայրենիք:
  • Ընդունող երկրի դրոշի բարձրացում և պետական օրհներգի կատարում:
  • Բոլոր մարզիկների անունից ընդունող երկրի լավագույն մարզիկներից մեկի կողմից օլիմպիական երդում արդար պայքարի մասին, սպորտի օրենքների ու սկզբունքների և օլիմպիական ոգու համաձայն: Վերջին տարիներին արտահայտվում է նաև արգելված միջոցների՝ դոպինգի անընդունելիության մասին:
  • Խաղերի դատավարների մողմից երդման արարողություն անկողմնակալ դատավարության մասին:
  • Օլիմպիական Դրոշի բարձրացումն ու պաշտոնական օրհներգի կատարումը:
XXIX Օլիմպիական խաղերի Օլիմպիական Ջահը: Պեկին, Չինաստան, 2008 թ.
  • Երբեմն Խաղաղության Դրոշի բարձրացում, որը խորհրդանշում է ռազմական հակամարտությունների դադարեցման ավանդույթը Օլիմպիական խաղերի ժամանակահատվածում:
  • Բացման արարողությունը եզրափակվում է Օլիմպիական կրակի վառելով: Կրակը վառվում է հին հունական հեթանոսական աստված Ապոլոնի տաճարում արևի ճառագայթներից: Խաղերի բացման օրը կրակով լապտերը մարզիկների հերթափոխությամբ բերվում է կենտրոնական մարզահրապարակ, որտեղ փոխանցվում է այն մարզիկին, ով վառելու է Օլիմպիական Ջահը: Մարզական այս հերթափոխում դա ամենապատվավոր դերն է, որը հաճախ նույնպես պահվում է հույժ գաղտնի: Օլիմպիական Ջահի արտաքին տեսքը յուրաքանչյուր երկրում յուրօրինակ է, և այն վառելու ձևն էլ կազմակերպիչները փորձում են յուրատեսակ կազմակերպել ամեն քաղաքի համար: Ջահը գտնվում է Օլիմպիական մարզահրապարակի տարածքում, գտնվում է բարձունքում: Օլիմպիական Կրակը վառ է պահվում մինչև Խաղերի ավարտը և հանգչում է Օլիմպիական Խաղերի փակման արարողության վերջնամասում:
  • Մրցումների հաղթողների մեդալների հանձնման արարողություն:
  • Օլիմպիական Խաղերի փակման արարողության ժամանակ ևս թատերականացված ներկայացում է անց կացվում, անցնում են մասնակիցները, ելույթ են ունենում ՄՕԿ-ի նախագահն ու ընդունող երկրի ներկայացուցիչները: Խաղերի փակման մասին այս դեպքում հայտարարում է արդեն ՄՕԿ-ի նախագահը: Այնուհետև հնչում է ընդունող երկրի օրհներգը, իջեցվում են դրոշները, ընդունող երկրի ներկայացուցիչը պատվավոր հանձնում է ՄՕԿ-ի նախագահին Օլիմպիական դրոշը, որն իր հերթին հանձնում է հաջորդ Խաղերի երկրի ներկայացուցիչին: Հաջորդում է արարողությունը հաջորդող քաղաքի կարճ թատերականացված ներկայացումը: Փակման արարողության մերջում դանդաղ հանգում է Օլիմպիական Կրակը:

Օլիմպիական Խաղերի անցկացման տարեթվերը և վայրերը[խմբագրել | խմբագրել կոդը]

No Տարեթիվ Անցկացման վայր Մասնակիցներ No Տարեթիվ Անցկացման վայր Մասնակիցներ
երկիր մարզաձև երկիր մարզաձև
I 1896 Flag of Greece (1822-1978).svg Աթենք, Հունաստան 14 9
II 1900 Flag of France.svg Փարիզ, Ֆրանսիա 24 20
III 1904 US flag 45 stars.svg Չիկագո, ԱՄՆ
US flag 45 stars.svg Սենտ Լուիս, ԱՄՆ
12 18
-- 1906 Flag of Greece (1822-1978).svg Աթենք, Հունաստան 21
IV 1908 Flag of Italy (1861-1946).svg Հռոմ, Իտալիա
Flag of the United Kingdom.svg Լոնդոն, Մեծ Բրիտանիա
22 22
V 1912 Flag of Sweden.svg Ստոկհոլմ, Շվեդիա 28
VI 1916 Flag of the German Empire.svg Բեռլին, Գերմանիա -- --
VII 1920 Flag of Belgium (civil).svg Անտվերպեն, Բելգիա 29 26
VIII 1924 Flag of France.svg Փարիզ, Ֆրանսիա 44 17 I 1924 Flag of France.svg Շամոնի, Ֆրանսիա 16 4
IX 1928 Flag of the Netherlands.svg Ամստերդամ, Նիդերլանդներ 46 14 II 1928 Civil Ensign of Switzerland.svg Սանկտ Մորից, Շվեյցարիա 25 4
X 1932 US flag 48 stars.svg Լոս Անջելես, ԱՄՆ 37 14 III 1932 US flag 48 stars.svg Լեյք Փլեսիդ, ԱՄՆ 17 4
XI 1936 Flag of the NSDAP (1920–1945).svg Բեռլին, Գերմանիա 51 19 IV 1936 Flag of the NSDAP (1920–1945).svg Գարմիշ-Պարտենկիրխեն, Գերմանիա 28 4
XII 1940 Flag of Japan.svg Տոկիո, Ճապոնիա
Flag of Finland.svg Հելսինկի, Ֆինլանդիա
-- -- -- 1940 Flag of Japan.svg Սապորո, Ճապոնիա
Civil Ensign of Switzerland.svg Սանկտ Մորից, Շվեյցարիա
Flag of the NSDAP (1920–1945).svg Գարմիշ-Պարտենկիրխեն, Գերմանիա .
-- --
XIII 1944 Flag of the United Kingdom.svg Լոնդոն, Մեծ Բրիտանիա . -- -- -- 1944 Flag of Italy (1861-1946).svg Կորտինա դ'Ամպեցո, Իտալիա -- --
XIV 1948 Flag of the United Kingdom.svg Լոնդոն, Մեծ Բրիտանիա . 59 19 V 1948 Civil Ensign of Switzerland.svg Սանկտ Մորից, Շվեյցարիա 28 4
XV 1952 Flag of Finland.svg Հելսինկի, Ֆինլանդիա 69 17 VI 1952 Flag of Norway.svg Օսլո, Նորվեգիա 30 4
XVI 1956 Flag of Australia.svg Մելբուրն, Ավստրալիա
Flag of Sweden.svg Ստոքհոլմ, Շվեդիա
67 17
1
VII 1956 Flag of Italy.svg Կորտինա դ'Ամպեցո, Իտալիա 32 4
XVII 1960 Flag of Italy.svg Հռոմ, Իտալիա 83 17 VIII 1960 US flag 49 stars.svg Սքվո Վելի, ԱՄՆ 30 4
XVIII 1964 Flag of Japan.svg Տոկիո, Ճապոնիա 93 19 IX 1964 Flag of Austria.svg Ինսբրուկ, Ավստրիա 36 6
XIX 1968 Flag of Mexico.svg Մեխիկո, Մեքսիկա 112 20 X 1968 Flag of France.svg Գրենոբլ, Ֆրանսիա 37 6
XX 1972 Flag of Germany.svg Մյունխեն, Գերմանիա 121 23 XI 1972 Flag of Japan.svg Սապորո, Ճապոնիա 35 6
XXI 1976 Flag of Canada.svg Մոնրեալ, Կանադա 92 21 XII 1976 Flag of the United States.svg Դենվեր, ԱՄՆ
Flag of Austria.svg Ինսբրուկ, Ավստրիա
37 6
XXII 1980 Flag of the Soviet Union (1955-1980).svg Մոսկվա, ԽՍՀՄ 80 21 XIII 1980 Flag of the United States.svg Լեյք Փլեսիդ, ԱՄՆ 37 6
XXIII 1984 Flag of the United States.svg Լոս Անջելես, ԱՄՆ 140 23 XIV 1984 Flag of SFR Yugoslavia.svg Սարաևո, Հարավսլավիա 49 6
XXIV 1988 Flag of South Korea.svg Սեուլ, Հարավային Կորեա 159 27 XV 1988 Flag of Canada.svg Կալգարի, Կանադա 57 6
XXV 1992 Flag of Spain.svg Բարսելոնա, Իսպանիա 169 32 XVI 1992 Flag of France.svg Ալբերվիլ, Ֆրանսիա 64 6
XVII 1994 Flag of Norway.svg Լիլեհամեր, Նորվեգիա 67 6
XXVI 1996 Flag of the United States.svg Ատլանտա, ԱՄՆ 197 26
XVIII 1998 Flag of Japan.svg Նագանո, Ճապոնիա 72 7
XXVII 2000 Flag of Australia.svg Սիդնեյ, Ավստրալիա 199 28
XIX 2002 Flag of the United States.svg Սոլթ Լեյք Սիթի, ԱՄՆ 77 7
XXVIII 2004 Flag of Greece.svg Աթենք, Հունաստան 201 28
XX 2006 Flag of Italy.svg Թուրին, Իտալիա 80 7
XXIX 2008 Flag of the People's Republic of China.svg Պեկին, Չինաստան 204 28
XXI 2010 Flag of Canada.svg Վանկուվեր, Կանադա 82 7
XXX 2012 Flag of the United Kingdom.svg Լոնդոն, Մեծ Բրիտանիա 204 36[1]
XXII 2014 Flag of Russia.svg Սոչի, Ռուսաստան
XXXI 2016 Flag of Brazil.svg Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա
XXIII 2018 Flag of South Korea.svg Պհեոնչհան, Հարավային Կորեա

Հայաստանը օլիմպիական խաղերում[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Հայաստանը օլիմպիական խաղերում


100 դրամ անվանական արժեքով հուշադրամ, նվիրված 1998 թ. XVIII Ձմեռային օլիմպիական խաղերին: Թողարկող` ՀՀ ԿԲ, ձևավորումը՝ Բրիտանական Թագավորական դրամահատարան:

Հայկական ազգային տոների և տոնախմբությունների ժամանակ` Նավասարդ, Վարդավառ, Բարեկենդան, Ջրօրհնեք, Ծաղկազարդ, Տրնդեզ, Զատիկ, Սուրբ Սարգիսի տոն, կազմակերպվում էին ըմբշամարտի, բռնցքամարտի, մականախաղի, վազքի, նիզականետության, նետաձգության, ձիավարության, պարսատկանետության և այլ մարզաձևերի մրցումներ և խաղեր: Այս մարզական ծրագրերը անչափ նման էին Հին Հունական Օլիմպիական Խաղերի ծրագրերին, ինչը և հնարավորություն էր ընձեռնում հայ մարզիկներին մասնակցելու օլիմպիական խաղերին: Հայտնի է, որ 281 թ. կայացած 265-րդ Օլիմպիական Խաղերի ըմբշամարտիկների մրցումներում հաղթել է Տրդատ Գ Արշակունին: Բռնցքամարտի մրցումներում չեմպիոն է հռչակվել Վարազդատ Արշակունին:

Նոր ժամանակների Օլիմպիական Խաղերում Հայաստանի մարզիկները մասնակցել են 3 թիմերի կազմերում`

  • 1952 - 1988 թվականներին ԽՍՀՄ հավաքականի կազմում: Մարզիկները հանդես էին գալիս Խորհրդային Միության դրոշի ներքո, հաղթող մարզիկների պատվին հնչում էր Խորհրդային Միության օրհներգը:
  • 1992 թվականին հայաստանցի մարզիկները ներկայացան «Միացյալ Թիմ» պաշտոնական անվանված թիմի կազմում, ուր մտնում էին նախկին ԽՍՀՄ-ի 12 երկրներ (բոլոր երկրները, բացառությամբ Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի): Այս թիմի բոլոր մարզիկները մասնակցում էին Օլիմպիական Դրոշի ներքո: Ձմեռային Օլիմպիական Խաղերի ժամանակ հախթող մարզիկների պատվին բարձրացվում էր Օլիմպիական Դրոշը, հնչեցվում Օլիմպիական պաշտոնական Օրհներգը: Ամառային Խաղերի ժամանակ մարզիկները նույնպես մասնակցում էին Օլիմպիական Դրոշի ներքո, սակայն հախթողների պատվին բարձրացվում էր արդեն իր երկրի դրոշն ու հնչեցվում երկրի օրհներգը:
  • 1996 թվականից սկսած Հայաստանի մարզիկները ներկայացում են Օլիմպիական Խաղերին Հայոց Եռագույնի ներքո:

Հայաստանցի մարզիկների նվաճումները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր հաշվով հայաստանցի մարզիկները Օլիմպիական Խաղերում նվաճել են 13 ոսկե, 12 արծաթե և 9 բրոնզե մեդալ:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]