Օլիմպիա բնակավայր
Օլիմպիա | ||
հուն․՝ Αρχαία Ολυμπία | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
---|---|---|
ԲԾՄ | 69 մետր | |
Ժամային գոտի | UTC+2 և UTC+3 | |
Հեռախոսային կոդ | 26240 | |
Փոստային ինդեքսներ | 270 25 | |
| ||
Օլիմպիա (հուն․՝ Αρχαία Ολυμπία), Հին Հունստանի խոշոր սրբավայրերից մեկը, գտնվում է Պելոպոնեսում, որտեղ առաջացել և դարեր շարունակ անց են կացվել Օլիմպիական խաղերը: Օլիմպիական խաղերը կազմակերպվել են ամեն չորս տարին մեկ անգամ մ․թ․ա․ 8-րդ դարից մինչև մ․թ․ 4-րդ դարը[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ի սկզբանե Օլիմպիան բնակավայր էր հունական Էլիդա շրջանում, որը տեղակայված էր Պելեպոնեսի հյուսիս արևմտյան մասում: Հնագույն բնակավայրը այս տարածաշրջանում վերագրվում է Նեոլիթի դարաշրջանին: Սկզբնական սրբավայրը Օլիմպիայում գտնվում էր բլրի ստորոտին, որն ավելի ուշ անվանվել է Կրոնիոն և նվիրվել է հողի աստվածուհի Գեային:
Երբ դորիացիների հետ այստեղ եկան էոլիյցները (մ.թ.ա 12-րդ դար), նրանց հաջողվեց բավականին կարճ ժամանակահատվածում ստեղծել բերքատու դաշտավայր: Օլիմպիան անցավ Իլիդ պոլիսի տիրապետության տակ մ.թ.ա 7-րդ դարում և էլեյցիները այստեղ սահմանեցին Զևսի պաշտամունք, որի մեջ ընգրկվեցին մնացյալ պաշտամունքները:
Թե ով է Օլիմպիայում հիմնել Օլիմպիական խաղերը պարզ չէ: Այնուամենայնիվ առասպելներում կան երեք տարբերակներ, որոնց մեջ գերակշռում է հետևյալը. Խաղերը հիմնել է Պելոսը, ով հաղթել է Պիսի արքա՝ Էնոմայի մարտակառքերի մրցույթում: Ակնհայտ է, որ մրցույթներ Օլիմպիայում անց են կացվել ավելի շուտ՝ մ.թ.ա 8-րդ դարում, բայց առաջին Օլիմպիադայի ավանդական ամսաթիվը մ.թ.ա 776 թվականն է: 7-6-րդ դարերում տեղի են ունեցել երկարատև բախումներ էլեյցիների և պիսատների միջև Խաղերի անցկացման իրավունքի համար, այս պայքարի ընթացքում հաղթել են էլեյցները: Նույն դարաշրջանին է վերագրվում Օլիմպիական զինադադարի կնքումը, որի ընթացքում հունական պոլիսների միջև բոլոր հակամարտությունները դադարեցվում էին:
4-5-րդ դարերը դարձան Օլիմպիական խաղերի ծաղկման ժամանակաշրջանը: 5-րդ դարին է վերագրվում Ֆիդիայի հայտնի Զևսի արձանը, ինչպես նաև մեզ հասած Զևսի տաճարի ֆրիզը: Այս ժամանակաշրջանից հետո աստիճանաբար մայրամուտ սկսվեց: Խաղերը աստիճանաբար կորցնում էին կրոնական բնույթը և դառնում էին բացառապես սպորտ:
Հռոմեական միապետ Սուլան (մ.թ.ա 80 թվական), բոլոր մարմնամարզիկներին իր հետ տարավ Հռոմ, որպեսզի նրանք զարդարեն իր հաղթական վերադարձը:
Հռոմեական կայսրության քրիստոնյա կայսր Թեոդոսիոսը արգելել է Օլիմպիական խաղերի կազմակերպումը 394 թվականին, խաղտելով ավելի քան հազարամյա ավանդույթը:
Զևսի տաճարը հրդեհվել է 426 թվականին Թեոդոսիոս Երկրորդի հրամանով, իսկ վերջնականապես կործանվել է 522-551-ական թվականների երկրաշարժերի և Ալֆեյի հեղեղումների պատճառով: Բյուզանդացիները այս տարածքում ապրել են մինչև 9-րդ դարը, ընդ որում 7-8-րդ դարերում տեղանքի հիմնական բնակչությունը եկվոր սլովոնական ցեղերն էին: Պետք է ասել, որ միջնադարում այն վայրը , որտեղ նախկինում Օլիմպիա գյուղն էր կոչվում էր Սերբիա: Հնագիտական պեղումները սկսվել են 1870-ական թվականներին, այս բազմամյա աշխատանքը կատարել են գերմանացի հնագետները:
1906 թվականին բացահայտված աստերոիդը անվանել են ի պատիվ Օլիմպիայի:
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Bickerman E. J. (1982)։ Chronology of the ancient world (2nd ed., 2nd print. ed.)։ Ithaca, N.Y.: Cornell Univ. Press։ էջ 75։ ISBN 0-8014-1282-X