Ֆիդայի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Ֆիդայի (այլ կիրառումներ)

Ֆիդայի (արաբ․՝ الفِدَائِىٌّ‎‎ fidāʼīyūn, թարգ.՝ «զոհաբերող» կամ «փրկիչ» [note A][1], եբր.՝ פַדַאיוּןfada'iun[2]), պատմության տարբեր ժամանակաշրջաններում Արևմտյան Ասիայի մի շարք հեղափոխական ռազմական կուսակցությունների, ազգային ազատագրական շարժումների, ահաբեկչական և այլ կազմակերպությունների մասնակիցների վերաբերյալ օգտագործվող հասկացողություն։ Առաջին անգամ սկզբնական ձևով տվյալ հասկացողությունը օգտագործել են հաշաշինները։ Ֆիդայական շարժումներ տարբեր ժամանակաշրջաններում եղել են կամ դեռ կան Պաղեստինում, Եգիպտոսում, Հայաստանում (տես՝ Հայ ֆիդայիներ), Իրաքում, Իրանում, Էրիթրեայում։

Հայ հայտնի ֆիդայիններից են Արաբոն, Հրայր Դժոխքը, Աղբյուր Սերոբը, Գևորգ Չաուշը, Անդրանիկ Օզանյանը, Նիկոլ Դումանը, Դրոն և այլք։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Tony Rea and John Wright (1993). The Arab-Israeli Conflict. Oxford University Press. էջ 43. ISBN 019917170X. 
  2. 1950-ականների որոշ հրեական խմբակցությունների անդամների վերաբերյալ
Wiktionary-logo-hy.png Ընթերցե՛ք «ֆիդայի» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։