Նիկոլ Դուման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլ Դուման
Nikol Duman2.jpg
Ծնվել է հունվարի 12, 1867({{padleft:1867|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:12|2|0}})
Ծննդավայր Քըշլաք
Մահացել է սեպտեմբերի 23, 1914({{padleft:1914|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:23|2|0}}) (47 տարեկանում)
Մահվան վայր Կիսլովոդսկ
Մասնագիտություն քաղաքական գործիչ
Քաղաքական կուսակցություն Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն
Nikol Duman Վիքիպահեստում

Նիկոլ Դուման (Նիկողայոս Տեր-Հովհաննիսյան) (հունվարի 12, 1867 - սեպտեմբերի 27, 1914), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, ՀՅԴ կուսակցության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1867 թվականին Լեռնային Ղարաբաղի Ասկերան շրջանի Ղշլաղ գյուղում։ Ավարտել է Շուշիի թեմական դպրոցը (1887)։ Եղել է ուսուցիչ Հյուսիսային Կովկասի հայկական դպրոցներում, 1894 - 1896 թվականներին՝ Թավրիզի և Սալմաստի վարժարաններում։ Մասնակցել է 1894 - 1896 թվականների Դերիկի կռիվներին։ Բողասքյասանի մարտում վաստակել է ԴՈՒՄԱՆ անունը։ 1895 թվականին 50 հոգուց բաղկացած խմբով անցել է Վան։ 1896 թվականին Նիկոլ Դումանի մոտ առաջացել է Խանասորի արշավանքի (1897, հուլիս) կազմակերպման և քրդական մազրիկ ցեղից վրեժխնդիր լինելու գաղափարը։ Արշավանքին մասնակցել է որպես հիսնապետ։ Հետո անցնելով Կովկաս՝ ապրել է Բաքվում։ 1904 թվականին փորձել է խմբով հասնել ապստամբ Սասունին օգնության, սակայն թուրք-պարսկական սահմանի վրա՝ Ռազիի մոտ կռվի է բռնվել քրդական հրոսակախմբերի հետ և վերադառնում է Սալմաստ։

Նիկոլ Դումանի քանդակը Ջերմուկում (քանդակագործ՝ Հովհաննես Մուրադյան)

1905-1906 թվականների հայ-թաթարական ընդհարումների ժամանակ ղեկավարել է Երևանի նահանգում և Արարատյան դաշտում գործող հայկական ինքնապաշտպանական ուժերը, կարողացել հմտորեն կազմակերպել հայերի ինքնապաշտպանությունը։ Արևմտյան Հայաստանի ազատագրության հարցում կողմ էր կազմակերպված ապստամբության։ 1909 թվականին անցել է Պարսկաստան։ Եփրեմ Խանի ու Քեռու (Արշակ Գավաֆյան) հետ մասնակցել է Իրանական հեղափոխությանը։ Ղեկավարել է Թավրիզի պաշտպանությունը։ Այնուհետև վերադարձել է Կովկաս, եղել Արևմտյան Հայաստանում։

1910 թվականին մասնակցել է 2-րդ ինտերնացիոնալի Կոպենհագենի կոնգրեսին։ Նիկոլ Դումանը դեմ է արտահայտվել 1906 թվականին ՀՅԴ Խորհրդի ընդունած և ՀՅԴ 4-րդ ընդհանուր ժողովի վավերացումը ստացած «կովկասյան նախագծին»։ Նա գտնում էր, որ հայերը չպետք է տարվեն համառուսական հովերով։ Նա դեմ է արտահայտվել նաև Առաջին համաշխարհային պատերազմի սկզբում հայկական կամավորական գնդերի ստեղծման գաղափարին։

Թոքախտով հիվանդ Նիկոլ Դումանը զգալով մոտալուտ վախճանը 1914 թվականի սեպտեմբերի 27-ին ինքնասպան է եղել՝ ատրճանակով իր վրա կրակելով։

Հայ ազգի կողմից սիրված հերոսի մարդաշատ հուղարկավորությունը տեղի է ունեցել Թիֆլիսում, Խոջիվանքի Պանթեոնում։ Նիկոլին թաղում են ՀՅ Դաշնակցության հիմնադիր Սիմոն Զավարյանի կողքին։

1930-ական թվականներին Խորհրդային Վրաստանի կառավարությունը քանդեց Խոջիվանքը և պանթեոնը՝ այնտեղ թաղված հարյուրավոր հայ ազգի արժանավոր զավակների գերեզմանների հետ մեկտեղ։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նախագիծ ժողովրդական ինքնապաշտպանության, Ժնև, 1907:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]