Գալուստ Ալոյան
Գալուստ Ալոյան | |
---|---|
Ծնվել է | 1864 |
Ծննդավայր | Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | նոյեմբերի 2, 1914 |
Մահվան վայր | Բայազետ, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | ֆիդայի |
Գալուստ Հակոբի Ալոյան (Թորոս Դարվիշ, 1864, Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 2, 1914, Բայազետ, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն), հայ ազգային-ազատագական շարժման գործիչ, ֆիդայի։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սովորել է Երևանի գիմնազիայում։ Ազգային-ազատագրական գաղափարները ձևավորվել են Րաֆֆու ազդեցությամբ։ Զինագործություն սովորելով Տուլայի, Իժևսկի զինագործարաններում. զինագործական արհեստանոցներ է հիմնել Թիֆլիսում, Երևանում։ Զենքեր է պատրաստել Սարգիս Կուկունյանի խմբի համար։
1895 թվականին մի խումբ զինագործների հետ անցել Է Թավրիզ և աշխատել «Խարիսխ» զինագործարանում։ Մասնակցել է 1897 թվականի Խանասորի արշավանքի նախապատրաստմանը։ Հեղափոխական գործունեության համար բանտարկվել է և պահվել Երևանում։ Ազատվելուց հետո կազմակերպել է ահաբեկչական գործողություններ ցարական գործիչների դեմ (1903)։
Խուսափելով հետապնդումներից՝ անցել է Վասպուրական, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ Բայազետ։ Փորձել է անցնել Կովկաս, սակայն ճանապարհին կռվի է բռնվել թուրքական ոստիկանների ու զինվորների հետ և զոհվել։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |
|