Արշակ Ներսիսյան (Սեպուհ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սեպուհ (ֆիդայի)ից)
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Սեպուհ (այլ կիրառումներ)
Արշակ Ներսիսյան
Sebouh Nersesian.png
1872 թվականի ապրիլի 20 - 1940 թվականի հուլիսի 31
Ծննդավայր Արևմտյան Հայաստան, Բաբերդ, գյուղ Թոմնա
Մահվան վայր Նյու Յորք, ԱՄՆ
Գերեզման Եռաբլուր
Քաղաքացիություն Հայ Յեղափոխական Դաշնակցություն
Զորատեսակ կամավորական զորքեր, Հայաստանի առաջին հանրապետության զինված ուժեր
Ծառայության տարիներ 1895-1920 թթ.
Մարտեր/
պատերազմներ
Սասունի ապստամբություն (1904)
Առաջին համաշխարհային պատերազմ, Թուրք-հայկական պատերազմ (1920)
Պաշտոնաթող 1921 թվական

Արշակ Ներսիսյան, ավելի հայտնի է որպես Սեպուհ (1872-1940), հայ ազգային ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի։ Եղել է ՍԴ Հնչակյան, հետագայում ՀՅ Դաշնակցություն կուսակցությունների անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1872 թվականի ապրիլի 20-ին Արևմտյան Հայաստանի Բաբերդ քաղաքի Թոմնա գյուղում։ Հայ ազատագրական շարժմանը միացել է Կ. Պոլսում, հետագայում գործել է Արևմտյան Հայաստանում։ Սկզբում հարել է Ս. Դ. Հնչակյան կուսակցությանը, 1894 թվականից՝ Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ։ Սովորել է Տրապիզոնի ազգային վարժարանում։ Ապրել և գործել է Կոստանդնուպոլսում, 1890 թվականի Գում Գափուի ցույցից հետո անցել է Ղրիմ (Սևաստոպոլ, Յալթա

1895 թվականի սկզբին անցել է Կարս։ Այստեղ մտել է Հրայր Դժոխքի (Արմենակ Ղազարյան) խմբի մեջ և նրա հետ 1895 թ. օգոստոսի վերջին անցել թուրքական Բասեն։ Այնտեղից ղզլաղաճցի Ասատուրի խմբի կազմում նախ անցել է Խնուս, որտեղ մի քանի ամիս մնալուց հետո՝ 1895 թ. հոկտեմբերին սասունցիների և մշեցիների խմբով Անդրանիկի հետ անցել է Տարոն։ 1896 թ. վերադարձել է Կովկաս։

1899 թ. Խանի (Բարսեղ Թիրաքյան) խմբի կազմում անցել է ռուս-թուրքական սահմանը՝ Սասուն անցնելու նպատակով, սակայն, Խաստուրում խմբի մղած հարկադիր հերոսամարտից հետո նույն խմբի կազմում վերադարձել է Կարս։ 1900-1903 թթ. Ակտիվորեն մասնակցել է Ալեքսանդրապոլի ՀՅԴ «քար»-ի կենտրոնական կոմիտեի ծավալած աշխատանքներին։ 1903 թվականին՝ Թորգոմի «Մրրիկ» խմբի (23 հոգի) կազմում անցել է Սասուն։ Մասնակցել է 1904 թվականի Սասունի ինքնապաշտպանությանը, որի ժամանակ ընկել է ծանր կացության մեջ։ Նրան օգնության հասած Հրայրը զոհվել է, իսկ ինքը՝ վիրավորվել։ Այնուհետև տեղափոխվել է Վան, գործակցել Վանա Իշխանի (Նիկոլ Պողոսյան) հետ, իսկ կարճ ժամանակ անց մեկնել է Կովկաս։ Հեղափոխական գործունեության համար ձերբակալվել է, արգելափակվել Մուշի բանտում: Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության IV ընդհանուր ժողովին (1907, Վիեննա) մասնակցելուց հետո մեկնել է Բաբերդ, մինչև 1912 թվականը գործել Տարոնում, ապա՝ Կարինում, Թիֆլիսում, 1913 թվականից ապրել է Խարկովում։

Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին 21 հոգուց բաղկացած խմբով միացել է Անդրանիկին։ Եղել է հայկական 1-ին կամավոր գնդի 2-րդ վաշտի հրամանատար։ Այդ պաշտոնում մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատում մղվող կռիվներին։ Այդ ընթացքում Սեբաստացի Մուրադի հետ հիմնադրել է «Մեկ հայը, մեկ ոսկի» հիմնադրամը, որի նպատակն էր քրդերից հավաքագրել նրանց մոտ գտնվող հայ որբերին և նյութական օգնություն ցույց տալ Հայոց Ցեղասպանության հետևանքով գաղթականներ դարձած արևմտահայ ընտանիքներին։

1918 թ. սեպտեմբերին Մուրադի և խմբապետ Համազասպի (Սրվանձտյան) հետ կռվել է Բաքվի հայությանը թուրքական զորքերից պաշտպանելու համար։ Բաքվի կոմունայի անկումից և թուրքերի կողմից այն գրավելուց հետո անցել է Երևան։ Եղել է Հայաստանի Առաջին Հանրապետության պառլամենտի անդամ, ճնշել է 1920 թվականի Մայիսյան ապստամբությունը։

1920 թ. աշնանը Կարսի ճակատում մասնակցել է թուրք-հայկական պատերազմին։ Հայաստանի խորհրդայնացումից հետո Զանգեզուրի վրայով նախ անցել է Պարսկաստան, այնուհետև մեկնել է արտասահման։ Բնակվել է Ամերիկայի Միացյալ Նահագներում, որտեղ էլ գրել և տպագրել է երեք հատորից բաղկացած իր հայտնի հուշերը, որտեղ փորձել է նսեմացնել Անդրանիկ Օզանյանի զորավարական տաղանդը։ Մահացել է Ամերիկայի միացյալ նահագների Նյու Յորք քաղաքում 1940 թվականի հուլիսի 31-ին 68 տարեկան հասակում։ 2014 թվականի նոյեմբերի 20-ին Զորավար Սեպուհի աճյունասափորը, որը պահվում էր Դեթրոյթում՝ ՀՅԴ կուսակցության ակումբում[1], ամփոփվել է Եռաբլուր պանթեոնում՝ համաձայն իր վերջին կամքի[2]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]