Հայկական հարց հանրագիտարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հայկական հարց հանրագիտարանի շապիկը։

Հայկական հարց հանրագիտարանը հայերեն հանրագիտարան է, որում զետեղված են հոդվածներ Հայկական հարցի ծագման ու զարգացման, Թուրքիայում հայերի ցեղասպանության, նշված խնդիրներին առնչվող իրադարձությունների և անձանց մասին։ Հանրագիտարանը ներառում է Հայկական հարցին վերաբերող միջազգային պայմանագրերի, համաձայնագրերի և դիվանագիտական այլ փաստաթղթերի, այդ հարցին նվիրված միջազգային բանակցությունների, խորհրդաժողովների ու վեհաժողովների մասին, հայ ժողովրդի ազգային-ազատագրական շարժման, հայդուկային-ֆիդայական պայքարի, հայերի ինքնապաշտպանական կռիվների, Հայկական հարցի և հայերի ցեղասպանության նկատմամբ մեծ տերությունների ու միջազգային հանրության դիրքորոշման մասին հոդվածներ։ Հանրագիտարանում կենսագրական տեղեկություններ կան հայ ազգային-ազատագրական պայքարի նվիրյալների, տարբեր երկրների պետական, քաղաքական, հասարակական գործիչների, հայ և օտարազգի գիտնականների մասին, որոնք հետազոտել են Հայկական հարցի և ցեղասպանության պատմությունը և այլն։ Այս ամենը լրացնում են այն ակնարկային հոդվածները, որոնք նվիրված են հայ և միջազգային պատմագրության մեջ Հայկական հարցի լուսաբանմանը, Մեծ եղեռնի արտացոլմանը հայ և համաշխարհային գրականության ու արվեստի մեջ։

Հանրագիտարանում տեղ գտած հոդվածների մի զգալի մասը ունի հայերեն և օտար լեզուներով մանրամասն մատենագիտություն։ Որպես հեղինակ հանդես են եկել հանրապետության առաջատար մասնագետները, ինչպես նաև սփյուռքահայ և օտարազգի գիտնական-հայագետներ՝ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Հունաստանից, Ավստրիայից, Լիբանանից, Արգենտինայից և այլն։

Հանրագիտարանը պարունակում է շուրջ 900 հոդված, 25 քարտեզ, ավելի քան 400 գունավոր և սև-սպիտակ լուսանկարներ, որոնց մի մասը վավերագրական նշանակություն ունի։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]