Սոսե Մայրիկ
Սոսե Մայրիկ Սոսե Վարդանյան | |
---|---|
![]() հայդուկ | |
Ծնվել է | 1865 |
Ծննդավայր | Թեղուտ, Խլաթ, Տուրուբերան |
Մահացել է | 1953 |
Մահվան վայր | Ալեքսանդրիա, Եգիպտոս |
Գերեզման | Եռաբլուր |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | ֆիդայի և ռազմական գործիչ |
Ամուսին | Աղբյուր Սերոբ |
Sose Mayrig Վիքիպահեստում |
Սոսե Մայրիկ (իրական անունը՝ Սոսե Վարդանյան, 1865, Բիթլիսի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - 1953, Ալեքսանդրիա, Եգիպտոս), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ։ Աղբյուր Սերոբի կինն ու զինակիցը։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մասնակցել է հայդուկային կռիվների։ 1898 թվականին Բաբշենի կռվից հետո, Սերոբի հետ ապաստանել է Սասունում։ 1899 թվականին Գելիեգուզան գյուղում, թունավորված Սերոբի, Հակոբ որդու և Սերոբի եղբայրների (Մխեի և Զաքարի, որոնք զոհվել են այդ մարտում) հետ զինված դիմադրություն է ցույց տվել թշնամուն՝ դրսևորելով մեծ խիզախություն։
Վիրավոր ժամանակ գերվել է և տարվել Բիթլիս, իսկ շուտով՝ ազատվել։ 1904 թվականին Սասունի ապստամբությունից հետո անցել է Վան, այնտեղից՝ Կովկաս։ Սոսե Մայրիկի մյուս որդին՝ Սամսոնը, զոհվել է Կարինում, ջարդերի ժամանակ։
Հայաստանի խորհրդայնացումից հետո Սոսե Մայրիկն անցել է Կոստանդնուպոլիս ապա՝ Ալեքսանդրիա։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սոսե Մայրիկի գերեզմանը Եռաբլուրում
Սոսե Մայրիկի դիմաքանդակը Ջերմուկում (քանդակագործ՝ Հովհաննես Մուրադյան)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սոսեյի մասին genocide.ru կայքում
- Սօսէ Մայրիկ (1868-1953). Ֆետայական շարժման կանացի՝ մայրակա՛ն շունչը
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |