Եռաբլուր պանթեոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պանթեոն
Եռաբլուր
Yerablur and Saint Vartan chapel (2).jpg
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԵրևան Երևան
Հիմնադրման թվականՄայիսի 26 1992 թ.
Վիճակկիսաբաց
Եռաբլուրը Վիքիպահեստում

Եռաբլուր պանթեոն, Հայաստանի պաշտպանության նախարարության հուշահամալիր-պանթեոն, ազգային գերեզմանատուն Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի արևմտյան մասում՝ Երևան-Էջմիածին ավտոմայրուղուց աջ՝ Եռաբլուր բարձունքում։ Այնտեղ ամփոփված են Արցախյան ազատամարտում և 1994 թվականի զինադադարից հետո զոհված ազատամարտիկների և զինծառայողների, 2020 թվականին տեղի ունեցած հայ-ադրբեջանական պատերազմի զոհված զինծառայողների, ինչպես նաև Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի մի շարք մարտիկների աճյունները։ Գերեզմանատան կարգավիճակը հաստատվել է 1992 թվականի մայիսի 26Հայաստանի Հանրապետության Կառավարության կարգադրությամբ։ Բլրի բարձրությունը 951 մ է[1]։

Եռաբլուր պանթեոնի հատակագծի և ճարտարապետական լուծումների հեղինակները Ա.Մխիթարյանի արվեստանոցի ճարտարապետներն են։ Շինարարական և կառուցապատման աշխատանքներն իրականացրել է «Հայավիաշին» ընկերությունը։ Շիրմաքարերը հիմնականում պատրաստված են բազալտից։

Եռաբլուրի մուտքի ձախ մասում մատուռն է, դիմացը՝ Զոհված ազատամարտիկների թանգարանը (որը այդպես էլ չկառուցվեց, և շինարարությունը անավարտ մնաց), հարևանությամբ՝ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի 39 մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանը, ավելի խորքում՝ անհետ կորած ազատամարտիկների հուշաքար-կոթողը։ Եռաբլուրում են ամփոփված զորավար Անդրանիկի, Հայաստանի ազգային հերոսներ` Վազգեն Սարգսյանի, Ջիվան Աբրահամյանի, Մոնթե Մելքոնյանի, Վահագն Ասատրյանի, հազարավոր ազատամարտիկների և զինծառայողների աճյունները: Համալիրը պահպանում և հսկում է գերեզմանատան զինվորական պահակային ծառայությունը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հռիփսիմե Սիմոնյան (2008 թ)։ Սա մեր երկիրն է, Հայաստան։ Երևան: Հեղինակային հրատարակություն։ էջեր 224–231։ ISBN 978-99930-4-959-3 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png