Հայաստանի Կառավարություն
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայաստանի Կառավարություն (այլ կիրառումներ)
| Հայաստանի Հանրապետության Կառավարություն | |
|---|---|
| Երկիր | |
| Ստեղծման թվական | նոյեմբերի 11, 1991 |
| Նախորդող մարմին | ՀԽՍՀ Մինիստրների խորհուրդ |
| Շտաբակայան | Երևան, Կառավարության շենք 1 |
| Պետ | Հայաստանի վարչապետ |
| Կարևորագույն փաստաթուղթ | Հայաստանի Սահմանադրություն |
| Կայք | gov.am |
|
|
|---|
Հայաստանի Հանրապետության Կառավարությունը Հայաստանի գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է: Կառավարությունը հաշվետու է Ազգային ժողովին․ հերթական նստաշրջանների ամեն չորեքշաբթի օրվա նիստին կառավարության անդամները, վարչապետի հետ միասին, պատասխանում են պատգամավորների հարցերին։ Ըստ Հայաստանի Սահմանադրության 147-րդ հոդվածի՝ Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից և նախարարներից: Որպես կառավարության ղեկավար՝ վարչապետը Կառավարության ծրագրի շրջանակներում որոշում է Կառավարության քաղաքականության հիմնական ուղղությունները, ղեկավարում է Կառավարության գործունեությունը և համակարգում է Կառավարության անդամների աշխատանքը[1]։
Ըստ Հայաստանի Սահմանադրության 146-րդ հոդվածի՝ Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում և իրականացնում է պետության ներքին և արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը։ Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ և օրենքներով։ Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների։
Հանրապետության նախագահը նշանակում է վարչապետ խորհրդարանական մեծամասնության ընտրած թեկնածուին, իսկ փոխվարչապետները և նախարարները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ։
Գործող կառավարությունը Նիկոլ Փաշինյանի երրորդ կառավարությունն է, որը ձևավորվել է 2021 թ-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում։ Սա Հայաստանի Հանրապետության տասնութերորդ կառավարությունն է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում դեռևս հնագույն ժամանակներից գործում էր զարգացած պետական ապարատ, որն իր մեջ համադրում էր հարևան կայսրությունների և տեղական ավանդույթների տարրերը։ Չնայած Վանի թագավորության՝ հինարևելյան տիպի բացարձակ միապետություն լինելուց՝ Ուրարտուի արքան ուներ խորհրդականներ, գործում էր Ավագների խորհուրդը։
Մեծ Հայքի դարաշրջանից մեզ հասել են ավելի շատ տվյալներ։ Արքան Մեծ Հայքում ուներ գերակա դիրք, սակայն ուներ մի շարք ոլորտային օգնականներ՝ գործակալներ։ Մեծ Հայքի գործակալություններից կենտրոնական դիրք ունեին հազարապետությունը և սպարապետությունը՝ հարկային և ռազմական գերատեսչությունները։ Բացի դրանից, Մեծ Հայքում կային գործում էին Մարդպետության, Մաղխազության, Մեծ դատավորության, Ասպետության և մի շարք այլ գործակալություններ։ Հաճախ այդ գերատեսչությունների ղեկավարի պաշտոնը փոխանցվում էր ժառանգաբար, օրինակ՝ Մամիկոնյանների տան ներկայացուցիչներն էին նշանակվում սպարապետի պաշտոնին։
Կիլիկյան Հայաստանի օրոք պետական կարգը ենթարկվեց որոշակի փոփոխությունների, մասնավորապես՝ խաչակիրների ազդեցության ներքո։ Թագավորին կից գործում էր Վերին արքունի ատյանը, ձևավորվել էին նոր գործակալություններ՝ պայլություն, քարտուղարություն՝ կանցլերի ղեկավարմամբ, սենեսկալություն, սպասալարություն և մարաջախտություն և այլն։
Առաջին հանրապետության ժամանակ ձևավորվեց առաջին ժամանակակից կառավարությունը՝ վարչապետի գլխավորմամբ։ Պետական գործընթացների տարբեր ոլորտները գտնվում էին նախարարների՝ մինիստրների վերահսկողության ներքո։ Առաջին հանրապետությունը ունեցավ 4 վարչապետ։ Խորհրդայնացումից հետո Հայաստանի կառավարությունը համապատասխանեցվեց խորհրդային ստանդարտներին։ Դե յուրե ՀԽՍՀ ղեկավարում էր նախարարների խորհուրդը՝ խորհրդի նախագահի գլխավորմամբ։ Սակայն փաստացի երկրի կառավարման բոլոր լծակները կենտրոնացած էին Կոմունիստական կուսակցության ձեռքերում, որը ղեկավարում էր կենտկոմի առաջին քարտուղարը։
Անկախության ձեռքբերումից և 1995 թ-ին Սահմանադրության ընդունումից հետո վերականգնվեց Հայաստանի Հանրապետության Կառավարությունը։ Վերականգնվեց վարչապետի պաշտոնը։ 2005 և 2015 թվականների փոփոխությունների արդյունքում Կառավարության լիազորությունների զգալիորեն ընդլայնվեցին․ 2015 թ-ի բարեփոխումների արդյունքում Հայաստանը դարձավ խորհրդարանական հանրապետություն, առաջացավ փոխվարչապետների պաշտոնը։ Նիկոլ Փաշինյանի՝ իշխանությանը գալուց հետո օրենսդրական փոփոխություններով նախարարությունների թիվը կրճատվեց՝ հասնելով 12-ի՝ Պաշտպանության նախարարություն, Արտաքին գործերի նախարարություն, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Առողջապահության նախարարություն, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, Էկոնոմիկայի նախարարություն, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, Ներքին գործերի նախարարություն, Արդարադատության նախարարություն, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, Ֆինանսների նախարարություն, Շրջակա միջավայրի նախարարություն։
Գործող կառավարության կառուցվածքը
[խմբագրել | խմբագրել կոդը]| Պաշտոն | Անուն, Ազգանուն | Պատկեր | Կուսակցություն | Պաշտոնավարման սկիզբ |
|---|---|---|---|---|
| Նիկոլ Փաշինյան | Քաղաքացիական պայմանագիր | 2018 մայիսի 8 | ||
| Փոխվարչապետներ | ||||
| Փոխվարչապետ
ֆինանսական և վճարահաշվարկային համակարգի, արտաքին և ներքին անվտանգության, հակակոռուպցիոն և դատաիրավական, երիտասարդության, ենթակառուցվածքների, պետական գույքի և ակտիվների, հանրային կառավարման, ռազմավարական պլանավորման, մարդկային կապիտալի, թվայնացման հարցերով |
Մհեր Գրիգորյան | անկուսակցական | 2018 մայիսի 12 | |
| Փոխվարչապետ
քաղաքացիական պաշտպանության, շրջակա միջավայրի, բնական պաշարների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, ենթակառուցվածքների, քաղաքաշինության, անշարժ գույքի կադաստրի, պետական գույքի, ներդրումների, գործարար միջավայրի, բարեգործության հարցերով |
Տիգրան Խաչատրյան | անկուսակցական | 2022 դեկտեմբերի 19 | |
| Նախարարություններ | ||||
| Սուրեն Պապիկյան | Քաղաքացիական պայմանագիր | 2021 նոյեմբերի 15 | ||
| Արարատ Միրզոյան | Քաղաքացիական պայմանագիր | 2021 օգոստոսի 19 | ||
| Արփինե Սարգսյան | անկուսակցական | 2024 նոյեմբերի 20 | ||
| Դավիթ Խուդաթյան | Քաղաքացիական պայմանագիր | 2024 նոյեմբերի 21 | ||
| Համբարձում Մաթևոսյան | Քաղաքացիական պայմանագիր | 2025 հուլիսի 16 | ||
| Գևորգ Պապոյան | Քաղաքացիական պայմանագիր | 2024 մարտի 5 | ||
| Արսեն Թորոսյան | Քաղաքացիական պայմանագիր | 2025 օգոստոսի 27 | ||
| Սրբուհի Գալյան | անկուսակցական | 2024 նոյեմբերի 5 | ||
| Մխիթար Հայրապետյան | Քաղաքացիական պայմանագիր | 2023 դեկտեմբերի 29 | ||
| Ժաննա Անդրեասյան | անկուսակցական | 2022 դեկտեմբերի13 | ||
| Վահե Հովհաննիսյան | Քաղաքացիական պայմանագիր | 2022 դեկտեմբերի 20 | ||
| Անահիտ Ավանեսյան | Քաղաքացիական պայմանագիր | 2021 հունվարի 18 | ||
Հայաստանի վարչապետին ենթակա մարմիններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Պաշտոն | Անուն | Կուսակցություն | Պաշտոնավարում |
|---|---|---|---|
| Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետ[2] | Արթուր Գասպարյան | անկուսակցական | 4 մարտի 2024 |
| Ազգային անվտանգության ծառայության տնօրեն | Անդրանիկ Սիմոնյան | անկուսակցական | 28 հունիսի 2025 |
| Պետական վերահսկողության ծառայության պետ | Ռոմանոս Պետրոսյան | Քաղաքացիական պայմանագիր | 10 դեկտեմբերի 2021 |
| Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն | Քրիստինե Գրիգորյան | անկուսակցական | 4 հոկտեմբերի 2023 |
Հայաստանի կառավարությանը ենթակա մարմիններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Պաշտոն | Ղեկավար | Պաշտոնավարման սկիզբ |
|---|---|---|
| ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ | Էդուարդ Հակոբյան | 2024 նոյեմբերի 28 |
| ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ | Եղիազար Վարդանյան | 2024 մարտի 21 |
| ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահ | ||
| ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահ | Ստեփան Մնացականյան | 2018 մայիսի 21 |
| ՀՀ կադաստրի կոմիտեի նախագահ | Սուրեն Թովմասյան | 2019 դեկտեմբերի 5 |
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հայաստանի կառավարման համակարգը».
- ↑ «sps.am». sps.am.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էլեկտրոնային կառավարում
- Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն
- Ծառայությունների միասնական հարթակ
- Պետական աջակցության ծրագրերի իրազեկման հարթակ
| ||||||||||||||||||||||||||||||||













