Վանա Իշխան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պողոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Պողոսյան Նիկոլ (Վանա Իշխան) | |
|---|---|
| Ծնվել է | 1883 |
| Ծննդավայր | Քռասնի |
| Մահացել է | 1915 |
| Մահվան վայր | Հիրճ |
| Քաղաքացիություն | |
| Ազգություն | Հայ |
| Կրոն | Հայ Առաքելական Եկեղեցի |
| Մասնագիտություն | հեղափոխական, հասարակական գործիչ և ֆիդայի |
| Կուսակցություն | ՀՅԴ |
Վանա Իշխան (Նիկոլ Պողոսյան, 1883, Քռասնի - 1915, Հիրճ, Շատախի գավառ), ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի։ ՀՅԴ կուսակցության անդամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորել է Շուշիի և Երևանի թեմական դպրոցներում։ Գործել է (1901-1903) Ալեքսանդրապոլում, Կարսում։ Նևրուզի «Շանթ» խմբի կազմում մեկնել է Արևմտյան Հայաստան, 1903 թվականին մտել Վան և մնացել մինչև մահը։
Գյուղերում ստեղծել է գաղտնի խմբեր և կազմակերպություններ, աջակցել և անձամբ հսկել կրթության գործը։ Գործունեություն է ծավալել կառավարության հսկողությունից համեմատաբար զերծ մնացած շրջաններում, զինել ժողովրդին և կազմակերպել ինքնապաշտպանություն։ 1908 թ., երիտթուրքական հեղաշրջումից հետո, մերժել է կազմալուծել ֆիդայական խմբերը։
1915 թ. ապրիլին, երբ Վանի կուսակալ Ջևդեթը դիմել է ՀՀԴ ԿԿ-ին՝ հարթել Շատախի հայ-թուրքական միջադեպը, Իշխանն ընկերների հետ ուղևորվել է Շատախ բանակցությունների։ Սակայն Հիրճ գյուղում գիշերը քնած ժամանակ թուրքերը դավադրաբար սպանել են Իշխանին և նրա ընկերներին։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական հարց հանրագիտարանից։ |
| |||||||||||||