Եփրեմ Խան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Yeprem khan.jpg

Եփրեմ Խան, նաև՝ Եփրեմ Դավթի Դավթյան (1868, Բարսում - մայիսի 5, 1912), հայ ազգային-ազատագրական շարժման և ռազմական գործիչ, ֆիդայի ՀՅԴ կուսակցության անդամ։

Քեռին, Եփրեմ խանը և Խեչոն

Ծնվել է Բարսում գյուղում (այժմ՝ Ադրբեջանի Շամխորի շրջանում)։ 1880-ականների վերջին անցել է Արևմտյան Հայաստան, միացել Մուշում, Սասունում, Վանում, Էրզրումում և այլուր գործող հայդուկային խմբերին։ Սարգիս Կուկունյանի արշավանքին (1890) մասնակցելու համար ձերբակալվել է, աքսորվել Սիբիր (1892), ապա՝ Սախալին։ 1896-ին աքսորից փախել է Թավրիզ, Իրանում մտել է դաշնակցության շարքերը։ 1899 թվականից ուսուցիչ էր Ղարադաղի Աղաղան գյուղում։ 1897-ին մասնակցել Խանասորի արշավանքին։ Գործուն մասնակցություն է ունեցել 1905-11-ին իրանական հեղափոխությանը։ Թեհրանի գրավումից (1909) և շահի տապալումից Ռեշտում ծառայել է խճուղու շինարարությունում։ Եփրեմ խանը զինվորագրվել է իրանական հակաֆեոդալական բուրժուական հեղափոխությանը 1905—1911 թվականներին ՝դառնալով նրա ականավոր կազմակերպիչներից ու ղեկավարներից մեկը։ Թեհրանի գրավումից (1909 թվականի հուլիսի 10) և շահի տապալումից հետո նշանակվել է իրանական ժամանակավոր կառավարության զինված ուժերի հրամանատար։ Իրանական պատմագրությունը նրան գնահատել է որպես ժամանակի առաջադեմ գործիչ, ժողովրդական հերոս և տաղանդավոր զորավար։

Եփրեմ խանը տվել է շուրջ 60 մեծ ու փոքր ճակատամարտ՝ ֆիդայիների ինտերնացիոնալ ջոկատներով և կազմակերպված զորքերով հաղթել հակահեղափոխական ու միապետական ուժերին։

Զոհվել է Սուրջեի ճակատամարտում։ Թաղված է Թեհրանի Հայկազյան (այժմ՝ Դավթյան) դպրոցի բակում։[1]

Եփրեմ Խանի հուշարձանը Թեհրանի Սուրբ Մարիամ եկեղեցու բակում

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ[խմբագրել]

  • Ռային Իսմայիլ, Եփրեմ խան Սարդար, Թեհրան, 1976։
  • Տիգրան Հայազն, Գ.Ղազարյան, 1000 հայազգի գեներալներ, ծովակալներ։ Երևան, 2009 թ., էջ 91։
  • Հրաչիկ Սիմոնյան, Ազատագրական պայքաի ուղիներում, գիրք 4, Երևան, 2010, 1204 էջ։
  • Միքայէլ Վարանդեան, Հ. Յ. Դաշնակցութեան պատմութիւն, Երեւան, 1992:
  • Անդրէ Ամուրեան, Յեղափոխական Եփրեմի ոդիսականը, Թեհրան, 1972:
  • Անդրէ Ամուրեան, Հ. Յ. Դաշնակցութիւնը Պարսկաստանում 1890-1918 թթ., Թեհրան, 1950:
  • Էլմար Յ., Եփրեմ, Թեհրան, 1964:

ԱՐՏԱՔԻՆ ՀՂՈՒՄՆԵՐ[խմբագրել]

Աղբյուրներ[խմբագրել]

  1. (2005) Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին։ Երևան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, էջ 382։