Բալաբեխ Կարապետ
| Բալաբեխ Կարապետ | |
|---|---|
| Ծնվել է | մոտ 1878 |
| Ծննդավայր | Խլաթ, Բիթլիսի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1] |
| Մահացել է | 1915 |
| Մահվան վայր | Բաղեշ, Բիթլիսի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
| Քաղաքացիություն | |
| Ազգություն | հայ |
| Մասնագիտություն | ֆիդայի և հեղափոխական |
| Կուսակցություն | ՀՅԴ |
Բալաբեխ Կարապետ (մոտ 1878, Խլաթ, Բիթլիսի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1] - 1915, Բաղեշ, Բիթլիսի վիլայեթ, Օսմանյան կայսրություն), ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի։ ՀՅԴ կուսակցության անդամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1895-1896 թվականներին գործել է Աղբյուր Սերոբի խմբում։ 1895 թվականին կազմակերպել է Ուրտափի ինքնապաշտպանությունը։ 1897-1898 թվականներին Ճարտարի զինատար խմբում զենք է փոխադրել Խլաթ՝ մասնակցելով մի շարք կռիվների (Քյոշկ գյուղի, Խաթավինի և այլն)։ Հատկապես աչքի է ընկել Բաբշենի կռվում (1898)։ Աղբյուր Սերոբի ազատագրական պայքարի ըմբռնումների անդավաճան հետևորդ է։ Գործունեություն է ծավալել նաև Վանում, ապա անցել է Կարս։
Անդրկովկասում մասնակցել է հայ-թաթարական ընդհարումներին։ 1908 թվականի երիտթուրքերի հեղաշրջումից հետո, մինչև 1915 թվականն ապրել և գործել է Խլաթում։ Դավադրաբար ձերբակալվել է, տեղափոխվել Բիթլիսի բանտ և կախաղան բարձրացվել[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Krikorian A., Heratchian H. Le dictionnaire biographique (ֆր.): Arméniens d'hier et d'aujourd'hui — Maisons-Alfort: 2021. — P. 86. — ISBN 978-2-905686-93-0
- ↑ Հայկական հարց. հանրագիտարան, Ե., 1996, էջ 73-74։
| |||||||||||||