Ժիրայր (Հարություն-Մարտիրոս Պոյաճյան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ժիրայր, Հարություն-Մարտիրոս Պոյաճյան
Medzn Zhirair.jpg
Ծնվել է1856
ԾննդավայրՀաճըն, Կիլիկիա
Մահացել է1894 մարտի 24[1]
Մահվան վայրՅոզղաթ (Սեբաստիայի նահանգ)
Ազգությունհայ
Մասնագիտությունֆիդայի

Ժիրայր, Հարություն-Մարտիրոս Պոյաճյան (ծնվ. 1856, Հաճըն, Կիլիկիա - 1894, Յոզղաթ, Սեբաստիայի նահանգ), հայ ազգային ազատագրական շարժման գործիչ։ Մեծն Մուրադի (Համբարձում Պոյաճյան) եղբայրը։ Արևմտյան Հայաստանի բազմաթիվ բնակավայրերում ակտիվորեն զբաղվել է հեղափոխական գաղափարների տարածմամբ, հայոց պատմության, հայերեն երգերի, զինվորոկան վարժանքների ուսուցմամբ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1856 թվականին Հակոբ և Սառա Պոյաճյանների ընտանիքում։ Ժիրայրի եղբայրը՝ Համբարձումը և քույրը՝ Հայկանուշը, իրենց ևս նվիրել են օսմանյան տիրապետության դեմ պայքարին։[1]

Ուսուցչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1872-1874 թթ. սովորել է ծննդավայրի Վարդանյան դպրոցում, ապա՝ Կոստանդնուպոլսում։ Վերադառնալով հայրենիք՝ զբաղվել է ուսուցչությամբ։

1875 թվականին մեկնել է Ռուսաստան և այնտեղ է մնացել մինչև 1889 թվականը, իսկ այնուհետև մեկնում է Երուսաղեմ, իսկ ապա Հաճըն։ Հաճընում զբաղվում է ուսուցչությամբ։ Դրանից հետո 1889 թվականին նա ուսուցչությամբ է զբաղվում Գրգաղաճ գյուղում, որտեղ տեղի երեխաները թրքախոս էին։ Նա ձեռնամուխ է լինում հայերեն պամտություն և հայերեն երգեր սովորեցնելուն, որի պատճառով էլ սկսում է հետապնդվել թուրքական ոստիկանության կողմից։

Հալածանքներից խուսափելու համար նա մեկնում է Այնթափ, իսկ այնուհետև Տեորթ Ցոլ, որտեղ ևս ուսուցչությամբ է զբաղվում։ Նա աշակերտներին նույնիսկ զինվորական մարզանք է սովորեցնում։ Այստեղ էլ է նա դառնում կասկածելի անձնավորություն և ստիպված է լինում մեկնել Ադանա, իսկ այնուհետև հայրենի Հաճըն։[1]

Հեղափոխական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաճընում լինելով նա սկսում է հեղափոխական գաղափարներ տարածել։ Բանտ նստելուց խուսափելու համար Ժիրայրը տեղափոխվում է Էվերեք, իսկ այնուհետև Ենիճե, Թոմարզա, Չոմագլը, Կեսարիա, Յողզատ, Տիվրիկ, Բինկյան և Երիզա։

Բինկյանում և Երիզայում նա զբաղվում է ուսուցչությամբ։ Աշակերտներին նաև սովորեցնում է զինավարժություն և տեղագրություն, ինչպես նաև հեղափոխական գաղափարներ է սերմանում։

Սնիճան գյուղում գտնվելով տեսնում է աշխատավոր ժողովրդի վիճակը։ Այդ գյուղում ապրում էին 35 տուն հայ և 40 տուն թուրք բնակիչ։ Ժիրայրի դրդմամբ հայ և թուրք բնակիչները միանում են միմյանց և գյուղը հսկող Օսման բեյին պահանջ են ներկայացնում հարկերը քչացնելու համար։ Նրանց են միանում նաև հարակից գյուղերի հայ և թուրք բնակիչները։ Օսման բեյը դիմում է կառավարությանը, որը զորք է ուղարկում, սակայն տեսնելով երկու ժողովուրդների համերաշխությունը, չի կարողանում ոչինչ ձեռնարկել։

Սնիճանից հետո Ժիրայրը հաստատվել է Տեորթ Ցոլում, որտեղ իր քրոջ՝ Հայկանուշի հետ զբաղվել է ուսուցչությամբ։

Ժիրայրը հայերին հորդորում էր.

Aquote1.png սիրե հայերենը, նամանավանդ իմաստասիրե մեր ազգային անցյալ և ներկա պատմությունը. այն ատեն պիտի համոզվիս, թե հայն աշխարհի համար ապրած է և հավիտյան իրավունք ունի։ Aquote2.png


Ֆիդայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժիրայրը ֆիդայիների մի խումբ է կազմում և որպեսզի կառավարության ուշադրությունն իր վրա չշեղի, իր խումբը կոչում է «Չելլո»։

Հայդուկների համար կարևոր հավաքատեղի էր Թելասից ոչ հեռու գտնվող Տերեվանքը, քանի որ այնտեղի վանահայր Դանիել վարժապետը Ժիրայրի ամենաջերմ համախոհն էր։

1892 թվականին Տարեվանքում հայդուկների ժողով է գումարվում, որտեղ որոշվում է հայդուկներին բաժանել 3 խմբի։ Ընդհանուր ղեկավար է դառնում Ժիրայրը, իսկ խմբերի ղեկավարներ են դառնում Կեսարիայի շրջանում Մեծ Չելլոն (Թորոս Ծառուկյան), Հալեպում Միրիջանը, իսկ Սեբաստիայի շրջանում՝ քենիքմացեցնի Վարդոն։[1]

Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

1892 թվականին պատրաստել և տարածել է Աբդուլ Համիդ II-ի վարչակարգը տապալելու կոչով թռուցիկներ։ Թռուցիկի բովանդակությունը եղել է հետևյալը.

Aquote1.png Օսմանցիներ, հասած են վերջին օրերը բռնակալ Աբդուլ Համիդի, որ անպատված է իսլամական անունը և կեղտոտած` օսմանի նվիրական գահը։ Այդ բռնակալը հափշտակած է կայսրությունը և ավերած է մեր սիրելի հայրենիքը և ինքզինք կառավարության գլուխ պահելու համար` կը հոսեցնե ամենալավ հայրենասերու մաքուր արյունը։ Այդ անիրավ գործերուն համար վրեժխնդրության ձայնը մինչև երկինք բարձրացած է։ Գործելու ժամը հասեր է։ Իսլամի միլիոնավոր հավատարիմները, որոնք ազատ կերպով և հառաջադիմելով կապրին, ուրիշ մը ուժեղ կառավարության ձեռքի տակ, մեզի օգնության կգան։ Պինդ եղեք։
- Ժիրայր
Aquote2.png


Թռուցիկների հետևանքով ձերբակալվել են մոտ 850 հայեր և գցվում են զնդանները։ Նրանց թվում կային մտավորականներ, առևտրականներ և գյուղացիներ։ Զնդանում հայերին ահավոր խոշտանգումների են ենթարկում։ Նրանցից 56-ը դատապարտվել են։

Ժիրայրը, որ մինչ այդ անորսալի էր թուրքական կառավարության համար, իմանալով, որ իր պատճառով հարյուրավոր հայեր տառապում են, լեռներից իջնում է Թերլիզի գյուղ և հանձնվում իշխանություններին։

Դատավարությունը տևում է 16 օր, որտեղ Ժիրայրը հայտարարում է.

Aquote1.png Մեր դատը` դատն է այս երկրին, ժողովրդին ու հայրենիքին ավերումը փութացող վարչաձևին փոփոխման։ Միլիոնավոր իսլամ և քրիստոնյա անմեղներ կը տառապին անարդար օրենքներու տակ։ Մեր նպատակն է ազատել անհատի հոգին և ստացվածքը կեղեքումե և հարձակումե։ Դատարաններու մեջ եղած անարդարությունը և կաշառակերությունը խեղճ ժողովուրդը ենթարկած է թշվառության և ստրկության
- Ժիրայր[2]
Aquote2.png


1894 թվականի մարտի 24-ին Թուրքիայի Անկարա վիլայեթի Յոզղաթ կենտրոնում Ժիրայրին հրապարակավ բերում են կախաղանի մոտ[1][3]։ Նրան հարցնում են, թե արդյոք կուզենա վերջին խոսք ասել, Ժիրայրն ասում է. «Այո»։ Նա հրապարակայնորեն սկսում է մերկացնել թուրքական կառավարությանը։ Թուրքական պաշտոնյաները մեռնողի վերջին խոսքը խանգարելու նպատակով նվագախմբին կարգադրում են նվագել։ Ժիրայրը մինչև վերջ ասում է իր ճառը, ապա ինքն իր ձեռքով թոկը գցում է վիզը և ոտքերի տակից հրում աթոռը և կախվում։

Հաջորդ օրը հայկական եկեղեցին մերժում է ընդունել Ժիրայրի դին։ Մարմինը թաղում են բողոքականների գերեզմանոցից 20-30 մետր հետո, իսկ որոշ ժամանակ անց Ժիրայրի ընկերներից մեկի բակում։ Երբ այդ ընկերը մեկնում է Ամերիկա, դին վերաթաղվում է մի ուրիշ ընկերոջ բակում։ 1908 թվականին Երիտթուրքական հեղափոխությունից հետո Ժիրայրի դին հանդիսավոր կերպով հանվում է հողից և վերաթաղվում հայկական եկեղեցու բակում։[1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Հարություն-Մարտիրոս Պոյաճյան»։ Վերցված է 2015 Մարտի 2 
  2. Պատմություն Ս. Դ. հնչակյան կուսակցության, Պեյրութ, 1962, էջ 102 
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005