Jump to content

Թորոս Ծառուկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թորոս Ծառուկյան
Ծնվել է1870
ԾննդավայրԿյուրին, Սիվասի մարզ, Թուրքիա
Մահացել է1893
Մահվան վայրԱնկարա, Անկարայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Մասնագիտությունֆիդայի
ԿուսակցությունՍոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն

Թորոս Վարդավառի Ծառուկյան (1870, Կյուրին, Սիվասի մարզ, Թուրքիա - 1893, Անկարա, Անկարայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն), ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի, Հնչակյան կուսակցության անդամ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է ծննդավայրի Արամյան, ապա՝ Յոզղատի Վահանյան դպրոցում։ Եղել է «Փոքր Հայքի կազմակերպության» անդամ։ Գործել է Կեսարիայի շրջանում։ Թուրք իշխանություններին թյուրիմացության մեջ դնելու համար Ծառուկյանը և իր խումբը՝ Կ. Բարսեղյան, Մ. Խանապախյան, Փ. Յաղուպյան. Հ. Արզումանյան, հայտնի ավազակախմբի նմանությամբ անվանվել են «Չելլո»։ Ծառուկյանը հայ ժողովրդին կոչ է արել ինքնապաշտպանության, հարուստներից խլել և չքավոր գյուղացիներին բաժանել ունեցվածքը՝ սարսափ տարածելով պաշտոնյաների շրջաններում։ Թուրքական կառավարությանը հաջողվել է սկզբում ձերբակալել Ծառուկյանի ընկերներին, 1893 թվականի փետրվարի 17-ին՝ Ծառուկյանին։ Հուլիսի 18-ին բոլորին կախաղան են բարձրացրել։ Վերջին նամակում հույս հայտնելով, որ մոտենում է հայ ժողովրդի ազատագրության ժամը, Ծառուկյանը գրել է. «Հայու ազատությունը հայը պիտի գործե, մուրալը օգուտ չունի, միշտ պիտի խաբեն մեզի»։ Ծառուկյանի մասին ժողովուրդը շատ զրույցներ, ասքեր ու երգեր է հյուսել։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սիրվարդ Ե., Թորոս Ծառուկեան (Մեծ «Չելլո»), Փրովիդենս, 1960։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։