Բիթլիսցի Մուշեղ
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մուշեղյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Բիթլիսցի Մուշեղ | |
---|---|
Ծնվել է | 1869 |
Ծննդավայր | Բաղեշ |
Մահացել է | 1899 |
Մահվան վայր | Խախրև |
Կրթություն | Գևորգյան հոգևոր ճեմարան |
Մասնագիտություն | ֆիդայի |
Կուսակցություն | ՀՅԴ |
Բիթլիսցի Մուշեղ, բնօրինակ անուն՝ Մուշեղ Մուշեղյան (1869, Բաղեշ - 1899, Խախրև), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]ՀՀԴ կուսակցության անդամ։ Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ Գործել է Բիթլիսում, Սասունում (մինչև 1893 թվականը՝ հնչակյան գործիչ Ս. Տամատյանի հետ), ապա՝ Աղբյուր Սերոբի խմբում։ Ահաբեկել է հայ բնակչության օտարազգի հարստահարիչների և մատնիչների։
Մասնակցել է Կովկասից Խլաթ զենք և զինամթերք տեղափոխելու գործին, ճանապարհին մղել Ղլիճ-Գեդուկի, Քյոշկ գյուղի. Խաթավինի, Ավերակ ջաղացի (որտեղ հատկապես աչքի է ընկել, և ժողովուրդը երգեր է ձոնել մարտի հերոսներին) կռիվները։ Եղել է բացառիկ նշանառու։
Մասնակցել է 1898 թվականի՝ Աղբյուր Սերոբի ղեկավարած Բաբշենի կռվին։ Զոհ է դարձել դավադրության։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բիթլիսցի Մուշեղ (նիւթեր զինւորի յուշատետրէն), ,,Դրօշակ'', Փարիզ, 1930, թիւ 2, էջ 53-58։
- Գևորգյան Համլետ, Դրվագներ մարտական ու զինատար խմբերի պատմությունից, ,,Բանբեր Հայաստանի արխիվների'', Երևան, ՀԱԱ, 2004, թիվ 2, էջ 67-78։
- Արշակ, Հայ յեղափոխութեան արշալոյսի հսկաներէն Պիթլիսցի Մուշեղ (1869-1899), (Կաթավին սարի եւ Աւերակ ջաղացի հերոսամարտերը), Կ. պօլիս, 1919, 64 էջ։
- Գևորգյան Համլետ, Ազատագրական պայքարի հերոսապատումից, Երևան, 2006, 574 էջ։
- Հայկական հարց հանրագիտարան, Երևան, 1996, էջ 85։
- Ռուբէն, Հայ յեղափոխականի մը յիշատակները, հատ. Գ., Թեհրան, 1982, Երեւան, 1990։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
|