Կարապետ Տուղրեմաճյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մանվելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Կարապետ Տուղրեմաճյան | |
|---|---|
| Ծնվել է | ենթդ․ 1870 կամ 1870[1] |
| Ծննդավայր | Իզմիթ, Այդինի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
| Մահացել է | մայիսի 16, 1904 |
| Մասնագիտություն | քաղաքական գործիչ և ֆիդայի |
| Կուսակցություն | ՀՅԴ |
Կարապետ Տուղրեմաճյան հայտնի է նաև Վահան Մանվելյան անունով, (1870-ական թթ. 1-ին կես - Բուլղարիա, 1904), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի։ ՀՅԴ կուսակցության անդամ։ Գործել է Կոստանդնուպոլսում։ «Բանկ Օտոմանի» միջադեպից հետո (օգոստոս, 1896) մեկնել է Բուլղարիա և աշխատել որպես ուսուցիչ։ 1901 թվականին եկել է Արևմտյան Հայաստան (Վան, Սասուն)։ 1902-1904 թվականներին եղել է Դաշնակցության Սասունի լիազոր ներկայացուցիչը։ Լինելով ընդհանուր ապստամբության կողմնակից՝ ձգտել է յուրաքանչյուր գյուղում ստեղծել մարտական ջոկատներ, որոնք անհրաժեշտության դեպքում կապահովեին գյուղի ինքնապաշտպանությունը։ 1904 թվականի Սասունի ապստամբության փաստացի հրամանատարներից էր։ Զոհվել է ապստամբությունից հետո, Գելիեգուզան-Մուշ ճանապարհին։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Նշխարներ» (Վահան Մանվելյան), «Ֆիլիպե», 1907
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական հարց հանրագիտարանից։ |
| |||||||||||||