Արմեն Գարո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արմեն Գարո
Գարեգին Հարությունի Փաստրմաճյան
Pastermajian-Karekin.JPG
Ծնվել է փետրվարի 9, 1872({{padleft:1872|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:9|2|0}})
Ծննդավայր Կարին
Մահացել է մարտի 23, 1923({{padleft:1923|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:23|2|0}}) (51 տարեկանում)
Մահվան վայր Ժնև
Քաղաքացիություն Flag of Armenia.svg Հայաստան
Կրթություն Սանասարյան վարժարան և École Nationale Supérieure d'Agronomie et des Industries Alimentaires
Մասնագիտություն քաղաքական գործիչ և դիվանագետ[1]
Քաղաքական կուսակցություն Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն
Karekin Pastermadjian Վիքիպահեստում

Գարեգին Փաստրմաճյան (կամ Կարեկին Փաստրմաճեան), առավել հայտնի է Արմեն Գարո / Արմեն Կարո, (փետրվարի 9, 1872 - մարտի 23, 1923), եղել է ՀՅԴ ականավոր առաջնորդներից մեկը և դեսպան, «Նեմեսիս» գործողության կազմակերպիչներից: Նրա հայրը հայերի մեջ ճանաչում ունեցող Հարություն Փաստրմաճյանն էր: Արմեն Գարոն եղել է Խաչատուր Էֆենդիի թոռը: Արմեն Գարոի անունն է կրում Կանադայում 2005 թ. հիմնադրված ՀՅԴ ուսանողների ասոցիացիան:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիները, 1891-1896 թ.[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարեգին Փաստրմաճյանը ծնվել է Կարինում (այժմ՝ Էրզրում): Տարրական կրթություն ստացել է Էրզրումի Սանասարյան վարժարանում, որն ավարտել է 1891 թ.: Ավելի ուշ՝ 1894 թ. ուսումը շարունակում է Ֆրանսիայում, որտեղ սովորում է գյուղատնտեսություն Նանսի համալսարանի (ֆր.՝ Nancy-Université) գյուղատնտեսական դպրոցում: Այս ընթացքում անդամագրվում է ՀՅԴ-ին:

Զեյթունի ինքնապաշտպանությունը, 1895 թ.[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմեն Գարոն ծրագրել էր հայրենիք վերադառնալ ուսումն ավարտելուց հետո, սակայն ստիպված եղավ հրաժարվել այդ մտքից, երբ ջարդեր ու կռիվներ սկսվեցին Զեյթունում: Թողնելով ուսումը՝ Արմեն Գարոն որոշում է օգնել Զեյթունի հայրենակիցներին: Շուտով Արմեն Գարոն հայտնվում է Ժնևում, որտեղ դառնում է ակտիվիստ: Ուղարկվում է Եգիպտոս՝ այնտեղից Զեյթունի ինքնապաշտպանությանը աջակցելու համար: Սարգիս Սրենցի ( Sarkis Srentz), Հայկ Թիրաքյանի (Հրաչ), Մաքս Զեվրուզի (Max Zevrouz)-ի հետ թողնում է Եգիպտոսը և անցնում Օսմանյան կայսրություն, որտեղ աջակցում է ՀՅԴ-ի ծրագրերին: Այս շրջանում էլ Գարեգին Փաստրմաճյանը ստանում է Արմեն Գարո մականունը:

Օտոմանյան բանկի գրավումը[խմբագրել | խմբագրել կոդը]

1rightarrow.png  Տե՛ս նաև Բանկ Օտոմանի գրավում 
Արմեն Գարո

1896 թ. օգոստոսի 26-ին Բաբկեն Սյունիի (Պետրոս Փարյան) հետ կազմակերպել է միջազգային Օսմանյան բանկի գրավման գործողությունը, որի նպատակն էր Հայկական հարցի հանդեպ եվրոպական տերությունների ուշադրության հրավիրումը: Խումբը սպառնում էր պայթեցնել բանկը, եթե Արևմտյան Հայաստանում Թուրքիան բարենորոգումներ չիրականացնի: Արմեն Գարոյի խնդիրն էր բանկային ծառայողների և այցելուների փախուստի խոչընդոտումը: Բաբկեն Սյունու զոհվելուց հետո գլխավորել է խումբը: Օգոստոսի 27-ի առավոտյան խումբը եվրոպական տերությունների երաշխիքի ներքո ֆրանսիական շոգենավով հեռացել է Մարսել:

1897-1900 թթ.[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիդայիները Ֆրանսիայի Մարսել քաղաքում, Օսմանյան բանկի գրավումից հետո

Այս դեպքերից հետո Արմեն Գարոն անցնում է Եվրոպա՝ ուսումը շարունակելու: Ֆրանսիայի արտգործնախարար Հոնեթիուն (Hanoteau), սակայն հայտարարում է, որ այն մարդիկ, ովքեր կապ ունեն Օսմանյանն բանկի գրավման հետ պետք է հեռանան երկրից, ուստի Արմեն Գարոն ստիպված է լինում տեղափոխվել Շվեյցարիա, որտեղ շարունակում է ուսումը Ժնևի համալսարանում: Սովորելու հետ մեկտեղ շարունակում է իր գործունեությունը ՀՅԴ-ում: Չնայած երիտասարդ տարիքին Արմեն Գարոն ձեռք էր բերել հեղինակություն և վստահություն ՀՅԴ առաջատար շրջանակներում: 1900 թ. նա ավարտում է ուսումը և ստանում բնագիտության և քիմիայի դոկտորի աստիճան: 1901 թ. Արմեն Գարոն հիմնում է լաբորատորիա Թիֆլիսում՝ քիմիայի բնագավառում հետազոտություններ կատարելու համար:

1905-1906 թթ. թուրք-թաթարական խռովությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

1905-1906 թթ. թուրք-թաթարական խռովությունների ժամանակ ՀՅԴ-ն իրականացրել է զինված գործողություններ: Արմեն Գարոն ղեկավարել է հայերի ինքնապաշտպանական մարտերը Թիֆլիսում: Նրան և 500 կամավորների հաջողվել է խաղաղություն ապահովել Անդրկովկասի մայրաքաղաքում:

1908-1912 թթ.[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրավիճակը Կովկասում կարծես թե գնալով նորմալանում էր: Արմեն Գարոն այս ընթացքում համագործակցում է խոշոր մի ընկերության հետ՝ զարգացնում է պղնձի մի հանքավայր: Նրա գործն էր մնալ Կովկասում և շարունակել զարգացնել այդ ձեռնարկությունը:

1908 թ. տեղի ունեցավ երիտ-թուրքերի հեղափոխությունը: Էրզրումի հայերը, ինչպես նաև ՀՅԴ-ն, դիմում են Արմեն Գարոին և խնդրում են նրան դառնալ իրենց թեկնածուն Օսմանյան խորհրդարանի առաջիկա ընտրություններում: Արմեն Գարոն դառնում է ՀՅԴ ներկայացուցիչ Օսմանյան խորհրդարանում:

Բալկանյան պատերազմի ավարտից հետո հայերի խնդիրները բարձրացվում են ավելի շատ և սրա մեջ իր մեծ դերն ուներ նաև Արմեն Գարոն՝ Էրզրումի պատգամավորը: Կոստանդնուպոլսում (Ստամբուլ), որպես պատգամավոր գտնվելու չորս տարիների ընթացքում Արմեն Գարոն աշխատել է երկաթգծի օրինագծի վրա, որը հանրությանը հայտնի է որպես Չեստերի օրինագիծ (անգլ.՝ Chester's bil): Օրենքի գլխավոր նպատակն էր կառուցել երկաթուղիներ հատկապես այն տարածքներում, նկատի ունենալով, որ դրանք հետագայում կանցնեն Ռուսաստանին: Այդ պատճառով Գերմանիան և Ֆրանսիան դեմ էին այդ օրինագծին և խոչընդոտում էին դրա իրականացմանը, որովհետև Ռուսաստանի թշնամիներն էին: Մյուս հնարավոր տարբերակն էր իրականացնել այդ օրինագիծը ամերիկյան կապիտալով, ինչը միևնույն ժամանակ կլիներ հակազդեցություն ռուս-ֆրանկո-գերմանական քաղաքականությանը և նրանց ֆինանսական խարդավանքներին: Չնայած գործադրված ջանքերին հնարավոր չեղավ հաղթահարել գերմանական քաղաքականությանը ինչպես նաև ընդդիմությանը, բայց արդյունքում երկու նախարարներ ստիպված եղան հրաժարական տալ: Թալեաթը «Միություն և առաջադիմություն կոմիտեի» անունից առաջարկում է հանրային աշխատանքների պորտֆոլիո: Նպատակը մեկն էր՝ նա չէր ցանկանում գնալ որևէ փոխզիջման կառավարության ղեկավարների հետ:

1913 թ. ընթացքում Արմեն Գարոն ակտիվ գործունեություն է ծավալում և ակտիվ մասնակցություն ունենում Հայկական բարեփոխումների քննարկմանը: Արմեն Գարոն՝ որպես ՀՅԴ պատվիրակ հանդիպում է գեներալ-տեսուչներին, որոնք պետք է հսկեին բարեփոխումների իրականացումը:

Առաջին համաշխարհային պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

1914 թ., Հայ կամավորներ, Խեչո, ԴՐՈ և Արմեն Գարո

1914 թ. աշնանը՝ ռազմական գործողությունները սկսվելուց մեկ ու կես ամիս առաջ, արմեն Գարոն գնում է Թիֆլիս՝ Էրզրումի հայկական խորհրդի կողմից ստացված հատուկ հանձնարարությամբ: Այտեղ միանում է Կովկասի Հայոց ազգային խորհրդի կողմից ստեղծված խմբին, որի նպատակը կամավորական ջոկատների ստեղծումն էր: Այս ջանքերի արդյունքում 1914 թ. նոյեմբերին ստեղծվում է կամավորական երկրորդ ջոկատը: Նոյեմբերի 14-ին այս ջոկատը Բայազետի մոտ առաջին անգամ մտնում է ճակատամարտի մեջ: Մեկօրյա արյունոտ մարտերից հետո ջոկատի հրամանատար Դրաստամատ Կանայանը ծանր վիրավորվում է: Այդ օրվանից մինչև հաջորդ տարվա մարտ Դրոն մնում է ծանր վիճակում, բայց նրա ջոկատը տալիս է 11 ճակատամարտ Ալաշկերտի, Շատախի, Մալաշկերտի մոտ, մինչև Դրոն վերականգնվում է և վերադառնում:

1915 թ. ամռանը Արմեն Գարոն Վանում էր, այստեղ մասնակցում է Վանի ինքնապաշտպանությանը: Խեչոն եղել է նրա օգնականը: 1917 թ. գարնանը, երբ Ռուսաստանի հեղափոխությունը տակնուվրա է անում ամբողջ Կովկասը, Արմեն Գարոն և բժիշկ Հակոբ Զավրիևը մեկնում են Պետրոգրադ Կովկասի գործերի հետ կապված բանակցելու Ռուսաստանի ժամանակավոր կառավարության հետ: 1917 թ. Արմեն Գարոն մեկնում է ԱՄՆ, որպես Թիֆլիսի Հայոց ազգային խորհրդի և Ամենայն հայոց կաթողիկոսի ներկայացուցիչ: Արմեն Գարոն ընտրվել է Հայաստանի առաջին հանրապետության դեսպան ԱՄՆ-ում, Վաշինգտոն:

Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ 1915 թ. իրականացվում է Հայոց ցեղասպանությունը, Արմեն Գարոն շատ ծանր է տանում, ճնշվում, նրա առողջական վիճակը վատանում է: Հայաստանի առաջին հանրապետության վերացումը ավելի է խորացնում նրա հիվանդությունը: Արմեն Գարոն վախճանվում է 1923 թ. մարտի 23-ին Շվեյցարիայի Ժնև քաղաքում՝ սրտի հիվանդությունից: Արմեն Գարոն համարվում է հայոց ազգային հերոս:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Record #138273529 // Gemeinsame Normdatei Ստուգված է հունիսի 24-ին 2015:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]