Շավարշ Բասենցյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շավարշ Բասենցյան
Ծնվել է1874
Մահացել էնոյեմբերի 13, 1937(1937-11-13)
Մասնագիտությունֆիդայի

Շավարշ Պապոյի Բասենցյան, հայտնի է նաև որպես Խմբապետ Շավարշ (1874, գ. Խաչլու (Ալաշկերտի մոտ) – նոյեմբերի 13, 1937, Երևան), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ։ Եղիշե Չարենցի «Խմբապետ Շավարշը» (1929) էպիկական պոեմի հերոսը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Շուշիի թեմական դպրոցը, ՀՀԴ Սոֆիայի ռազմական վարժարանը։ Մասնակցել է Արևմտյան Հայաստանում մղված ազատագրական պայքարին, 1903 թվականին գերվել է, դատապարտվել 101 տարվա ազատազրկման։ 1908 թվականին համաներմամբ ազատվել է Էրզրումի բանտից։ Քեռու կամավորական գնդում եղել է հեծյալ վաշտի հրամանատար, 1915 թվականից՝ Անդրանիկի զորաջոկատում խմբապետ։

Հայաստանում խորհրդային իշխանության հաստատվելուց (1920 թվականի դեկտեմբերի 2) հետո ձերբակալվել է, ազատվել 1921 թվականի փետրվարի ապստամբության ժամանակ և դարձել Ղամարլուի ճակատի հրամանատարի տեղակալ։ Ապստամբության պարտությունից հետո՝ (ապրիլի 2-ին) անցել է Իրան։

1922 թվականին՝ համաներումից հետո, վերադարձել է Երևան և շատ չանցած ձերբակալվել է։ Մեկ ու կես տարի անց ազատվել է, աշխատել Երևանի քաղխորհրդում։

Ձերբակալվել է 1937 թվականի օգոստոսի 27-ին, գնդակահարվել, 1960 թվականին հետմահու արդարացվել։

Չարենցը ընդհատակում երեք ամիս ապրել է Շավարշ Բասենցյանի բնակարանում[1]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արկածալի կյանք (հիշողություններ, օրագրեր, հոդվածներ), (կազմ., խմբ. և ծնթգր. Վ. Գրիգորյանը), Երևան 2005։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ով ով է. Հայեր», կենսագրական հանրագիտարան, հատոր Ա, Երևան, 2005։