Վարդան Գոլոշյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարդան Գոլոշյան
Ծնվել է1867
ԾննդավայրԹիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էմայիսի 24, 1889(1889-05-24)[1]
ԿրթությունՆերսիսյան դպրոց (1879) և Լազարյան ճեմարան (1883)
Մասնագիտությունֆիդայի

Վարդան Գոլոշյան (1867, Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - մայիսի 24, 1889(1889-05-24)[1]), հայ ազգային ազատագրական շարժման գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1877-1979 թվականներին սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, 1882-1983 թվականներին Մոսկվայի Լազարյան ճեմարանում։ 1883 թվականից ազատագրական, հեղափոխական գործունեություն է ծավալել Արևմտյան Հայաստանում (Վան, Սասուն, Մուշ)։ Ապա անցել է Սալմաստ (Իրան), հաստատվել Հավթվան գյուղում։ 1887 թվականին Թիֆլիսում մասնակցել է ազատագրական խմբակների աշխատանքներին։

1889 թվականի մայիսին իր համախոհների՝ Հովհաննես Ագրիպոսյանի և Կարապետ Գուլակսզյանի հետ ճանապարհվել է Տարոն։ Չուխ Գեդուկի լեռնանցքում՝ Սպիտակ աղբյուրի մոտ, խումբը կռվի է բռնվել թուրքական ոստիկանների հետ (Չուխ գեդուկի կռիվ (1889)), որտեղ Վարդան Գոլոշյանը զոհվել է։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պողոսյան Տ. Մ., Ալեքսանդր Գոլոշյան, ԼՀԳ, 1989, № 5։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։