Բաբկեն Սյունի
Արտաքին տեսք
| Բաբկեն Սյունի | |
|---|---|
![]() | |
| Ծնվել է | 1873 |
| Ծննդավայր | Ակն, Խարբերդի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
| Մահացել է | օգոստոսի 26, 1896 |
| Մահվան վայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
| Քաղաքացիություն | |
| Ազգություն | հայ |
| Մասնագիտություն | ակտիվիստ և հեղափոխական |
| Կուսակցություն | ՀՅԴ |
Բաբկեն Սյունի (Պետրոս Փարյան) (1873, Ակն, Խարբերդի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - օգոստոսի 26, 1896, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Կոստանդնուպոլսի Կենտրոնական վարժարանը։ Կատարել է գաղափարական, կազմակերպչական, զինման աշխատանքներ, ղեկավարել և իրականացրել ահաբեկչական գործողություններ։ 1896 թվականին ծրագրել և կազմակերպել է Օսմանյան բանկի գրավման գաղափարը։ Բանկի գրավման օրը նախատեսվել էր գործողություններ սկսել նաև Կոստանդնուպոլսի տարբեր շրջաններում։
1896 թվականի օգոստոսի 14-ին ներխուժել է բանկ՝ կատարելով վերջապահի դերը, սակայն, խոցվելով գնդակից, ընկել և ձեռքի ռումբերի պայթյունից զոհվել։ Բաբկեն Սյունու զինված խումբը մտել է բանկ։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
| |||||||||||||
