Չոլո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հարություն Աբրահամյան
Ծնվել է1878
ԾննդավայրՍասուն գավառի Շենիկ գյուղ
Մահացել է1937 թվականի սեպտեմբերի 17
Մահվան վայրԹալին
ԱզգությունՀայ
Մայրենի լեզուհայերեն
Կրոնքրիստոնյա
Մասնագիտությունֆիդայի
Քաղաքական կուսակցությունՀայ հեղափոխական Դաշնակցություն
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հարություն Աբրահամյան (այլ կիրառումներ)

Չոլո, իրական անունը՝ Հարություն Աբրահամյան, (1878, գյուղ Շենիկ (Սասունի գավառ) – 1937 թվականի սեպտեմբերի 17, անհատի պաշտամունքի զոհ), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի։ ՀՀԴ կուսակցության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չոլոն ծնվել է 1878 թվականին Սասունի գավառի Շենիկ գյուղում: Պատանի տարիքից անդամագրվել է հայ ֆիդայական շարժմանը: 1898 թվականին գործել է Սպաղանաց Մակարի ֆիդայական խմբում: Մասնակցել է 1899 թվականի Սպաղանքի, 1904 թվականի և 1915 թվականի Սասունի ինքնապաշտպանական մարտերին։ 1916 թվականին, երբ ռուսական զորքերը գրավել են Մուշը, կամավորական ջոկատի կազմում կռվել է Մշո դաշտում, Խնուսում, Ալաշկերտում։

Աչքի է ընկել 1918 թվականի մայիսին Թալինի բերդի գրավման ժամանակ։ Հայաստանի Հանրապետության ստեղծումից (1918) հետո մասնակցել է Արևելյան Հայաստանի տարածքում ապօրինի հաստատված կովկասյան թաթարների հակահայկական ելույթների դեմ պայքարին, օժանդակել արևմտահայ գաղթականների վերաբնակեցմանը։ 1921 թվականի Փետրվարյան հակախորհրդային ապստամբության օրերին եղել է Էջմիածին շարժվող զինված ուժերի կազմում, այնուհետև անցել է Զանգեզուր, այնտեղից՝ Պարսկաստան, Սիրիա, Հունաստան: 1927 թվականին վերադարձել է Խորհրդային Հայաստան[1]: Նույն թվականին ձերբակալվել է Չեկայի կողմից և աքսորվել Ղազախստան: Աքսորից վերադառնալուց հետո՝ 1931 թվականին բնակություն է հաստատել Թալինի շրջանի Ոսկեթաս գյուղում: 1934 թվականին մտել է կոլտնտեսության շարքերը, զբաղվել է անասնապահությամբ: Չոլոն Չեկայի կողմից երկրորդ անգամ ձերբակալվել է 1937 թվականի գարնանը: Հինգ ամիս Չոլոն բանտում ենթարկվել է անմարդկային բռնությունների: 1937 թվականի սեպտեմբերի 13-ին կիսամեռ վիճակում դատապարտվել է գնդակահարության, որն ի կատար է ածվել 1937 թվականի սեպտեմբերի 17-ին:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ով ով է. Հայեր», կենսագրական հանրագիտարան, հատոր Բ., Երևան, 2007: