Ռուբեն Տեր-Մինասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Ռուբեն Տեր-Մինասյան
Ռուբեն Տեր-Մինասյան
Դրոշ
Հայաստանի Հանրապետության ռազմական նախարար
Մայիսի 5, 1920 - Նոյեմբերի 23, 1920
Նախորդող Քրիստափոր Արարատյան
Հաջորդող Դրաստամատ Կանայան
 
Ծննդյան օր 1882
Ծննդավայր Ախալքալաք, Թիֆլիսի նահանգ, Ռուսական Կայսրություն
Վախճանի օր Նոյեմբեր, 1951
Վախճանի վայր Փարիզ, Ֆրանսիա
Ռուբեն Տեր-Մինասյան
300
Պատկանելություն Հայաստանի Առաջին Հանրապետություն Հայաստանի Առաջին Հանրապետություն
Պաշտոն Հայաստանի Հանրապետության ռազմական նախարար
Մարտեր/պատերազմներ Առաջին Համաշխարհային Պատերազմ



Ռուբեն Տեր-Մինասյան (1882 - Նոյեմբեր, 1951), հայ ականավոր քաղաքական գործիչ, հայկական ազատագրական շարժման նշանավոր գործիչ, Հայաստանի Առաջին Հանրապետության երրորդ ռազմական նախարար։ Դաշնակցություն կուսակցության անդամ։

Կենսագրություն[խմբագրել]

Երիտասարդ տարիներ[խմբագրել]

Ռուբեն Տեր-Մինասյանը ծնվել է Թիֆլիսի նահանգի Ախալքալաք քաղաքում հայկական ընտանիքում։ Հետագայում ծնողների հետ տեղափոխվել է Էրզրում [1]։

1894 թ-ին 11 տարեկան հասակում նա մի խումբ ընկերների հետ, որոնց թվում էր նաև ապագայում մեկ այլ անվանի քաղաքական գործիչ Արտաշես Չիլինգարյանը, վերցնում են իրենց հետ զենք ու զինամթերք ու ընտրելով Րաֆֆու պատմվածքներից տարբեր հերոսների անուններ, ճանապարհ են ընկնում դեպի Արևմտահայաստան՝ աջակցելու այնտեղ մարտնչող ազգակիցներին, որոնք այդ տարիներին զոհ էին դառնում Համիդյան ջարդերին։ Ճանապարհի կեսից երեխաներին գտնում ու հետ են վերադարձնում։ Այդ դրվագի մասին նրանք երգ են հորինում, որը երգում են հետագայում [2]։

Տեր-Մինասյանը կրթություն է ստացել Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, ինչից հետո ուսումը շարունակել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում։ Կրթությունը ավարտելուց հետո 1903-ին վերադառնում է Կովկաս։ Այս տարիներին Տեր-Մինասյանը անդամակցում է Դաշնակցություն կուսակցությանը։

Ազգային Ազատագրական պայքար[խմբագրել]

1904-ին նա եղել է Պարսկաստանում, որտեղ կապեր է հաստատել մի շարք ականավոր ֆիդայիների հետ։ Մասնավորապես մասնակցել է ջավախքցի Սուրենի ու Գրիչի արշավանքներին Պարսկահայքից դեպի Սասուն՝ զենք-զինամթերք տեղափոխելով տեղի ապստամբներին, իսկ մի անգամ Վարագի ճանապարհին՝ Ռազզի տեղանքում ընկնելով թուրքական ծուղակը Ռուբենի ու այլոց հերոսական գործողությունների շնորհիվ ջոկատին հաջողվում է վերադառնալ անվնաս մինչև Սալմաստ [3]։

1906-ին Դաշնակցության բյուրոյի հրահանգով մեկնում է Արևմտյան Հայաստան, որտեղ ակտիվ մասնակցություն է ունենում հայդուկական շարժմանը՝ լինելով Նիկոլ Դումանի ջոկատի անդամ։ Հետագայում անդամակցում է Գևորգ Չաուշի խմբին[1]։ Նույն թվականին Ղզիլաղաչում հավաքի ժամանակ նրան հաջողվում է համոզել Սպաղանցի Մակարին ու Գևորգ Չաուշին դադարեցնել առանձին գործողությունները ու պատրաստել միասնական համահայկական ընդվզում [3]։

1907-ի մայիսի 27-ին մասնակցել է Սուլուխի մարտին[2]։

Մինչև 1908 Երիտթուրքական հեղափոխությունը Ռուբեն Տեր-Մինասյանը դառնում է Սասունի ֆիդայական ուժերի ղեկավար, բանակցել է քուրդ զինյալների հետ բազմաթիվ անգամներ։ Հեղափոխությունից հետո մեկնում է Ժնև, որտեղ ուսուցանում է Ժնևի համալսարանում, ու վերադառնում է Հայաստան 1913-ին։ Զբաղեցնում է Մուշի շրջանի հայկական դպրոցների տնօրենի պաշտոնը։

Առաջին Համաշխարհային պատերազմ[խմբագրել]

1914-ի օգոստոսին մասնակցել է թուրքական կողմի հետ, որոնք փորձում էին հայերի աջակցությունը ստանալ պատերազմում՝ խոստանալով, որ հայկական բնակչության աջակցության դեպքում հայերը կստանան ինքնավարությունը Վանում, Բիթլիսում, Էրզրումում, Կարսում, Երևանի ու Էլիզատպոլի նահանգներում։ Հայկական կողմը չի համաձայնվում՝ համոզված լինելով, որ ինչպես դրանից 6 տարի առաջ երիտթուրքական հեղափոխության ժամանակ տված խոսումներին սրանք նույնպես առարկայական տեսք չեն ստանա [2]։

Ռուբեն Տեր-Մինասյանը, 1920-ականներ

Առաջին Համաշխարհայինի տարիներին Ռուբեն Տեր-Մինասյանը եղել է Վանի, Կարսի ու մի շարք այլ շրջաններում հայկական ինքնապաշտպանության կազմակերպիչ։ 1915-ին եղել է Սասունի ինքնապաշտպանության ղեկավարներից մեկը։ Մանազկերտում ճեղքելով թուրքական պաշտպանությունը՝ նրան հաջողվում է իրականացնել հայերի դուրս պրծնելը քաղաքից[2]։

1917-ին եղել է Ավետիս Ահարոնյանի գլխավորած Հայ Ազգային Խորհուրդի անդամ ու մեծապես աջակցել է փախստականների տեղափոխման ու աջակցության գործին։

Տրապիզոնի համաժողովի ընթացքում եղել է Անդրկովկասյան սեյմի խորհրդական։

Հայաստանի առաջին հանրապետություն[խմբագրել]

Հայաստանի Առաջին հանրապետության տարիների Տեր-Մինասյանը ունեցել է զգալի ներդրում պետության կառավարման գործում։ Եղել է Ազգային Ժողովի անդամ` ներկայացնելով ՀՅԴ կուսակցությունը։

1920 թ-ի մայիսի 5-ից մինչև նոյեմբերի 24-ը եղել է ռազմական նախարար Համո Օհանջանյանի կառավարության կազմում` իրականացնելով մի շարք պատժիչ գործողություններ 1920 թ-ի մայիսի հեղաշրջումը կասեցնելու ուղղությամբ [2]։ Այս պաշտոնի հետ մեկտեղ նա նաև տարբեր ժամանակահատվածներում իրականացրել է Ներքին Գործերի նախարարի պաշտոնակատարի լիազորությունները։

Համաձայն Սովետական Ռուսաստանը ներկայացնող Լեգրանի հետ ստորագրված համաձայնագրի՝ հունիսին Ռուբեն Տեր-Մինասյանը հրամայում է Սյունիքում տեղակայված Գագերին Նժդեհի զորքերին տեղափոխվել Երևան։ Նժդեհը հրաժարվում է ենթարկվել՝ պատասխանում նշելով, որ նա խիստ կասկածում է ռուսական ու թաթար ուժերի անկեղծությանը [2]։

Հետխորհրդային շրջան[խմբագրել]

Ռուբեն Տեր-Մինասյանը, 1940-ականներ

Սովետական օկուպացիայից հետո Ռուբեն Տեր-Մինասյանը որոշ ժամանակ մնում է Սյունիքում, ինչից հետո Նժդեհի բանակի հետ տեղափոխվում դեպի Իրան, իսկ այնուհետև Փարիզ՝ որպես կուսակցության անդամ շարունակելով զբաղվել քաղաքական գործունեությամբ։ Հետագա տարիներին ճամփորդել է Միջին արևելքով ու Եգիպտոսով ՝ տարածելով Դաշնակցություն կուսակցության գաղափարախոսությունը։

1948-ից որոշելով հանգստի գնալ՝ վերջնականապես տեղափոխվում է Փարիզ ընտանիքով, որտեղ մասնակցում է հակաբոլշևիկյան շարժմանը [1]։ Մահանում է 1951 թ-ի նոյեմբերին։ Նրա աճյունը ամփոփվել է Փարիզի Փէր Լաշէզ գերեզմանատանը 1951 թ-ի նոյեմբերի 30-ին՝ 13874 համարի ներքո։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել]

  • Ռուբեն Տեր-Մինասյանի իրական անունը եղել է Մինաս Տեր-Մինասյան։
  • Տեր-Մինասյանի հուշերը լուս են տեսել 7 հատորյակով։ Նրա գրքերի շարքին է պատկանում նաև «Հայաստանը միջցամաքային ուղիներու վրայ»։

Հղումներ[խմբագրել]

  1. 1,0 1,1 1,2 ХАЙАЗГ: Тер-Минасян Минас Карапетович
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Ruben Ter-Minasyan at Encyclopaedia Orientica
  3. 3,0 3,1 ЖУРНАЛ АНИВ: "Джавахкцы в борьбе за Еркир" - Ашот МЕЛКОНЯН